Գլխավոր տեղեկություն
Номер
N 296-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.03.2007
Дата вступления в силу
25.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2007 թվականի N 296-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղական համայնքի տարածքում տեղակայված «Հայաստանի կուրորտներ» սոցիալական-առողջապահական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող` 3462.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 24,5 հեկտար տարածքով, ընդունել որպես նվիրատվություն և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Եղեգնաձոր քաղաքի Վ. Տեր-Առաքելյան փողոցի N 10 հասցեում գտնվող շենքի 2-րդ և 3-րդ հարկերի մի մասն ու 4-րդ հարկն ամբողջությամբ՝ 995.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հետ վերցնել և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3. Թույլատրել «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Բերդ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի N 25 հասցեում գտնվող` 845,2 քառ. մետր մակերեսով շենքով և 68,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությամբ, ինչպես նաև դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ` 0,24 հեկտար հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Նշված գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը` սույն կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ բաժնետոմսերի մարման միջոցով:

Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Բերդ քաղաքի Գետափնյայի փողոցի N 17 հասցեում գտնվող` 364.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը և շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ` 0,26 հեկտար տարածքով հողամասը հետ վերցնել և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

5. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության տնօրինության` Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցի N 5Ա հասցեում գտնվող շենքից 780.35 քառ. մետր տարածքը, որից` 1-ին հարկը` 531.10 քառ. մետր մակերեսով, 2-րդ հարկի` 249.25 քառ. մետր մակերեսով աջակողմյան հատվածը (1-12 սենյակները) և 146.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ` 0,18 հեկտար տարածքով հողամասը հետ վերցնել և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

Սահմանել, որ սույն կետում նշված շենքի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տնօրինության տակ թողնվող` 2-րդ հարկի 249.55 քառ. մետր մակերեսով ձախակողմյան հատվածի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր միջոցների հաշվին ապահովելու է առանձին մուտքի հնարավորություն:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին Խաչիկ Խլղաթյանի և Գեղեցիկ Վահանի Եղիազարյանի հետ կնքել սեփականության իրավունքով նրանց պատկանող` Վաղարշապատ քաղաքի Ֆրունզեի փողոցի N 61 հասցեում գտնվող` 990.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքի ու շինությունների և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0, 884 հեկտար տարածքով հողամասի առուվաճառքի մասին պայմանագիր և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին «Աշտարակ» սպառողական կոոպերատիվի հետ կնքել սեփականության իրավունքով վերջինիս պատկանող` Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու վրա գտնվող` 350.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով խանութ-ճաշարանի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0,14 հեկտար տարածքով հողամասի առուվաճառքի մասին պայմանագիր և, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) ապահովել սույն որոշման 1-7-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) սույն որոշման 1-7-րդ կետերում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 20
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան