Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 45-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.02.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
26.02.2007
Дата вступления в силу
26.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 փետրվարի 2007 թ.

թիվ 45-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 543 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բորիս Մալյանի 2007 թվականի փետրվարի 1-ի դիմումը` քաղաք Երևան, Մովսես Խորենացու 69 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 543) արտարժույթի  փոխանակման  կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Բորիս Մալյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 543 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բորիս Մալյանին (հասցեն` քաղաք Աբովյան, Սարալանջի 24 շենք, բնակարան 12) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ`

Ա. Ջավադյան


2007 թ. փետրվարի 26
Երևան