Գլխավոր տեղեկություն
Номер
N 92-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.05.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.15/13(253) Հոդ.207
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.03.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.03.2007
Дата вступления в силу
25.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007189

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մարտի 2007 թ.

N 92-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «ժզ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 238-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1) կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 44-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.2) կանոնակարգ 10-ի գլուխ 11-ի 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«94. Սույն կանոնակարգի 42-րդ կետի պահանջները չեն տարածվում մինչև 2005 թվականի հուլիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմած և արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի վրա»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 27
Երևան