Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.14/7(182) Հոդ.206
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.2007
Дата вступления в силу
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 33-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքին փոխանցելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը «ընկերության`» բառից հետո լրացնել «5.08 հեկտար բնակավայրերի հողերը միացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի բնակավայրերի հողերին` որպես քաղաքացիների սեփականության այգեգործական (ամառանոցային) հողեր, իսկ» բառերով,

բ) նույն կետում «63.06» թիվը փոխարինել «57.98», իսկ «55.06» թիվը` «49.98» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 18
Երևան