Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.07.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.209
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
10.06.2005
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.06.2005
Дата вступления в силу
25.07.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60205246

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 հունիսի 2005 թ.
ք. Երևան

N 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը»` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Գ. Ամալյան

 

 

Հավելված
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի
2005 թվականի հունիսի 10-ի
թիվ 29-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը (այսուհետ` կարգ):

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հանձնաժողովում իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի (այսուհետ` գործեր) վրա:

Հանձնաժողովում վարչական վարույթը հարուցվում է`

ա) անձի (անձանց) դիմումի հիման վրա.

բ) Հանձնաժողովի և (կամ) Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ, եթե դրանց արդյունքում Հանձնաժողովն ընդունելու է գրավոր վարչական ակտ:

3. Անձի դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցվում բոլոր այն դեպքերում, երբ Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը` ի կատարումն մակագրված տվյալ դիմումի (գործի) ցանկացած ելքի դեպքում, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսվում է ընդունել վարչական ակտ: Բոլոր այդ դեպքերում վարչական գործը հարուցվում է դիմումը Հանձնաժողով մուտքագրվելու օրվանից:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում վարչական վարույթները հարուցվում են Հանձնաժողովի և (կամ) Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ և հանդիսանում են վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթներ:

5. Հանձնաժողովի և (կամ) Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման պահ է հանդիսանում այն գործողության (գործողությունների) սկսման օրը, որը նպատակամղված է, և որից ակնհայտ է դառնում տվյալ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից վարչական ակտ ընդունելու հանգամանքը (մասնավորապես, շահագրգիռ անձանց ծանուցում ուղարկելու օրը և այլն):

6. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանումը, ում տվյալ դիմումը (գործը) մակագրվում է որպես կատարողի: Դիմումը Հանձնաժողովի աշխատակազմի մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների մակագրվելու դեպքում, վարչական վարույթն իրականացնում է դիմումի վրա նշված առաջին հասցեատեր հանդիսացող ստորաբաժանումը: Հանձնաժողովի աշխատակազմի մյուս բոլոր հասցեատեր հանդիսացող կառուցվածքային ստորաբաժանումներն աջակցում են տվյալ ստորաբաժանմանը` փոխօգնության կարգով, ըստ Հանձնաժողովի աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների և իրավասության:

7. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի կողմից ներկայացված նյութերի և առաջարկի համաձայն այն հարուցվում է:

8. Հանձնաժողովի աշխատակազմում սույն կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը:

9. Հանձնաժողովի աշխատակազմում կարգի կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

10. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

11. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) և տվյալ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները գործերը կազմում և վարում են համապատասխան ստորաբաժանման կողմից` օրենքի 30-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն` վարույթ հարուցվելու և գործը տվյալ ստորաբաժանմանը փոխանցելու պահից:

13. Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Հանձնաժողովը դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործավարության կարգին համապատասխան:

Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման կամ այլ պատճառով) Հանձնաժողովի կողմից քննարկման ենթակա լինելու դեպքում, դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

14. Հանձնաժողովի աշխատակազմը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ դեպքերում և խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) Հանձնաժողովի և (կամ) Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

15. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումի ներկայացման դեպքում Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն) այն մուտքագրում է սույն կարգի 36-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գրանցամատյանում, ներկայացնում է Հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը դիմումը Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը մակագրելու հանձնարարությամբ մակագրում է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին: Այդուհանդերձ Քարտուղարությունը բացում է տվյալ գործի համար առանձին փաթեթ` նրանում ընդգրկելով դիմումը (կից փաստաթղթերը), որը և ամբողջությամբ փոխանցում է հասցեատեր (առաջին հասցեատեր) ստորաբաժանմանը: Դիմումը հասցեագրվում և մեկ ամբողջական փաթեթով համապատասխան ստորաբաժանմանն է տրամադրվում այն Հանձնաժողով ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Այդուհանդերձ դիմումը (վարչական գործը) ստացող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ վարչական գործի վարույթը:

16. Սույն կարգի 5-րդ կետում նշված գործողությունն սկսելուց (լսումների համար շահագրգիռ անձին ծանուցելուց կամ որևէ այնպիսի հարց Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելուց, որի արդյունքում Հանձնաժողովը պետք է կայացնի գրավոր վարչական ակտ) հետո Քարտուղարությունը Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված համապատասխան գրությունը ներկայացնում է Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը, որից հետո մուտքագրում է սույն կարգի 36-րդ կետի «բ» ենթակետով սահմանված գրանցամատյանում, ապա բացում է տվյալ գործի համար առանձին փաթեթ` նրանում ընդգրկելով այդ գրության` Հանձնաժողովի աշխատակազմի օրինակը (կից փաստաթղթերը) և ուղարկվող գրության պատճենը, որը և ամբողջությամբ փոխանցում է գրությունը ներկայացրած Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը: Գրությունը մեկ ամբողջական փաթեթով Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանմանն է տրամադրվում այն Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Այդուհանդերձ գրությունը (վարչական գործը) ստացող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է տվյալ վարչական գործի վարույթը:

17. Վարչական գործի վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձ է նա, ում Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման ղեկավարը` որպես ի կատարումն, մակագրում է տվյալ վարչական գործը: Պատասխանատու պաշտոնատար անձն իր անմիջական ղեկավարին տեղյակ է պահում վարչական գործն իրեն մակագրված լինելու մասին: Ընդ որում, գործը տվյալ ստորաբաժանման մեկից ավելի աշխատակիցներին մակագրվելու դեպքում, գործի վարույթի իրականացման համակարգման պարտականությունը գործի վրա նշված առաջին հասցեատեր հանդիսացող աշխատակիցն է:

18. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմված վարչական գործում Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը կամ նախաձեռնության համար հիմք հանդիսացած նյութերը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկություններ, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ իրեղեն, տվյալ գործով բերված բողոքը (վարչական ակտի վերանայման դիմումը), դատարան ներկայացված դիմումը (հայցը) և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարչական վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը (ակտերը):

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված Հանձնաժողովի աշխատակազմի կնիքով:

20. Այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի արդյունքում կայացված վարչական ակտը բողոքարկվում է, և տվյալ բողոքի քննության ընթացքում Հանձնաժողովին` ըստ Հանձնաժողովի կողմից տրված լիազորագրի, ներկայացնում է Հանձնաժողովի կառուցվածքային այլ ստորաբաժանման (որը չի իրականացրել տվյալ վարչական գործի վարույթը) աշխատակիցը, վարչական վարույթն իրականացրած Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից տվյալ վարչական գործն ամբողջությամբ` դրանում առկա բոլոր փաստաթղթերով կրկնօրինակվում է:

Այդ դեպքում վարչական գործի բնօրինակի և կրկնօրինակի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է` «Բողոքարկվել է», ապա կրկնօրինակը մեկ ամբողջական փաթեթով փոխանցվում է բողոքարկման վարույթի ընթացքում ըստ Հանձնաժողովի լիազորագրի Հանձնաժողովի ներկայացուցչությունն ապահովող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանմանը, որի աշխատակիցն է լիազորված ապահովելու Հանձնաժողովի ներկայացուցչությունը և գործի հետագա ընթացքը` տվյալ բողոքի շրջանակներում: Բողոքարկման վարույթի ընթացքում, ինչպես նաև դրանից բխող դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում, Հանձնաժողովին (Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցը հանդիսացող Հանձնաժողովի լիազորված անձին) ուղարկված կամ վերջինիս (վերջիններիս) կողմից ձեռք բերված փաստաթղթերը փոխանցվում են տվյալ վարչական վարույթն իրականացրած Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանմանը, իսկ պատճենները պահվում են վարչական գործի կրկնօրինակում:

21. Վարչական գործերը համարակալվում են կենտրոնացված ու միասնական համարակալման կիրառմամբ:

22. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի համարակալումն իրականացվում է Քարտուղարության կողմից` աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

23. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի համարակալումն աճողական թվերով իրականացվում է առանձին` սույն կարգի 2-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբի համար:

Յուրաքանչյուր խմբի վարչական գործ համարակալվում է ըստ տվյալ խմբի վարչական գործի հերթական համարի` ժամանակագրական կարգով:

24. Վարչական գործերը, բացի սույն կարգի 22-րդ կետում նշվածից, Քարտուղարության կողմից համարակալվում են նաև այբբենական պայմանանշաններով` ըստ Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, որոնք համապատասխանաբար իրականացնելու են տվյալ վարչական գործի վարույթը: Ըստ այդմ, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչական գործերը համարակալվում են հետևյալ այբբենական պայմանանշաններով, համապատասխանաբար`

ա) ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ՄՎ».

բ) լիցենզավորման և մեթոդական վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԼՄ»:

25. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`

ա) Հանձնաժողովի լրիվ անվանումը,

բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը,

գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է,

դ) գործի հերթական համարը` արաբական թվերով:

Վարչական գործի հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ գրվում է սույն կարգի 24-րդ կետով Հանձնաժողովի աշխատակազմի տվյալ վարչական գործի վարույթն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման համար սահմանված համապատասխան պայմանանշանը, որից հետո գծիկով անջատմամբ գրվում է համապատասխանաբար «դ» պայմանանշանը, եթե տվյալ վարչական գործը հարուցվել է դիմումի հիման վրա, կամ «ն» պայմանանշանը, եթե տվյալ վարչական գործը հարուցվել է նախաձեռնության հիման վրա:

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-»,

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում,

զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա` «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար:

26. Սույն կարգի 25-րդ կետի «ե» ենթակետով, ինչպես նաև վերջին պարբերությամբ նախատեսված գրառումները` բացի վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելուց (այն իրականացվում է Քարտուղարության կողմից), իրականացվում են վարչական գործի վարույթն իրականացնող Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից:

27. Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված ժամկետներին համապատասխան:

28. Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է:

29. Գործի վարույթն ավարտելուց հետո (սույն կարգի 28-րդ կետ) վարույթն իրականացնող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով փաստաթղթերի անվանումները և դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

30. Ավարտված գործերը կարվում են և կնքվում Հանձնաժողովի աշխատակազմի կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

31. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ընթացքում պահվում են վարույթն իրականացնող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումում: Գործերը Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումներում պահվում են առանձին` ըստ համապատասխան խմբերի (դիմում կամ նախաձեռնություն), ժամանակագրական կարգով:

32. Յուրաքանչյուր տարվա ավարտված վարչական վարույթների վերաբերյալ գործերը, տվյալ տարվա ավարտից հետո, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը, ելնելով նպատակահարմարությունից (մասնավորապես, տեղեկատվության կարգով դրանք Հանձնաժողովի կառուցվածքային տվյալ ստորաբաժանման կողմից առավել հաճախակի չօգտագործվելու հանգամանքից և այլն) հանձնման-ընդունման ակտ կազմելու միջոցով փոխանցվում են Հանձնաժողովի աշխատակազմի արխիվ, կենտրոնացված կարգով պահելու և պահպանելու նպատակով: Հանձնման-ընդունման ակտն ստորագրում է Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և Քարտուղարության համապատասխան աշխատակցի կողմից, որում նշվում են փոխանցվող վարչական գործի վերաբերյալ տեղեկությունները`

ա) գործի կազմման տարին, ամիսն ու ամսաթիվը,

բ) գործի համարը,

գ) գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի թերթերի թիվը:

Գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը կարող է նաև չնշվել հանձնման-ընդունման ակտում, այլ կրկնօրինակվել վարչական գործից և կցվել հանձնման-ընդունման ակտին, որը կհանդիսանա ակտի անբաժանելի մասը:

33. Հանձնաժողովի աշխատակազմի արխիվ հանձնված վարչական գործերը պահվում են առանձին` ըստ դրանք հանձնող Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների և խմբերի (դիմում կամ նախաձեռնություն), ժամանակագրական կարգով:

34. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Քարտուղարությունը կազմում և վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

36. Քարտուղարության կողմից առանձին կազմվում և վարվում են վարչական գործերի ներքոհիշյալ գրանցամատյանները.

ա) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան.

բ) նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

37. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

38. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են`

ա) Հանձնաժողովի լրիվ անվանումը,

բ) համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող Քարտուղարության լրիվ անվանումը,

գ) տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում,

դ) գործերի ընդհանուր թիվը:

Սույն կարգի 36-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված` գրանցամատյանների շապիկների (կազմերի) կենտրոնական մասում պետք է լինեն հետևյալ գրառումները, համապատասխանաբար` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման» և «Գրանցամատյան նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

39. Գրանցամատյանները կազմվում և դրանց մեջ տեղեկությունները գրանցվում են սույն կարգի N 1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման ձևին համապատասխան:

40. Դիմումի հիման վրա և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին գրանցամատյաններով` ըստ N 1 ձևում նշված ներքոհիշյալ 3 աղյուսակների.

ա) N 1 աղյուսակում նշվում են Հանձնաժողովի ստացված դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի և (կամ) Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշվում են տվյալ գործով Հանձնաժողովին բերված բողոքը (վարչական ակտի վերանայման դիմումը) Հանձնաժողովում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշվում են տվյալ գործով դատարան ներկայացված դիմումի (հայցի), դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության կայացված դատական ակտի մասին տեղեկությունները:

41. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը,

բ) Հանձնաժողովում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը,

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վարչական մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ,

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը,

ե) դիմումի քննարկման կամ նախաձեռնության արդյունքում վարչական մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը,

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

42. N 2 աղյուսակը լրացվում է այն բոլոր վարչական գործերի համար, որոնցով Հանձնաժողովին բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել Հանձնաժողովը:

43. N 2 աղյուսակը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական գործի հերթական համարը, որը պետք է համընկնի բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերված վարչական գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը,

բ) բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

գ) բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը),

դ) բողոքի (վարչական ակտի վերանայման դիմումի) համառոտ շարադրանքը,

ե) բողոքի (վարչական ակտի վերանայման դիմումի) վերաբերյալ ընդունված վարչական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, այդ ակտով ընդունված որոշման եզրափակիչ մասի համառոտ շարադրանքը,

զ) բողոքի (վարչական ակտի վերանայման դիմումի) վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք (վարչական ակտի վերանայման դիմում) բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

44. N 3 աղյուսակը լրացվում է այն բոլոր վարչական գործերի համար, որոնցով դիմում (հայց), իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում` N 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասի, որից յուրաքանչյուրում նշվում է`

ա) վարչական գործի հերթական համարը, որը պետք է համընկնի դիմում (հայց) ներկայացված կամ բողոք բերված վարչական գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը,

բ) տվյալ դատարան դիմում (հայց) ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, դիմումով (հայցով) կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը,

գ) դիմումը (հայցը) ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը,

դ) դիմումի (հայցի) կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

45. Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

46. Սույն կարգի 40-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված` NN 2 և 3 աղյուսակները ներառող գրանցամատյանները կազմվում և վարվում են առանձին: Տվյալ գրանցամատյանների կազմման և վարման նկատմամբ կիրառվում են սույն կարգի 43-րդ և 44-րդ կետերով սահմանված պահանջները, համապատասխանաբար` բողոքարկման (վարչական ակտի վերանայման դիմումի) և դատարան դիմում (հայց) ներկայացնելու մասերով:

Սույն կարգի 40-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված` գրանցամատյանների շապիկների (կազմերի) կենտրոնական մասում պետք է լինեն հետևյալ գրառումները, համապատասխանաբար` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով բերված բողոքների (վարչական ակտի վերանայման դիմումների) հաշվառման» և «Գրանցամատյան նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով ներկայացված դիմումների (հայցերի) և բողոքարկումների հաշվառման»:

47. Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթին զուգընթաց` ամբողջացվում:

48. Գործերի հաշվառման փաստաթղթային բոլոր 3 գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին` ըստ NN 1, 2 և 3 աղյուսակների, որոնց վերջին էջի վրա Քարտուղարության համապատասխան աշխատակիցը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարին, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանները կարվում են և կնքվում Հանձնաժողովի աշխատակազմի կնիքով:

49. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում, գրանցամատյանի տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

50. Հանձնաժողովում վարվում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):

51. Ակտերի հաշվառման գրանցամատյանը վարվում է կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ` Քարտուղարության կողմից:

52. Քարտուղարությունը վարում է ակտերի հաշվառման 2 առանձին գրանցամատյաններ` ըստ սույն կարգի 13-րդ կետով սահմանված խմբերի (դիմումի և նախաձեռնության):

53. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են`

ա) Հանձնաժողովի լրիվ անվանումը,

բ) վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող Հանձնաժողովի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման անվանումը,

գ) համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող Քարտուղարության լրիվ անվանումը,

դ) տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում,

ե) դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

54. Սույն կարգի 53-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբի ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինեն հետևյալ գրառումները, համապատասխանաբար` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի հաշվառման» և «Գրանցամատյան նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերի հաշվառման»:

55. Ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմվում է ըստ սույն կարգի N 2 ձևում նշված ներքոհիշյալ աղյուսակի:

56. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են Հանձնաժողովի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում, եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց փոփոխում կամ լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

57. Հաշվառման ենթակա են Հանձնաժողովի ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա) անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի և (կամ) Հանձնաժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը,

բ) վարչական ակտի բողոքարկման (վերանայման) հիման վրա Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը,

գ) օրենքով սահմանված կարգով դատարան դիմում (հայց) ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում դատական ակտի հիման վրա Հանձնաժողովի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև դատարանի կողմից Հանձնաժողովի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա Հանձնաժողովի ընդունած նոր վարչական ակտերը,

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը,

ե) օրենքով նախատեսված պարտադիր հաշվառման ենթակա այլ ակտերը:

58. Ակտերի հաշվառման գրանցամատյաններում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) այն վարչական գործի համարը, որի կապակցությամբ տվյալ ակտը կայացվել է, որը պետք է համընկնի տվյալ վարչական գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը,

բ) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը,

գ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը,

դ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը,

ե) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը,

զ) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին,

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

59. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

60. Սույն կարգով սահմանված 1 և 2 ձևերով նախատեսված աղյուսակները կարող են լրացվել լրացուցիչ սյունակներով, որոնցում կարող են ներառվել վարչական գործերի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

61. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

62. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Հանձնաժողովի աշխատակազմի արխիվում և ենթակա են պետական արխիվ հանձնման օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը Հանձնաժողովում քննարկելու ընթացքի մասին

 

NN
ը/կ

Վարչական գործի
հերթական համարը,
որը պետք է
համընկնի գործի
շապիկի վրա նշված
համարակալմանը

Դիմումն ստանալու
(Հանձնաժողովի
նախաձեռնությունը
դրսևորելու)
տարեթիվը, ամիսը,
ամսաթիվը

Վարչական ակտի
հասցեատիրոջ
անունը, հայրանունը,
ազգանունը
(անվանումը),
հասցեն (գտնվելու
վայրը)

Դիմումի հիման վրա
(Հանձնաժողովի
նախաձեռնությամբ)
հայցվող
(ներկայացվող)
պահանջի համառոտ
շարադրանքը

Վարույթի արդյունքում
ընդունված վարչական
ակտի տարեթիվը, ամիսը,
ամսաթիվը, համարը և
դրանով ընդունված
որոշման համառոտ
շարադրանքը 

Վարչական ակտի մասին
դիմողին (վարչական
ակտի հասցեատիրոջը)
իրազեկելու եղանակը
(փոստով, առձեռն և այլն)
և իրազեկելու տարեթիվը,
ամիսը և ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

             

 

Աղյուսակ 2

 

Տեղեկություններ բողոքը Հանձնաժողովում քննարկելու ընթացքի մասին

 

NN

ը/կ

Վարչական գործի

հերթական համարը,

որը պետք է

համընկնի բողոք

(վարչական ակտի

վերանայման

դիմում) բերված

գործի շապիկի վրա

նշված համարակալմանը

Բողոքը (վարչական ակտի

վերանայման դիմում) բերելու

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Բողոքը

(վարչական ակտի

վերանայման

դիմում) բերողի

անունը,

հայրանունը,

ազգանունը

(անվանումը),
նրա կարգավիճակը

(դիմող, երրորդ
անձ), հասցեն

(գտնվելու վայրը)

Բողոքի

(վարչական

ակտի

վերանայման

դիմում)

համառոտ

շարադրանքը

Բողոքի (վարչական ակտի

վերանայման դիմում)

վերաբերյալ ակտի

ընդունման տարեթիվը,

ամիսը, ամսաթիվը,

համարը և այդ ակտով

ընդունված որոշման

եզրափակիչ մասի
համառոտ շարադրանքը

Բողոք (վարչական ակտի

վերանայման դիմում)

բերողին վարչական

ակտի մասին իրազեկելու

եղանակը (փոստով,

առձեռն և այլն) և

իրազեկելու տարեթիվը,

ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

 

Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին

 

NN
ը/Կ

Վարչական գործի հերթական համարը,
որը պետք է համընկնի դիմում (հայց) ներկայացված կամ
բողոք բերված
վարչական գործի
շապիկի վրա նշված համարակալմանը

Դիմումի (հայցի) քննությունը դատարանում

Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում

Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում

Դիմումը (հայցը) ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և դիմումի (հայցի) համառոտ շարադրանքը

Դիմումը
(հայցը)
ներկայացնողի
անունը,
հայրանունը,
ազգանունը
(անվանումը),
հասցեն
(գտնվելու
վայրը)

Դիմումի
(հայցի)
վերաբերյալ
կայացված
դատական
ակտի
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
համառոտ շարադրանքը

Գործը վարույթ
ընդունելու
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
բողոքի
համառոտ
շարադրանքը

Բողոքը բերողի
անունը,
հայրանունը,
ազգանունը
(անվանումը),
հասցեն
(գտնվելու
վայրը), նրա
դատավարական
կարգավիճակը

Բողոքի
վերաբերյալ
կայացված
դատական
ակտի
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
համառոտ
շարադրանքը

Բողոքը
վարույթ
ընդունելու
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
բողոքի
համաոոտ
շարադրանքը

Բողոքը բերողի
անունը,
հայրանունը,
ազգանունը
(անվանումը),
հասցեն
(գտնվելու
վայրը), նրա
դատավարական
կարգավիճակը

Բողոքի
վերաբերյալ
կայացված
դատական
ակտի
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
համառոտ
շարադրանքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Ձև 2


ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

ՆՆ
ը/կ

Վարչական
գործի հերթական
համարը, որի
կապակցությամբ
ակտը կայացվել է
և որը պետք
է համընկնի գործի
շապիկի վրա նշված
համարակալմանը

Վարչական
վարույթ
հարուցելու
հիմքը` անձի դիմումը
(բողոքը) կամ
Հանձնաժողովի
նախաձեռնությունը

Վարչական
ակտի անվանումը
(որոշում,
հրաման,
կարգադրություն
և այլն),
ընդունման
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը
և համարը

Վարչական ակտի
հասցեատիրոջ անունը,
հայրանունը, ազգանունը
(անվանումը),
նրա հասցեն
(գտնվելու վայրը),
խմբային
չափանիշներով
առանձնացվող
հասցեատերերի
դեպքում`
խմբի անվանումը

Վարչական
ակտի
եզրափակիչ
մասի
համառոտ
շարադրանքը

Վարչական ակտին
կից ներդիրների,
հավելվածների, այլ
փաստաթղթերի
անվանումները
(դրանց ընդհանուր
թիվը)

Վարչական ակտի`
ներառյալ ներդիրների
էջերի և ակտի բաղկացուցիչ
մասը կազմող
հավելվածների,
այլ փաստաթղթերի
Էջերի ընդհանուր
թիվը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2-ով սահմանված աղյուսակի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտի հերթական համարները (1, 2, 3...):

Ձև 2-ով սահմանված աղյուսակի 8-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի՝ ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան