Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 26-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.02.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.02.2007
Дата вступления в силу
07.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 փետրվարի 2007 թ.

թիվ 26-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Սերյոժա Մելիքջանյանի 2006 թվականի նոյեմբերի 13-ի և 2007 թվականի հունվարի 18-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 6 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սերյոժա Մելիքջանյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա` գործունեությունը քաղաք Վանաձոր, Տրգրան Մեծի 81 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 13
Երևան