Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.02.28/3 Հոդ.285
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2007
Дата вступления в силу
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 142-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 741 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագիրը հաստատելու մասին» N 741 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի`

ա) 55-րդ կետի 3-րդ սյունակից հանել «միացնելով Ախուրյանի N 85 ՄՏՈՒ-ն» բառերը.

բ) 56-րդ կետի 3-րդ սյունակում «Վերակազմակերպել` միացնելով Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջին» բառերը փոխարինել «լուծարել» բառով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովել Շիրակի մարզի Ախուրյանի N 85 ՄՏՈՒ-ի լուծարումը:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի նախկին N 85 ՄՏՈՒ-ի հաշվեկշռում գտնվող` 578 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 6838,0 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը և 600 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան