Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 72-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.03.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.03.2007
Дата вступления в силу
07.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 մարտի 2007 թ.

թիվ 72-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հրաչիկ Հակոբյանի 2007 թվականի հունվարի 22-ի և 2007 թվականի փետրվարի 13-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի փետրվարի 22-ի թիվ 10 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հրաչիկ Հակոբյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա` գործունեությունը քաղաք Երևան, Պարույր Սևակի 90 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 13
Երևան