Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.440
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.03.2007
Дата вступления в силу
14.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 279-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 27-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2007 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 22-ի N 279-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Գեոդեզիայի ԵՎ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխարհագրական անվանումների հաշվառման ԵՎ գրանցման աշխատանքների պետական պատվեր»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

02

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Ծրագրի հիմնական նպատակը աշխարհագրական անվանումների բնագավառի զարգացման և արդյունավետության բարձրացման համար աշխարհագրական անվանումների միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների քարտադարանի վարումն է ավտոմատացված համակարգում: Աշխարհագրական անվանումների բնագավառում կատարվել են աշխարհագրական օբյեկտների անվանումների թարմացման և վարման  աշխատանքներ: Ավարտվել են ֆիզաշխարհագրական օբյեկտների համառոտ բառարանի նախապատրաստական աշխատանքները, որի տպագրությունը կիրականացվի ֆիզաշխարհագրական օբյեկտների անվանակոչման գործընթացի ավարտից հետո` 2007 թվականին: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել են 8 (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի) մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումները, որոնց գրանցման աշխատանքները կիրականացվեն 2007 թվականին: Անվանափոխվել են 57 համայնքների օտարահունչ անվանումները:

Ներդրվել է աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծման և վարման ավտոմատացված համակարգը, որն իր մեջ ներառում է աշխարհագրական անվանումների քարտադարանի (տեղեկատվական բանկի) ստեղծումը և վարումը, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման, գրանցման և նրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ավտոմատացումը:

Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի` գազետիրի ստեղծումը ըստ մարզերի:

 

2. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`

ա) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների թարմացված և համալրված քարտադարան (տեղեկատվական բանկ),

բ) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու` գազետիր:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2007 թվականին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի (տեղեկատվական բանկի) վարման, համալրման և թարմացման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն իր մեջ ներառում է տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում ի հաշիվ նորաստեղծ աշխարհագրական օբյեկտների (եկեղեցիներ, մատուռներ, կամուրջներ, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ և այլն), անանուն աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և գոյություն ունեցող աշխարհագրական օբյեկտների անվանափոխման: Բացի դրանից` նախատեսվում է իրականացնել նաև տեղեկատվության տրամադրման աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծումից հետո, համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների, ստեղծվելու և հրատարակվելու են մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարաններ և տեղեկատուներ` այդ թվում` Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուն` գազետիրը, որը 2007 թվականին հրատարակելու է առանձին մարզերով: Գազետիրը իր մեջ ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր աշխարհագրական անվանումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն` օբյեկտի տեսակը, կոորդինատները, ծածկագիրը, լատինատառ գրելաձևը և այլ տեղեկություններ: Գազետիրը հրատարակվելու է առաջին անգամ, ծավալը կազմելու է 11 հատոր (ըստ մարզերի քանակի) 200-ական օրինակ տպաքանակով` յուրաքանչյուրը մոտ 70-80 էջ:

 

4. Ծրագրի բյուջեն

 

Աշխարհագրական անվանումների ոլորտում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող աշխատանքների արժեքը` ըստ նախատեսված ծավալների, տրված է աղյուսակ 1-ում:
 

Աղյուսակ 1

NN
Ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի
միավորը

Ծավալը

Միավորի
արժեքը
(դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1

ՀՀ աշխարհագրական
անվանումների քարտադարանի
վարման և թարմացման
աշխատանքներ`

 

 

 

 

 

ա) թարմացում

-

-

-

3000.0

 

բ) վարում

-

-

-

1000.0

2

ՀՀ պաշտոնական տեղեկատուի` գազատիրի

 

 

 

 

 

ա) հրատարակման
նախապատրաստում

բառարան

1

1903700

1903.7

 

բ) հրատարակում

օրինակ

200x11

498.3

1096.3

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

7000.0

 

Աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ աշխատանքների տեսակների, տրված է աղյուսակ 2-ում:
 


Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

2007 թվականին աշխարհագրական անվանումների բնագավառում կատարվելիք աշխատանքների` ըստ եռամսյակների (հազար դրամ)


Աղյուսակ 2

Աշխատանքի անվանումը

Չափի
միավորը

I

II

III

IV

Ընդամենը
(հազ.
դրամ)

1. ՀՀ աշխարհա-
գրական անվանում-
ների հաշվառման և
գրանցման աշխա-
տանքների թարմա-
ցում և քարտադա-
րանի վարում`

ամիս

 

 

 

 

 

ա) թարմացում

10

300.0

900.0

900.0

900.0

3000.0

բ) վարում

10

100.0

300.0

300.0

300.0

1000.0

2. ՀՀ պաշտոնական
տեղեկատուի`
գազետիրի նախա-
պատրաստում
(նյութի հավաքա-
գրում, խմբագրում և
սրբագրում,
մուտքագրում)

մարզ






11

346.1

519.2

519.2

519.2

1903.7

3. ՀՀ գազետիրի
հրատարակում
(11 հատորով)

օրինակ
200x11

-

299.3

398.5

398.5

1096.3

ԸՆԴԱՄԵՆԸ

 

746.1

2018.5

2117.7

2117.7

7000.0

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Կադաստրային քարտեզագրում` առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

01

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Կադաստրային քարտեզագրման աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում սկսել են իրականացվել 1998 թվականից և համայնքների մեծ մասը քարտեզագրվել է 1998-2002 թվականների ընթացքում: Ծրագրի իրականացման հիմնական նպատակը նշված ժամանակահատվածում քարտեզագրված` Հայաստանի Հանրապետության Արարատի, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի 5 համայնքների կադաստրային քարտեզների և հատակագծերի թարմացումն է՝ մշտապես արդիական, ժամանակակից մակարդակին և տեղանքին համապատասխան քարտեզներ ունենալու նպատակով: Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել նախկինում քարտեզագրված համայնքների քարտեզների թարմացման աշխատանքներ` հիմնականում այն համայնքներում, որտեղ քարտեզագրման ավարտից հետո ժամանակի ընթացքում անշարժ գույքի հետ կապված` քանակական և որակական առումով տեղի են ունեցել մեծ թվով փոփոխություններ, համայնքների տարածքում իրականացվել են պետական նշանակության շինարարական կամ ճանապարհաշինական աշխատանքներ, ինչպես նաև` այն համայնքներում, որտեղ եղել են նոր հողհատկացումներ, աճուրդներ կամ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են չքարտեզագրված տարածքներ:

 

2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նախկինում քարտեզագրված` Հայաստանի Հանրապետության 5 համայնքի թարմացված կադաստրային քարտեզներ, որոնք լինելու են արդիական և արտապատկերելու են տարածքը` տվյալ պահին համապատասխան: Կադաստրային քարտեզներում պատկերված տեղեկատվությունը օգտագործվելու է համայնքների վարչական սահմաններում առկա տարածքների և հատկապես բնակավայրերի բազմաբնույթ խնդիրների լուծման համար, այդ թվում`

անշարժ գույքի կադաստրի վարում,

անշարժ գույքի հաշվառում,

անշարժ գույքի գնահատում,

հողի հարկի և գույքահարկի ճշգրտում,

վարչատարածքային միավորների սահմանների նկարագրում և ճշգրտում,

հողերի օգտագործման սխեմաների կազմում,

հողային հաշվեկշռի կազմում,

տարածքային պլանավորում և այլն:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Համաձայն «1: 500, 1: 1000, 1: 2000, 1: 5000 մասշտաբների տեղագրական հանույթների հրահանգի» և «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի» պահանջների` կադաստրային հատակագծերն ու քարտեզները մշտապես արդիական, ժամանակակից մակարդակին և տեղանքին համապատասխան պահպանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել դրանց թարմացման աշխատանքներ:

Նշված համայնքներում քարտեզագրման աշխատանքները հիմնականում պետք է կատարվեն գոյություն ունեցող նյութերի թարմացման եղանակով, սակայն կան նաև որոշ տարածքներ, որտեղ անհրաժեշտ կլինի կատարել ամբողջությամբ նոր և խոշոր մասշտաբի կադաստրային քարտեզագրում:

Կախված տեղանքի բնույթից, փոփոխությունների ինտենսիվությունից, հատակագծերի նշանակությունից, մասշտաբից, ինչպես նաև փոփոխությունների հաշվառման արդյունքներից` հատակագծերը թարմացվում են անընդհատ կամ պարբերաբար:

Կադաստրային հատակագծերը թարմացվում են ընթացիկ փոփոխությունների հաշվառման նյութերի, նոր կառուցապատումների կատարողական հանույթների, դաշտային հետազոտումների և հանութային նյութերի հիման վրա:

Կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների իրականացման հիմնական փուլերն են`

ա) նախապատրաստական (հանութային հիմքի ուսումնասիրում և վերականգնում (անհրաժեշտության դեպքում),

բ) կադաստրային հանութագրում` թարմացման եղանակով,

գ) գրասենյակային մշակում:

Աշխատանքներն իրականացվելու են կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի պահանջներին համապատասխան: Դաշտային աշխատանքների ավարտից հետո քարտեզագրված միավորների մուտքագրման և թվայնացման աշխատանքները կներկայացվեն առանձին ծրագրով:

Քարտեզագրման աշխատանքներն իրականացվելու են միայն մրցութային եղանակով լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով, որը կհանգեցնի աշխատանքների կատարման որակի բարձրացմանը, ժամկետների կրճատմանը և աշխատանքների նախատեսված գնի նվազեցմանը:

 

4. Ծրագրի բյուջեն

 

Ընդհանուր առմամբ 2007 թվականի կադաստրային քարտեզագրման աշխատանքների համար կպահանջվի մոտ 5000.0 հազար դրամ:

Աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ աշխատանքների տեսակների, ներկայացված է N 2 աղյուսակում:

 

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

Կադաստրային քարտեզագրման ոլորտում նախատեսվող աշխատանքների իրականացման

 

Աղյուսակ 2

Հ/հ

Աշխատանքների
անվանումը

հուն.

փետր.

մարտ

ապր.

մայ.

հուն.

հուլ.

օգոս.

սեպտ.

հոկտ.

նոյ.

դեկտ.

1

ՀՀ 5 մարզերի 5
համայնքների
կադաստրային
քարտեզների
թարմացում,
այդ թվում՝












1.1

մրցույթների
կազմակերպում



                 

1.2

հանութային
հիմքի ապահովում
     


           

1.3

դաշտային
հանութագրում
թարմացման եղանակով
         




   

1.4

գրասենյակային
մշակում
                 


 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Գեոդեզիայի ԵՎ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման ԵՎ օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման պետական պատվեր»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

03

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Տեղագրական քարտեզագրության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման, ԼՂՀ կառավարության 2003 թվականի հունիսի 8-ի «ԼՂՀ տեղագրական և կադաստրային քարտեզագրման ոլորտների 2004-2008 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 211 որոշման շրջանակներում:

Տեղագրական քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում և կազմվում սահմանված տեղեկատվության հիման վրա, որոնք արտացոլում են տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում: Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով քարտեզների ստեղծման համար: Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ թվային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվի «գաղտնի» և «հատուկ նշանակության օբյեկտների» վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների և հատակագծերի հրատարակումը:

 

2. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2007 թվականին շարունակվելու և ավարտվելու են Հայաստանի Հանրապետության տարածքի 1: 10 000 մասշտաբի թվային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները:

Նախատեսվում են պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքներ իրականացնել նաև ԼՂՀ տարածքում:

ԼՂՀ տարածքի պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման համար 2006-2007 թվականներին կիրականացվեն ԼՂՀ տարածքի արբանյակային մոնո տիեզերալուսանկարահանման աշխատանքներ, որից հետո պետք է իրականացվեն նաև այդ նյութերի մշակման և թվայնացման աշխատանքները, որոնք հիմք կհանդիսանան մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման համար: Մոնո եղանակով լուսանկարահանված նյութերը ռելիեֆը ճշգրիտ պատկերելու հնարավորություն չեն տալիս, այդ պատճառով ԼՂՀ ամբողջ տարածքի 1: 10 000 մասշտաբի 490 տեղագրական քարտեզների ռելիեֆը ստացվելու է նախկինում ավանդական (գծագրական) եղանակով ստացված քարտեզների սկանավորման, համակարգերի ու մասշտաբների փոփոխման և գրասենյակային մշակման արդյունքում: Հետագայում կատարվելու է տիեզերալուսանկարահանման նյութերից ստացված տեղանքի իրավիճակի (բնակավայրեր, ճանապարհներ, անտառային շերտեր, ջրա- և գազատարներ, այլ տեղագրական օբյեկտներ) և թվային ռելիեֆի համադրում, որի արդյունքում կստանանք լիարժեք թվային տեղագրական քարտեզ:

2007 թվականին շարունակվելու և ավարտվելու են Երևան քաղաքի 1: 2000 մասշտաբի թվային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները: Շարունակվելու են 1: 25000 մինչև 1: 1000000 մասշտաբի թվային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները ընդհանրացման եղանակով:

 

3. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`

1. 847.5 քառ. կմ տարածքի տիեզերալուսանկարահանման հիման վրա օրթոֆոտոյի և ռելիեֆի նյութեր, ինչպես նաև այդ տարածքի 1: 10000 մասշտաբի 78 թերթ թվային քարտեզներ,

2. ԼՂՀ պլանաբարձունքային հիմքի ապահովում,

3. ԼՂՀ տարածքների տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում, ինչպես նաև օրթոֆոտոլուսանկարներ,

4. ԼՂՀ տարածքի դաշտային վերծանված նյութեր,

5. ԼՂՀ տարածքի գոյություն ունեցող տեղագրական քարտեզներ` տեղափոխված այլ կոորդինատային համակարգ,

6. ԼՂՀ տարածքի 1: 10 000 մասշտաբի 100 թերթ թվայնացված տեղագրական քարտեզներ,

7. սահմանամերձ հարավ-արևելյան տարածքի թարմացված և թվայնացված 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզներ,

8. Երևան քաղաքի արևելյան (Էրեբունի) մասի օդալուսանկարահանումից դուրս մնացած 2000 հա տարածքի 1: 2000 մասշտաբի թարմացված և թվայնացված տեղագրական քարտեզներ,

9. պետական մասշտաբային շարքի 1:25000 - 1:1000000 մասշտաբի մնացած 336 թերթ տեղագրական քարտեզներ՝ ստեղծված 1: 10000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների հիման վրա ընդհանրացման եղանակով,

10. պետական մասշտաբային շարքի 1:10000 - 1:1000000 մասշտաբի վերջնական տպագրված 691 թերթ տեղագրական քարտեզներ:

 

4. Ծրագրի բյուջեն

 

2007 թվականի պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքները, իրականացման ծախսերի նախահաշիվը ներկայացված են աղյուսակ N 1-ում:

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

Աղյուսակ N 1

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Միավորի արժեքը
(դրամ)

Գումարը
(հազ.
դրամ)

I

Տիեզերալուսանկարահանում

 

 

 

 

1

ՀՀ տարածքում տիեզերալուսանկարահանման նյութերի օրթոֆոտոյի և ռելիեֆի ստեղծում

կմ2

2266

847.5

1920.3

2

ՀՀ տարածքում տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների  թվայնացում

թերթ

111917

78.0

8729.5

3

տիեզերալուսանկարահանման նյութերի պլանաբարձունքային հիմքի ապահովում

կմ2

4777

9329.0

44564.6

4

տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

կմ2

974

9329.0

9086.4

5

տիեզերալուսանկարահանման նյութերի օրթոֆոտոյի և ռելիեֆի ստեղծում

կմ2

2266

9329.0

21139.5

6

տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում

կմ2

9774

8888.6

86877.2

7

գոյություն ունեցող տեղագրական քարտեզների այլ կոորդինատային համակարգ տեղափոխում և գրասենյակային մշակում

թերթ

38347

100

3834.7

8

տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների  թվայնացում

թերթ

111917

100

11191.7

9

տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի թվային տեղագրական քարտեզների թարմացում և թվայնացում

թերթ

55895

60

3353.7

 

Ընդամենը

 

 

 

190697.5

II

1:2000 մասշտաբի կադաստրային հիմքի վրա ռելիեֆի տեղադրում և դաշտային թարմացում

 

 

 

 

10

Երևան (Էրեբունի)

հա

4434

2000.0

8868.0

11

1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի մշակում և թվայնացում

հա

1123

2000.0

2246.0

 

Ընդամենը

 

 

 

11114.0

III

1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում ընդհանրացման եղանակով

 

 

 

 

12

խմբագրում

թերթ

35064

269.0

9432.2

13

կազմում և ձևավորում

թերթ

68139

336.0

22894.7

14

սրբագրում

թերթ

14453

406.0

5867.9

15

քարտեզների հրատարակում (5 օրինակ)

թերթ

8095

691.0

5593.6

 

Ընդամենը

 

 

 

43788.5

 

Ամբողջը

 

 

 

245600.0

 

 

 

 

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Գեոդեզիայի ԵՎ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քարտեզագրված միավորների թվայնացման աշխատանքների իրականացման պետական պատվեր»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

04

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Ծրագրի իրականացման նպատակը կադաստրային դաշտային հանութագրման և թարմացման արդյունքում ստացված նյութերի թվայնացումն ու ծածկագրումն է: Արդյունքում ստացվում է կադաստրային քարտեզի էլեկտրոնային (թվային) տարբերակը:

Այս ծրագրով դաշտային հանութագրման և կադաստրային քարտեզների թարմացման արդյունքում թվայնացվելու են անշարժ գույքի այն միավորները, որոնք ժամանակի ընթացքում կրել են որոշակի փոփոխություն կամ առաջացել են քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո: Ճշգրտման և թվայնացման աշխատանքներից հետո պետք է իրականացվի նաև անշարժ գույքի միավորների ծածկագրման աշխատանքներ: Նմանատիպ աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 5 համայնքներում, այդ թվում` թվայնացման և ծածկագրման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել մոտ 6796 անշարժ գույքի միավորի համար:

 

2. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ 5 համայնքների վարչական տարածքների կադաստրային թարմացված և ծածկագրված թվային կադաստրային քարտեզներ: Ստեղծվող թվային քարտեզների առավելությունը կայանում է նրանում, որ թվայնացված կադաստրային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվում են վեկտորային ֆորմատով, առանձին թեմատիկ շերտերի ձևով, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերով: Այն նաև հնարավորություն է տալիս ցանկացած քարտեզագրված տարածք տպագրել ցանկացած մասշտաբով:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

1. Նախկինում քարտեզագրված 5 համայնքների թարմացված քարտեզների թվայնացման աշխատանքների միջոցառումների տեսակները տրված են աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1
Հ/հ

Աշխատանքների անվանումը

1

Ճշգրտված գրաֆիկական տվյալների մուտքագրում

2

Թվայնացում

2. 6796 անշարժ գույքի միավորների ծածկագրման աշխատանքների միջոցառումների տեսակները տրված են աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2

Հ/հ

Աշխատանքների անվանումը

1

Տոպոլոգիայի և տիրույթների փակության ստուգում
2 Անշարժ գույքի միավորների ծածկագրում

4. Ֆինանսավորում

 

Նախատեսվող 5 համայնքների թարմացված քարտեզների 6796 անշարժ գույքի միավորների թվայնացման և ծածկագրման աշխատանքների արժեքը ըստ նախատեսված ծավալների տրված է աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

Հ/հ Աշխատանքների անվանումը Չափման
միավորը
Ծավալը

Միավորի
արժեքը
(դրամ)

Ընդհանուր
գումարը
(հազ. դրամ)

1 Նախկինում քարտեզագրված 5 համայնքների ճշգրտված
անշարժ գույքի միավորների թվայնացում
միավոր 6796 253.4 1722.1
2 Կադաստրային քարտեզագրման անշարժ գույքի միավորների ծածկագրում միավոր 6796 11.0 74.8
 

Ընդամենը

     

1796.9

 

Ընդհանուր առմամբ կադաստրային քարտեզների թվայնացման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես 1796.9 հազ. դրամ:

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

Կադաստրային քարտեզների թվայնացման ոլորտում նախատեսվող աշխատանքների իրականացման
 
Հ/հ Աշխատանքների անվանումը հուլ. օգոս. սեպ. հոկ. նոյ. դեկ.
1 ՀՀ 5 համայնքների թարմացված կադաստրային քարտեզների թվայնացում





2 6796 անշարժ գույքի միավորի ծածկագրման աշխատանքներ





 

Ծ Ր Ա Գ Ի Ր


«Գեոդեզիայի ԵՎ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գեոդեզիական աշխատանքների իրականացման (WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքների շարունակություն) աշխատանքների պետական պատվեր»

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

05

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

2002 թվականի մարտի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 225 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդրվել է WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգը:

Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգի 0-ական դասի հավասարակշռված 5 կետերը ընդգրկվել են որպես EUREF-ի B կարգի կետեր: Նոր ռեֆերենց ցանցին տրված է ARMREF 02 անվանումը: Աշխատանքների հիմնական նպատակն է պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզագրման համար ապահովել բարձր ճշտությամբ միասնական կոորդինատային ցանց, որը կհամապատասխանի Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին և հնարավորություն կտա նախկինում կատարված քարտեզագրական նյութերը նոր կոորդինատային համակարգ տեղափոխելու, ինչպես նաև որոշելու մեկ կոորդինատային համակարգից մյուսին անցնելու պարամետրերը:

WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքների արդյունքում ստեղծվել է Ազգային գեոդեզիական ցանցը հետևյալ կառուցվածքով` 0-ական դասի 5 կետ, 1-ին դասի 40 կետ, 2-րդ դասի 1069 կետ: Ներդրված ցանցը հնարավորություն կտա լուծել հանրապետությունում գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտական, տնտեսական և պաշտպանական ցանկացած խնդիր:

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության տարածքում արդիական վիճակում պահել գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերը, օգտագործելով ժամանակակից արբանյակային և էլեկտրոնային տեխնոլոգիաները, որոնք իրենց ճշտությամբ կբավարարեն առաջադրված խնդիրների լուծմանը:

WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված 0-ական, 1 և 2 դասի ցանցը արդի վիճակում պահպանելու նպատակով, անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել մոնիթորինգ, որի արդյունքների հիման վրա ըստ անհրաժեշտության իրականացնել հիմնակետերի պահպանման, վերականգնման և դիտարկման աշխատանքներ:

Աշխատանքները կիրականացվեն 2006 թվականի օգոստոսի 31-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1309-Ն որոշման 2-րդ կետի համաձայն կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված տեխնիկական նախագծերի և համապատասխան սխեմաների հիման վրա: Աշխատանքների ավարտից հետո կհանձնվեն պլանային և բարձունքային կետերի ու հենանիշների կատալոգները:

 

I. WGS-84 ԵՎ Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգերի անցումային գործակիցների որոշման աշխատանքներ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 19 սեպտեմբերի 2002 թվականի N 1530-Ն «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների շրջանակներում գեոդեզիայի ոլորտում աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են, որոնց արդույնքում ստեղծվել են.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում պլանային գեոդեզիական նոր ցանցը (0-ական դասի - 5, 1-ի դասի - 40, 2-րդ դասի - 1069, ընդհանուր կետերի քանակը կազմում է 1114 կետ),

բ) Պետական բարձունքային ցանցի I դասի նիվելիրացման 1584,7 գծ. կմ, ընդհանուր կետերի քանակը կազմում է 457 հենանիշ,

գ) Պետական բարձունքային ցանցի II դասի նիվելիրացման 830.5 գծ. կմ, ընդհանուր կետերի քանակը կազմում է 259 հենանիշ:

Սույն ծրագրի նպատակն է WGS-84 և Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգերի անցումային գործակիցների որոշումը, որոնք ստացվում են նիվելիրային հենանիշների վրա GPS դիտարկումների արդյունքում: Նախատեսվում է 0-ական և 1-ին դասի ցանցի հիմքի վրա WGS-84 գեոդեզիական կոորդինատային 2-րդ դասի համակարգում կատարել Պետական բարձունքային ցանցի 157 հենանիշների GPS արբանյակային ընդունիչներով դիտարկման աշխատանքներ:

Դիտարկման ժամանակ պարտադիր պայման է հանդիսանում Երևանում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության IGS մշտական գործող «NSSP» կայանի աշխատանքը:

 

II. Պետական բարձունքային I ԵՎ II դասի նիվելիրացման ընթացքի համատեղ հավասարակշռում

 

Պետական բարձունքային ցանցի I և II դասերի նիվելիրացման հաշվարկային աշխատանքների արդյունքում կազմվել են ընթացքների ամփոփագրեր:

Պետական բարձունքային I և II դասի նիվելիրացման գծերը անհրաժեշտ է վերջնական համատեղ հավասարակշռել փակ ընթացքների (պոլիգոնների) կամ առանձին ընթացքների տեսքով: Որպես ելակետեր անհրաժեշտ է վերցնել I դասի նիվելիրացման հին հենանիշները: Հավասարակշռման ընթացքում բարձրությունների տարբերությունների մեջ հենանիշների միջև տալ ուղղումներ նորմալ բարձրությունների համակարգին անցնելու համար: Դրա համար օգտագործել գրավիմետրական քարտեզները, որոնք կազմված են Բուգեի ռեդուկցիայով 1: 50000 կամ 1: 200 000 մասշտաբներով:

 

III. Պետական գեոդեզիական ԵՎ համաշխարհային WGS-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգ

 

2002 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի N 8 արձանագրությամբ հավանության արժանացած «Գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգի» դրույթների համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության N 1530-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագրով» նախատեսված աշխատանքների արդյունքում ստեղծված 0-ական, 1 և 2 դասի ցանցը արդի վիճակում պահպանելու նպատակով, անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել մոնիթորինգ, որի արդյունքների հիման վրա ըստ անհրաժեշտության իրականացնել հիմնակետերի արդիականացման, վերականգնման և դիտարկման աշխատանքներ, համաձայն գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների: Կետերի ուսումնասիրման և դաշտային հետազոտման արդյունքների հիման վրա անհրաժեշտ է կազմել տեխնիկական նախագիծ` առաջիկա տարվա ընթացքում կետերի վերականգնման և դիտարկման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

 

IV. ՄերձերԵՎանյան գեոդինամիկական պոլիգոն

 

Հայաստանի տարածքը, որը կազմում է ընդամենը 29.8 հազ. կմ2, որի վրա գոյություն ունեն 6 ակտիվ երկրաբանական խզվածքներ:

Հայաստանի Հանրապետության երկրաշարժավտանգ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է որոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքների ուղղությամբ ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներ հնարավոր է հայտնաբերել ուղղաձիգ դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ կազմակերպելու նպատակով: Երկրակեղևի ժամանակակից ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով պետական բարձր ճշգրտության I և II դասերի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության երկրաշարժամետ շրջաններում:

ՀայպետԻԳՀՆ ինստիտուտում առաջին անգամ նախագծվեց յուրահատուկ տեխնիկական նախագիծ` Երևանի տարածաշրջանում Գառնիի ակտիվ խզվածքի (Երևանից 22 կմ վրա) և Փարաքար - Այնթափ աղբյուրում իրականացնել պարբերաբար I դասի նիվելիրացման դիտարկումներ: Աշխատանքների հիմնական նպատակն էր փուլային դիտարկումների հիման վրա կանխորոշել երկրաշարժի օջախը և ձգվածությունը, սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետներին տրամադրելու անհրաժեշտ տվյալները: Իրականացվեցին մի քանի փուլի դիտարկումներ, սակայն այդ աշխատանքները իրենց անհրաժեշտ շարունակությունը չունեցան ֆինանսավորման բացակայության պատճառով:

Սույն ծրագիրը նախատեսում է այդ աշխատանքների տրամաբանական շարունակությունը:

 

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2007 - 2009 թվականների զարգացման ծրագիրը մշակվել է 2002 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի N 8 արձանագրությամբ հավանության արժանացած «Գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգի» դրույթների, 2002 թ. մարտի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 225 որոշման «Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգի ներդրման մասին» պահանջների իրականացման հիման վրա և հանդիսանում է 2002 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության N 1530-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագրով» նախատեսված աշխատանքների արդիականացումը:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումից հետ ակնկալվում է ունենալ`

ա) WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգում 2-րդ դասի Հայաստանի Հանրապետության Պետական բարձունքային ցանցի 157 հենանիշներ, որոնք կետ են հանդիսանում WGS-84 և Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգերի անցումային պարամետրերի հաշվարկման համար,

բ) Պետական բարձունքային I և II դասերի համատեղ 2437.6 գծ.կմ հավասարակշռում,

գ) Պետական գեոդեզիական և համաշխարհային WGS-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգ,

դ) Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում 100 հենանիշի ուսումնասիրում և դաշտային հետազոտում և արդյունքների հիման վրա տեխնիկական նախագծի կազմում:

 

ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՇԱԿՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 2 կետի պահանջներով գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով ապահովելու համար նախատեսվում է մշակել հետևյալ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը`

ա) «Քվազիգեոիդի բարձրությունների և ուղղալարի գրավիմետրական շեղումների հաշվարկման հրահանգը»,

բ) Արբանյակային տեխնոլոգիաներով գեոդեզիական աշխատանքների իրականացում: Տերմիններ և սահմանումներ,

գ) «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության տեսակները և գործընթացները: Տերմիններ և սահմանումներ»,

դ) «Գեոդեզիական չափագրումներ: Տերմիններ և սահմանումներ»:

 

ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման միջոցառումներն ու ծախսերի նախահաշիվը բերված են 1, 2 հավելվածներում:

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Հավելված 1

Հ/հ

Աշխատանքների անվանումը

Ծավալը

Միավորի
արժեքը
(դրամ)

Գումարը
(հազ.
դրամ)

1

2

3

4

5

I.

WGS-84 և Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգերի անցումային
գործակիցների որոշման աշխատանքներ

1.

Տեխնիկական նախագծի կազմում

1

916811

916.8

2.

Տրանսֆորմացիոն գործակիցների համար
նիվելիրային հենանիշների GPS դիտարկում
մշտական գործող 1 բազայի աշխատանքների
ընթացքում (157+31)

188

65387

12292.8

3.

2-րդ դասի ցանցի կետերի դիտարկում
մշտական գործող 1 բազայի աշխատանքի
ընթացքում

31

8465

262.4

4.

2-րդ դասի կետերի հաշվարկում և
կոորդինատների հավասարակշռում

157

1665

261.4

5.

2-րդ դասի ցանցի կետերի կոորդինատների
կատալոգի կազմում

157

2012

315.9

6.

Տեխնիկական հաշվետվության կազմում

1

443300

443.3

 

Ընդամենը

 

 

14492.6

II.

ՀՀ պետական բարձունքային I և II դասի
նիվելիրացման ընթացքի համատեղ
հավասարակշռում

 

 

5000.0

III.

ՀՀ պետական գեոդեզիական և
համաշխարհային WGS-84 համակարգում
գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգ

 

 

 

1.

«Գյումրի» կատալոգի կետերի ուսումնասիրում,
դաշտային հետազոտում

261

27166

7090.3

2.

Տեխնիկական նախագծի կազմում

1

304158

304.2

 

Ընդամենը

 

 

7394.5

IV.

Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոն

 

 

 

1.

Հենանիշների ուսումնասիրում և դաշտային
հետազոտում

100

27421

2742.1

2.

Տեխնիկական նախագծի կազմում

1

1504050

1504.1

 

Ընդամենը

 

 

4246.2

V.

Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում

 

 

 

1.

«Քվազիգեոիդի բարձրությունների և
ուղղալարի գրավիմետրական շեղումների
հաշվարկման հրահանգը»

1

 

1300.0

2.

«Արբանյակային տեխնոլոգիաներով
գեոդեզիական աշխատանքների
իրականացում»: Տերմիններ և սահմանումներ

1

 

300.0

3.

«Գեոդեզիական և քարտեզագրական
գործունեության տեսակները և գործընթաց-
ները: Տերմիններ և սահմանումներ»

1

 

300.0

4.

«Գեոդեզիական չափագրումներ: Տերմիններ և
սահմանումներ»

1

 

300.0

 

Ընդամենը

 

 

2200.0

 

Ամբողջը

 

 

33333.3

 

ԱԱՀ-20%

 

 

6666.7

 

Ընդամենը

 

 

40000.0

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

Հավելված 2

Հ/հ

Աշխատանքների անվանումը

2007

Ընդա-մենը

Ծա-
վալը

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

I.

WGS-84 և Բալթյան 1977 թ. բարձունքային համակարգերի անցումային գործակիցների որոշման  աշխատանքներ

1.

Տեխնիկական նախագծի կազմում

916.8

1

 

 

 

 

 

2.

Տրանսֆորմացիոն գործակիցների համար նիվելիրային հենանիշների GPS դիտարկում մշտական գործող 1 բազայի աշխատանքների ընթացքում (157+31)

12292.8

188

 

 

 

 

 

 

3.

2-րդ դասի ցանցի կետերի դիտարկում մշտական գործող 1 բազայի աշխատանքի ընթացքում

262.4

37

 

 

 

 

 

4.

2-րդ դասի կետերի հաշվարկում և կոորդինատների հավասարակշռում

261.4

152

 

 

 

 

 

5.

2-րդ դասի ցանցի կետերի կոորդինատների կատալոգի կազմում

315.9

152

 

 

 

 

 

6.

Տեխնիկական  հաշվետվության կազմում

443.3

1

 

 

 

 

 

II.

ՀՀ պետական բարձունքային I և II դասի նիվելիրացման ընթացքի համատեղ
հավասարակշռում

5000.0

 

 

 

 

 

 

III.

ՀՀ պետական գեոդեզիական և համաշխարհային WGS-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի մոնիթորինգ

1.

«Գյումրի» կատալոգի կետերի ուսումնասիրում, դաշտային հետազոտում

7090.3

261

 

 

 

 

 

2.

Տեխնիկական նախագծի կազմում

304.2

1

 

 

 

 

 

IV.

Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոն

1.

Հենանիշների ուսումնասիրում և դաշտային հետազոտում

2742.1

100

 

 

 

 

 

2.

Տեխնիկական նախագծի կազմում

1504.1

1

 

 

 

 

 

V.

Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում

1.

«Քվազիգեոիդի բարձրությունների և ուղղալարի գրավիմետրական
շեղումների հաշվարկման հրահանգը»

1300.0

1

 

 

 

 

 

 

2.

«Արբանյակային տեխնոլոգիաներով գեոդեզիական աշխատանքների
իրականացում»: Տերմիններ և սահմանումներ

300.0

1

 

 

 

 

 

3.

«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության տեսակները և
գործընթացները: Տերմիններ և սահմանումներ»

300.0

1

 

 

 

 

 

4.

«Գեոդեզիական չափագրումներ: Տերմիններ և սահմանումներ»

300.0

1

 

 

 

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում ԵՎ սեփականության իրավունքի վկայականների տրամադրում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

06

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

07

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ընդհանուր նպատակը

 

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, կադաստրային տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և կենտրոնացման սկզբունքների հիման վրա:

2006 թվականին իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 124.520 գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ: 2006 թվականին ավարտվեցին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները: Առաջին պետական գրանցման շրջանակներում աշխատանքներ են իրականացվել հանրապետության 928 համայնքներում: Մինչ օրս կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների շուրջ 2200.0 հազար պետական գրանցում, որից շուրջ 1700.0 հազարը` առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում անվճար: Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքները ընթանում են 2004 թվականից:

Առաջնորդվելով պետական գրանցման հիմնական սկզբունքներով` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում կադաստրի համակարգը նպատակ ունի լուծելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջադրված մի շարք խնդիրներ, որոնք են`

ա) իրականացնել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները, որը հնարավորություն կտա պետությանը ակտիվորեն ներգրավվել գույքային շրջանառության մեջ,

բ) ավարտուն տեսքի բերել գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվական համակարգը,

գ) ապահովել գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիությունը, օբյեկտիվությունը և անընդհատությունը:

Պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը ենթադրում է գույքի նկատմամբ դեռևս չգրանցված իրավունքների պետական գրանցում և այս իմաստով գրանցված իրավունքների երաշխավորման խնդրով է թելադրված իրավունքների պետական գրանցման, այսինքն` գույքի նկատմամբ իրավունքների ճանաչման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ճշգրիտ ու անշեղ կատարումը, առանց որի անհնար է երաշխավորել գույքի նկատմամբ գրանցված իրավունքները:

 

Խնդիրները

 

2007 թվականի ընթացքում իրավունքների պետական գրանցման մեխանիզմների կատարելագործման և կադաստրային տվյալների մասին տեղեկատվության մատչելիության, անընդհատության և օբյեկտիվության ապահովման համար նախատեսվում է իրականացնել մի շարք կարևորագույն միջոցառումներ` տեղեկատվական բանկի, ավտոմատացված կադաստրի ներդրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար:

Անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային արխիվների ստեղծման ավարտի, կադաստրի արխիվային ֆոնդի վերականգնման աշխատանքները, որի համար անհրաժեշտ են`

ա) հայտնաբերել անընթեռնելի, մաշված կամ պատռված, կորած կամ վնասված փաստաթղթերը և գործերը,

բ) արխիվային ֆոնդի վերականգնման աշխատանքները, էլեկտրոնային արխիվների ստեղծմանը զուգահեռ, ներառվելու են նաև կորած կամ վնասված կադաստրային գործերի վերականգնման, դրանց` համակարգչում տեսաներածման և կադաստրային գործերի` անընթեռնելի, մաշված կամ պատռված փաստաթղթերի վերականգնման աշխատանքները,

գ) կադաստրային գործերի թղթապանակների (արագակար) շուրջ 40 տոկոսը փոխարինել նորերով:

 

Ակնկալվող արդյունքները

 

Գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվական համակարգի ներդրման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տվյալների մատչելիության, օբյեկտիվության և անընդհատության ապահովման խնդիրների արդյունավետ լուծման նպատակով 2007 թվականին անհրաժեշտ է`

ա) կանոնակարգել պետական կառավարման մարմինների և իրավունքի մյուս սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը,

բ) ձեռնարկել միջոցներ տեղեկատվական բանկի, ավտոմատացված կադաստրի ներդրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար,

գ) բոլոր տարածքային ստորաբաժանումներում ավտոմատացված կադաստրի համակարգի ներդրում, որի արդյունքում կլուծվեն մի շարք խնդիրներ` իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման բնագավառում, ընդ որում, 2007 թվականին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 155 որոշման շրջանակներում տրամադրել շուրջ 40000 անվճար տեղեկատվություն, որի ընդհանուր արժեքը կկազմի մոտավորապես 20 մլն դրամ:
 

Ծ Ր Ա Գ Ի Ր


«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր»

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

08

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 


Ծրագրի իրականացման նպատակը

 

Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում, իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի տարեկան ծախսերը պլանավորվում են 2140000.0 հազար դրամի չափով, որից 2070000.0 հազար դրամը նախատեսվում է իրականացնել կոմիտեի ստորաբաժանումների կողմից 2007 թվականի ընթացքում պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:

Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն հետևյալ ուղղություններով նախատեսված ծախսերը (Աղյուսակ 1)՝

1. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ - այս հոդվածով նախատեսված է իրականացնել 1196303.1 հազար դրամի ծախս: Այն հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև աշխատողների խրախուսման նպատակով ստեղծվում է խրախուսման ֆոնդ, որը հաշվարկվել է ՀՀ օրենքի 49 հոդվածի համաձայն` աշխատավարձի տարեկան ֆոնդի 40 տոկոսի չափով:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ - հաշվարկվել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նշված օրենքում կատարված փոփոխությունները, որը կազմում է ընդամենը 209851.2 հազ. դրամ:

3. Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերում` թվականին նախատեսվում է կատարել 74700.0 հազար դրամի ծախս: Գույքի և սարքավորումների գծով 10000.0 հազար դրամ և 15000.0 հազար դրամ` այլ ծախսերի գծով:

4. Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ- 2007 թվականին պլանավորվում են գործուղումներ ինչպես հանրապետության ներսում,  այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել, համապատասխանաբար, 15000.0 և 12000.0 հազար դրամի ծախս: Կատարված հաշվարկները իրականացվել են ՀՀ բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմերի հիման վրա:

5. Կոմիտեի կենտրոնական ապարատում հաշվառված է 5 ծառայողական մեքենա, 1 տրանսպորտային միավորի համար ծառայությունների վճարը հաշվարկված է 1200.0 հազար դրամ, ընդամենը` 6000.0 հազ. դրամ:

Տարածքային ստորաբաժանումներում հաշվառված է 51 ծառայողական մեքենա և կպահանջվի տարեկան 35700 հազ. դրամ:

6. Կապի ծառայությունների վճար- կապի ծառայություններից օգտվելու համար 2007 թվականին պլանավորվում է իրականացնել 36200.0 հազար դրամի ծախս: Հաշվարկները իրականացվել են հաշվի առնելով ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշման պահանջները:

7. Կոմունալ ծառայությունների վճար - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի օգտագործման համար ծախսերը որոշելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության ապրիլի 28-ի թիվ 629-Ն որոշմամբ նախատեսված նորմերը: Տարածքային ստորաբաժանումների ջեռուցման և վառելիքի գումարը մեկ տարվա համար կազմում է 7236.7 հազ. դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել տարածքային ստորաբաժանումների գոտիականությունը և բյուջետային նորմերը: Համակարգում գործող 49 ստորաբաժանումներում լուսավորության, սարքավորումների օգտագործման, ձմռան ամիսներին սարքերի և աշխատակիցների համար անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման համար էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 48840.2 հազ. դրամ, իսկ կենտրոնական ապարատի էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 10000.0 հազ. դրամ:

Համակարգի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերը մեկ տարում կազմում են շուրջ 58840.2 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներն ունեն պայմանագրեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ: Հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի. 1 աշխատողին օրական 30 լ ջուր: Ընդամենը` համակարգի կողմից օգտագործվող ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձը մեկ տարվա համար կկազմի 1243.2 հազ. դրամ:

Աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը հաշվարկվել են հիմք ընդունելով կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրի արժեքը՝ համաձայն որի` ամսական նախատեսված է 30.0 հազ. դրամ վճար, տարեկան՝ 438.6 հազ. դրամ:

Կոմիտեի որոշ ստորաբաժանումներ կնքել են աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրեր,  որոնց ընդհանուր գումարը կազմում է 1000.0 հազ. դրամ:

Ընդամենը` կոմիտեի աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը կկազմեն 1438.6 հազ. դրամ:

8. Շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը նախատեսված են համաձայն տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 23700.0 հազար դրամ:

9. Այլ ծախսեր-արտագերատեսչական պահպանության ծախսեր՝ տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 15497.0 հազ. դրամ:

10. Հարկեր և տուրքեր, այլ պարտադիր վճարներ՝ կենտրոնական ապարատի հարկեր և տուրքեր, այլ վճարների հոդվածով 500.0 հազ. դրամ:

11. Ներկայացուցչական ծախսեր- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 1290.0 հազ. դրամ:

12. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր- հաշվարկված են մեկ աշխատողի հաշվով 1 ամսվա համար 950 դրամ, 11000.0 հազ. դրամ: Տարածքային բաժանմունքների բանկային ծառայություններից օգտվելու համար կպահանջվի շուրջ 15000.0 հազ. դրամ, ինչպես նաև կոմիտեի ապարատի նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման համար նախատեսվում է 6700.0 հազ. դրամ, ընդամենը` 32700.0 հազ. դրամ:

13. Այլ ծախսեր՝ հաշվարկվել է 5000.0 հազար դրամի չափով պահուստային ֆոնդ:

14. Նախագծահետազոտական ծախսեր` 2007 թ. ընթացքում նախատեսվում է կատարել 2500.0 հազ. դրամի չափով ծախսեր:

15. Շենքերի, շինությունների ձեռքբերում` 2007 թվականին նախատեսվում է ընդամենը կատարել 50000.0 հազ. դրամի գնում:

16. 2007 թ. ընթացքում նախատեսվում է ձեռք բերել՝ պատճենահանման սարք 10 հատ` 8400.0 հազ. դրամ, համակարգիչ 30 հատ` 18000.0 հազ. դրամ, տպիչ A3 1 հատ` 2000.0 հազ. դրամ, տպիչ A4 10 հատ` 2000.0 հազ. դրամ, անընդհատ սնուցման աղբյուր 10 հատ` 3000.0 հազ. դրամ,  կոնդիցիոներ 35 հատ` 16600.0 հազ. դրամ:

Ընդամենը նախատեսվում է կատարել 50000.0 հազ. դրամի սարքավորումների գնում:

17. Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսերի գծով նախատեսվում է 17000.0 հազ. դրամ:

18. 2007 թ. ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ գնումները՝ սեղան 100 հատ` 4500.0 հազ. դրամ, գրապահարան 60 հատ` 3000.0 հազ. դրամ, համակարգչի սեղան 50 հատ` 4000.0 հազ. դրամ, բազկաթոռ 100 հատ` 4500.0 հազ. դրամ, ղեկավարի սեղան 6 հատ` 2000.0 հազ. դրամ, ստելաժ 70 հատ` 7000.0 հազ. դրամ:

Ընդամենը նախատեսվում է կատարել 25000.0 հազ. դրամի գնում:

19. Կապիտալ նորոգման ծախսերը- 2007 թվականի համար կազմում են 167300.0 հազ. դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր

Աղյուսակ 1

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածների անվանումները

Ընդհանուր
գումարը
(հազ. դրամ)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝
ԸՆԴԱՄԵՆԸ

2070000.0

1758200.0

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների,
դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների
աշխատավարձ

1196303.1

Ընթացիկ տրանսֆերտային վճարներ՝
որից՝

209851.2

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

209851.2

Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր

99700.0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ
այդ թվում`

27000.0

-հանրապետության ներսում

15000.0

-արտասահմանում

12000.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

41700.0

Կապի ծառայությունների վճար

36200.0

Կոմունալ ծառայությունների վճար
այդ թվում`

68758.7

Վառելիքի և ջեռուցման ծախսեր

7236.7

Էլեկտրաէներգիայի ծախսեր

58840.2

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

1243.2

Այլ կոմունալ ծախսեր

1438.6

Այլ ծախսեր` այդ թվում՝

78687.0

- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր

23700.0

Արտագերատեսչական պահպանության ծախսեր

15497.0

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր

500.0

Ներկայացուցչական ծախսեր

1290.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

32700.0

Այլ ծախսեր՝ պահուստային ֆոնդ

5000.0

Ընդամենը կապիտալ ծախսեր

311800.0

Նախագծահետազոտական ծախսեր

2500.0

Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր

50000.0

Սարքերի, սարքավորումների ձեռքբերման ծախսեր

50000.0

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր

17000.0

Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր

25000.0

Կապիտալ նորոգման ծախսեր

167300.0

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Գույքահարկի ԵՎ հողի հարկի բազայի ստեղծման նպատակներով անշարժ գույքի, այդ թվում` հողերի կադաստրային գնահատման աշխատանքների իրականացում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

09

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

Գույքահարկի 2008-2010 թվականների հարկման բազայի ձԵՎավորման նպատակով՝ 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունների իրականացում

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

«Գույքահարկի մասին» օրենքի (2002 թվականի) բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից, գույքահարկի 2005-2007 թվականների հարկման բազաների ձևավորման նպատակով 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրականացվեցին հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների կադաստրային գնահատություններ, այդ թվում` գնահատվել են 798072 միավոր` շենքեր, շինություններ, որից 366527 միավոր` անհատական բնակելի տներ, 7878 միավոր` այգետնակներ, 379028 միավոր` բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններ, 6295 միավոր` ավտոտնակներ,  25613 միավոր` հասարակական նշանակության օբյեկտներ, 12731 միավոր` արտադրական նշանակության օբյեկտներ: 2004 թվականին առաջին անգամ գույքահարկով հարկման նպատակով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատվեցին հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները: Ձևավորված գույքահարկի բազաները օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Հանրապետությունում 2001 թվականի համեմատությամբ, 2004 թվականին ձևավորված գույքահարկի հարկման բազաներն ավելացել են շուրջ 98000 միավորով:

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եռամյա ժամանակահատվածի համար գույքահարկի նոր հարկման բազայի ձևավորման գործընթացը շարունակելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել գույքահարկի 2008-2010 թվականների հարկման բազաների ձևավորման աշխատանքներ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով գույքահարկի բազաների երեք տարին մեկ անգամ գնահատման աշխատանքների պարբերականության պահպանումը և շարունակական լինելը, նպատակահարմար կլիներ, որ 2007 թվականից սկսած կադաստրային գնահատման իրականացման պատվերներն իրականացվեին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ վճարումները կատարվեն սուբսիդավորման միջոցով` նրանց բյուջեների հաշվին: Վերջինս հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ ու թափանցիկ իրականացնել կադաստրային գնահատման աշխատանքները:

 

ՆՊԱՏԱԿԸ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների 2008-2010 թվականների հարկման բազաների ձևավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկով հարկման բազաների ամփոփում, տրամադրում հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է 2007 թվականի ընթացքում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգին համապատասխան, իրականացնել հետևյալ շենքերի և շինությունների կադաստրային գնահատություններ`

ա) բազմաբնակարան բնակելի շենքերի (մեկ միավոր հանդիսանալու դեպքում),

բ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների,

գ) անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների,

դ) առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների,

ե) ավտոտնակների:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ա) Ձևավորվելու են հարկվող օբյեկտ հանդիսացող՝ շուրջ 900000 միավոր շենքերի ու շինությունների հարկման բազաները, որոնք հիմք են հանդիսանալու դրանց 2008-2010 թվականների հարկը հաշվարկելու համար,

բ) շենքերի ու շինությունների հարկման բազաները, օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվելու են հարկ հաշվառող հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հողի հարկի 2007 թվականի հարկման բազայի ձևավորման նպատակով՝ 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հողերի կադաստրային գնահատությունների իրականացում:

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգերին համապատասխան, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից հողի հարկի ամենամյա ժամանակահատվածի համար հարկման բազայի ձևավորման համար իրականացվել են հողերի կադաստրային գնահատություններ, որոնց արդյունքում ձևավորված բազաները,  օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի տրամադրվել են հարկային մարմիններին և լրացուցիչ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին: 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, իրականացված գնահատությունների արդյունքում ձևավորվել են հողի հարկի 2006 թվականի հարկման բազաները, և տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Գնահատվել են 1 մլն 627 հազար 340 միավոր հողեր` 534.971 հա ընդհանուր մակերեսով: Ընդ որում, 2006 թվականի հողի հարկի բազան 2005 թվականի համեմատությամբ աճել է 36.467 հա-ով:

2006 թվականին մշակվել և 2007 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հողի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն սահմանվել է հողի հարկի բազաների ձևավորման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումների եռամյա պարբերականություն` սկսած 2007 թվականից, որը համապատասխանում է շենքերի, շինությունների կադաստրային գնահատության սահմանված պարբերականությանը: Նշված փոփոխությունների համաձայն` 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրականացված գնահատությունների արդյունքում ձևավորվելու են հողի հարկի ինչպես 2007 թվականի,  այնպես էլ 2008-2010 թվականների հարկման բազաները:

 

ՆՊԱՏԱԿԸ

 

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն` Հողի հարկի 2007 թվականի հարկման բազաների ձևավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով հողի հարկի հարկման բազաների ամփոփում և տրամադրում հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված հողերի կադաստրային գնահատման կարգերին համապատասխան, իրականացնել հետևյալ հողերի կադաստրային գնահատություններ.

ա) բնակավայրերի հողերը, այդ թվում` տնամերձ, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը,

բ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի կադաստրային գնահատությունների իրականացում, այդ թվում` գնահատվելու են հետևյալ հողատեսքերը`

վարելահողերը,

բազմամյա տնկարկները,

խոտհարքները,

արոտավայրերը,

այլ հողատեսքերը:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ա) Ձևավորվելու են հարկվող օբյեկտ հանդիսացող՝ շուրջ 920000 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման բազաները (կադաստրային գները), որոնք հիմք են հանդիսանալու նշված հողամասերի ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հողի հարկերը հաշվարկելու համար,

բ) ձևավորվելու են հարկվող օբյեկտ հանդիսացող՝ շուրջ 720000 միավոր բնակավայրերի հողամասերի հարկման բազաները (կադաստրային գները), որոնք հիմք են հանդիսանալու նշված հողամասերի ինչպես 2007 թվականի, այնպես էլ 2008-2010 թվականների հողի հարկերը հաշվարկելու համար:

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրում, զարգացում ԵՎ տեղեկատվական բանկի սպասարկում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

10

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրում, զարգացում ԵՎ տեղեկատվական բանկի սպասարկում

 

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական ավտոմատացված համակարգի և տեղեկատվական բանկի ստեղծման ծրագիրը մշակվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ և 45-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 33-րդ և «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված համակարգի ստեղծման ու վարման ընդհանուր դրույթների (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից` 14.02.2003 թ., N 32203055) 6-րդ կետի պահանջների համաձայն: Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ավտոմատացված on-line իրական ժամանակում համակարգի ներդրումն է: Ծրագրի իրականացման արդյունքում կներդրվի անշարժ գույքի վերաբերյալ գրանցված իրավունքների և սահմանափակումների, որակական և քանակական տվյալների միասնական տեղեկատվական համակարգը: Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և տեղեկատվական կենտրոնում ներդրվելու է անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգ, և կապահովվի արտաքին օգտագործողներին դրա հասանելիությունը:

 

Իրավիճակի նկարագրություն

 

Հողային կադաստրերի ստեղծման և ավտոմատացման արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հողային կադաստրի տվյալների լրիվության, հավաստիության ապահովումը, հողակադաստրային տվյալների ստացման և փաստաթղթերի ձևակերպման գործընթացների արագացումը հնարավոր է միայն անշարժ գույքի միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ճանապարհով, որը պարունակում է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջ (հաշվառման, գրանցման և գնահատման) տեղեկատվությունը:

Կոմիտեի համակարգում համակարգչային տեխնիկան հիմնականում ձեռք է բերվել 2003 թվականին: Սարքավորումները և ֆիզիկապես,  և բարոյապես արդեն մաշվել են (համակարգիչներ` Պենտիում, Պենտիում II, Պենտիում III, 68%, ցանցային կուտակիչներ` 10 ՄԲիտ/Վ - 70%, Արխիվացման սարքեր` <= 2Բ - 45%, տեսաներածիչներ - 28%, պատճենահանող սարքեր - 74%, որոնք աշխատում են միայն ՄՍ ՎԻՆԴՕՈՒՍ 98 գործող համակարգի հետ) չեն բավարարում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների` մասնավորապես ծրագրային ապահովման,  տեխնիկական պահանջներին: Ունեցած համակարգիչներից 51% (168 համակարգիչ) ունեն ընդամենը միայն 64ՄԲ օպերատիվ հիշողություն և 4-8ԳԲ արտաքին հիշողություն: Ներկայումս միայն կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման և տեղեկատվության տրամադրման համար կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ է ամենաքիչը 80ԳԲ արտաքին հիշողությամբ համակարգիչներ, չհաշված համայնքների թվային կադաստրային քարտեզները, որոնց համար անհրաժեշտ է լրացուցիչ` ամենաքիչը 40ԳԲ արտաքին հիշողություն: Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնում կուտակված տեղեկատվության պահպանման և թարմացման համար այսօր արդեն անհրաժեշտ է մոտ 4ՏԲ (տերաբայթ) արտաքին հիշողություն, մինչդեռ առկա երկու սերվերների արտաքին հիշողությունը ընդամենը կազմում է 1.5ՏԲ: Նախնական գնահատականներով, անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի պահպանման համար` չհաշված պահուստային պատճենները և պետական մասշտաբային շարքի թվային տեղագրական քարտեզները, անհրաժեշտ է մոտ 10ՏԲ արտաքին հիշողություն: Բացի դրանից ֆիզիկապես և բարոյապես մաշված (68% - Պենտիում, Պենտիում II, Պենտիում III) տեխնիկական սարքավորումները աշխատանքային վիճակում պահելու համար ծախսվում է զգալի աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ:

Կադաստրային աշխատանքների իրականացման անընդհատությունն ապահովելու նպատակով դեռևս 1998 թվականից կոմիտեն ձեռնամուխ է եղել գերատեսչական ցանցի նախագծմանն ու կառուցմանը: Այսօր կոմիտեի աշխատակազմը, տարածքային 36 ստորաբաժանումները, Տեղեկատվական կենտրոնը և կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացված են գերատեսչական համակարգչային ցանցին: Գերատեսչական ցանցին միացված ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ցանցով, որը զգալիորեն նվազեցրել է միջքաղաքային խոսակցությունների համար վճարները: Գերատեսչական ցանցին միացված չեն կոմիտեի Ապարանի, Ծաղկահովտի, Ճամբարակի, Տաշիրի, Անիի, Աշոցքի, Ամասիայի, Մեղրիի, Նոյեմբերյանի և Բերդի տարածքային ստորաբաժանումները: Վերջին տարիների գույքային շրջանառության զգալի աճն իր հետ բերեց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության պահանջարկի ամենօրյա աննախադեպ ավելացում: Պետական մարմինների, համայնքների, քաղաքացիների, իրավաբանական անձանց, կազմակերպությունների կողմից տեղեկատվություն ստանալու պահանջով դիմումներին պատասխանելու համար ծախսվում է հսկայական ժամանակ և ֆինանսական միջոցներ: Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման, վարման և արդյունավետ կառավարման նպատակով նախորդ տարիներին տնտեսված միջոցների հաշվին իրականացվել են համակարգչային տեխնիկայի թարմացման աշխատանքներ:

 

Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծում

 

Անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման կարևորագույն և աշխատատար փուլերից են էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները:

Անշարժ գույքի կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքներն իրականացվում են 2000 թվականից: 2003-2006 թվականներին կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները բերված են աղյուսակ N 1-ում:

 

Աղյուսակ N 1
Տարի Կադաստրային
գործ
Կադաստրային
գործի էջ
Տեսաներածված
էջ
Տեսաներածված
գործերի քանակ
2003 թ. 311,612

6,240,895

449,462

 
2004 թ. 244,042

5,337,314

814,680

 

2005 թ.

206,746

5,902,589

244,287

 

2006 թ.

256,367

6,705,947

2,115,119

59,583

 

Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծում

 

Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները.

ա) թարմացվել է 928 համայնքների` այդ թվում` Երևանի 12 համայնքի, թվային կադաստրային քարտեզները,

բ) կադաստրային քարտեզների հիման վրա ավարտվել է 928 համայնքի քարտեզների թեմատիկ շերտերի (հողային ֆոնդի,  հողակադաստրային շրջանների, գնահատման խմբերի և գրանցման սուբյեկտների) ստեղծումը,

գ) էլեկտրոնային արխիվ է մուտքագրվել է 256367 կադաստրային գործի տվյալներ, 6705947 կադաստրային գործերի էջեր, տեսաներածվել է 2115119 կադաստրային գործերի էջեր (համարժեք է 59583 կադաստրային գործերի),

դ) աշխարհագրական անվանումների տվյալների շտեմարան են մուտքագրվել 36564 հաշվառված աշարհագրական օբյեկտների տվյալներ,

ե) շարունակվել են շենքերի թվային պլան-հատակագծերի ստեղծման, անշարժ գույքի քանակական և որակական տվյալների մուտքագրման աշխատանքները:

 

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի նախագծում, մշակում, ներդրում ԵՎ շահագործում


Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացման նպատակով ներդրվել և շահագործվում են`

ա) Հողերի գնահատման, անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների ու շուկայի վերլուծության ավտոմատացված համակարգը:

բ) Աշխարհագրական անվանումների քարտադարանի ավտոմատացված համակարգը:

գ) Ինտերնետի միջավայրում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ավտոմատացված համակարգը:

դ) ARPACREG համակարգը բոլոր ստորաբաժանումներում: Քարտեզագրման մասով այն աշխատում է բոլոր ներդրված տարածքային ստորաբաժանումներում, գրանցման մասով` Վանաձոր և Մասիս տարածքային ստորաբաժանումներում:

ե) Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, վարման և կառավարման ավտոմատացված համակարգը:

զ) Անշարժ գույքի հասցեների ռեեստրի վարման ավտոմատացված համակարգը:

 

Հիմնական խնդիրները

 

Սույն ծրագիրը նախատեսված է անշաժ գույքի կադաստրի վարման արդյունավետությունը բարձրացնելու համար, այդ թվում`

ա) անշարժ գույքի կադաստրի պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծում և վարում,

բ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ժամանակի էական կրճատում,

գ) անշարժ գույքի ու նրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության (ինչպես տարածական, այնպես էլ իրավական) տրամադրման ժամանակի զգալի կրճատում,

դ) ամբողջ հասարակությանն անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիության ապահովում,

ե) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության բարձրացում, տվյալների փոփոխման և թարմացման անընդհատության ապահովում,

զ) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության անհարկի կրկնության բացառում,

է) տեղեկատվական աջակցություն՝ պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը, հողի հարկի և գույքահարկի բազաների ստեղծմանը, անշարժ գույքի շուկայի կայացմանը:

 

Միջոցառումներ

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը ներկայացված է N 2 աղյուսակում:
 

Աղյուսակ N 2

Հ/Հ

Միջոցառումներ

1.

Տարածքային ստորաբաժանումներում կադաստրային գործերի տվյալների
մուտքագրում և էջերի տեսաներածում, շենք-շինությունների թվային պլան
հատակագծերի ստեղծում

2.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
գերատեսչական ցանցի թարմացում և սպասարկում

3.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
համակարգչային տեխնիկայի թարմացում, սպասարկում և վերանորոգում

4.

Ինտրանետ/Ինտերնետ միջավայրում անշարժ գույքի գրանցման
ավտոմատացված համակարգի շահագործում

5.

Ինտրանետ/Ինտերնետ միջավայրում բազային երկրատեղեկատվական
համակարգի ներդրում և շահագործում

6.

Գույքի քանակական և որակական բնութագրիչների ֆորմալիզացում


Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացումից սպասվող հիմնական արդյունքներն են`

ա) 928 համայնքի և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների (կադաստրային սեկտորների) արդիական թվային կադաստրային քարտեզներ,

բ) անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական բանկ,

գ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ժամանակի էական կրճատում,

դ) անշարժ գույքի ու նրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակի զգալի կրճատում,

ե) հասարակությանը անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիության ապահովում (Ինտերնետի միջոցով),

զ) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության բարձրացում, տվյալների փոփոխման և թարմացման անընդհատության ապահովում,

է) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության անհարկի կրկնության բացառում,

ը) երկրատեղեկատվական համակարգի ներդրում և սպասարկում:

 

Ֆինանսական միջոցներ

 

Ավտոմատացված համակարգեր նախագծող և մշակող մասնագիտացված կազմակերպությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետների գնահատականով վերը նշված համակարգերի նախագծման, մշակման, ներդրման, շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվը և բաշխումը բերված են աղյուսակ N 3-ում:

 

ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրման,  զարգացման և տեղեկատվական բանկի ստեղծման
 

Աղյուսակ N 3

NN
ը/կ

Ծրագիրը

Գումարը

 

Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված
համակարգի ներդրում, զարգացում և տեղեկատվական բանկի
սպասարկում

133,810,000

1.

Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների
հանրապետական տեղեկատվական բանկի ստեղծում, շենք-
շինություների թվային պլան - հատակագծերի ստեղծում

29,810,000

2.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի գերատեսչական ցանցի սպասարկում

62,000,000

3.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական համակարգչային տեխնիկայի սպասարկում

42,000,000

 

Ընդամենը

133,810,000

 

Ֆինանսական միջոցների հաշվարկը բերված է 2006 թվականին այս ծառայությունների մատուցման համար անցկացված պարբերական մրցույթների արդյունքների հիման վրա:

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Երկրատեղեկատվական համակարգի նախագծում, ներդրում ԵՎ սպասարկում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

11

Բնակարանային կոմունալ
տնտեսություն

Այլ ծախսեր

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

1. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից ելնելով:

2005-2006 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերի (Գյումրի, Հրազդան, Արմավիր, Արտաշատ, Ծաղկաձոր և Աշտարակ), ինչպես նաև Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Դավթաշեն համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը, որի հիմնական նպատակն էր աշխարհագրական օբյեկտների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, անշարժ գույքի ֆիզիկական, որակական և արժեքային բնութագրերի, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների, պետական գրանցման սուբյեկտների, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:

2007 թվականի ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Նորք-Մարաշ համայնքների տարածքների վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ինֆրակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

2. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Ծրագիրն իրականացնելու դեպքում մենք կունենանք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի 3 համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի հետևյալ տվյալները (գրաֆիկական և տեքստային)`

ա) վարչատարածքային սահմանները,

բ) աշխարհագրական անվանումները,

գ) անշարժ գույքը,

դ) ջրագրությունը,

ե) ռելիեֆը,

զ) գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

- երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության),

- գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա),

- հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),

- բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),

- կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Ստեղծվող թվային 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Նորք-Մարաշ համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, որն իր մեջ ներառում է թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը՝ տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Նորք-Մարաշ համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգի 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները`

ա) տվյալ համայնքների և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների համար ստեղծել 1: 2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք կհանդիսանան 1998-2004 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1: 500 և 1: 2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, դրանց վրա իրականացնելով բնակավայրերի 1: 2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ,

բ) ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ,

գ) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծման աշխատանքներ,

դ) բազային երկրատեղեկատվական համակարգի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրման աշխատանքներ:
 

4. Ծրագրի բյուջեն

Աղյուսակ N 1

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Միավորի
արժեքը(դրամ)

Ծավալը

Արժեքը
(հազ.
դրամ)

1

2

3

4

5

6

1

1:2000 մասշտաբի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում
ա) Երևան (Աջափնյակ - 2568 հա, Արաբկիր -1235 հա, Նորք-Մարաշ-460 հա)

հա

6239

4263

26596.9

2

1:500 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:2000 մասշտաբի
տեղագրական հատակագծերի համադրման ընթացքում
անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

4434

4263

18902.1

3

1:2000 թվային տեղագրական հիմքի վրա երկրատեղեկատվական
համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում,
դասակարգում և թերթերի համակցում

հա x շերտ

150.7

4263 x 18

76734

11563.8

4

1:2000 մասշտաբի թվային տեղագրական հատակագծերի և կադաստրային
հատակագծերի համադրման ընթացքում անճշտությունների ուղղում

հա

1151

4263

4906.7

5

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ
տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

61.8

409765

25323.5

Ընդամենը

 

 

 

87293.0


Ծ Ր Ա Գ Ի Ր

«Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից անշարժ գույքի գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով հողի ԵՎ դրա վրա գտնվող շենքերի ԵՎ շինությունների, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացման պետական պատվեր»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

12

Բնակարանային
կոմունալ տնտեսություն

Այլ ծախսեր

 

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Անշարժ գույքի` հողերի ԵՎ դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների համակարգված դիտարկումների ԵՎ անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում իրականացվում են անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա գտնվող շենքերի,  շինությունների միասնական համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում ներկայացվում են առաջարկություններ հողերի, շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդիկաների կատարելագործման համար:

Կադաստրային գնահատման մեթոդիկաների մշակման նպատակով անշարժ գույքի վիճակի և արժեքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով:

Դրանց արդյունքում գույքահարկի եռամյա ժամանակահատվածների (2002-2004 թվականների և 2005-2007 թվականների) հարկման բազաների ձևավորման համար բացահայտվել են անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող էական գործոնները, դուրս են բերվել բազային արժեքները, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են գնահատման կարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003 թվականի N 470-Ն որոշմամբ հաստատվել են շենքերի, շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցները, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի N 1746-Ն որոշմամբ հաստատվել են բնակավայրերի հողերի և հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի օտարման, վարձակալության տրամադրման և այլ դեպքերում, բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, բազային արժեքը և տարածագնահատման գոտիականության գործակիցները, սահմանների նկարագրություններով:

Գույքահարկի եռամյա և հողի հարկի ամենամյա հարկման բազաների ձևավորման ժամանակահատվածների անհամապատասխանությունը,  որն առկա էր նախկինում, ներկայումս գոյություն չունի, քանի որ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում հողի հարկի բազայի ձևավորման ժամանակահատվածը համապատասխանեցվել է գույքահարկի բազայի ձևավորման եռամյա պարբերականությանը:

Հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման միջազգային պրակտիկան` անշարժ գույքի շուկայում գնագոյացմանը համահունչ հարկման դաշտի ձևավորման և առավել արդարացի տեղաբաշխման սկզբունքները, անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկման համար կիրառել շուկայական մեթոդների վրա հիմնված սկզբունքներ, հողամասը և դրա վրա կառուցված շինությունները դիտարկել և գնահատել որպես անշարժ գույքի մեկ միասնական միավոր:

Միաժամանակ անշարժ գույքի շուկայական մեթոդների վրա հիմնված միասնական գնահատման մեթոդիկաների մշակման նպատակով 2004-2006 թվականների միջնաժամկետ ծրագրով իրականացվել են համակարգված դիտարկումներ, որի արդյունքում մշակվել է «Անշարժ գույքի միասնական գնահատման» հայեցակարգը: Դրանով սահմանվել են անշարժ գույքի միասնական գնահատման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Վերջինս հնարավորություն կընձեռի 2007-2008 թվականների ընթացքում անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնել այդ սկզբունքներից ելնելով և 2008 թվականին մշակել «Անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկա»: Նպատակ ունենալով ձևավորել անշարժ գույքի առավել արդարացի հարկման դաշտ, ինչպես նաև պարզեցնել հարկի հաշվարկման բազմաքայլ գործառույթները, անշարժ գույքի` հողի և նրա վրա գտնվող շինությունների գնագոյացնող գործոնները պետք է դիտարկվեն միասնական համատեքստում, որը կհամապատասխանի անշարժ գույքի շուկայի իրողություններին: 2008 թվականին անհրաժեշտություն կառաջանա «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն մշակել և 2009 թվականին քննարկման ներկայացնել` «Անշարժ գույքի հարկի մասին» նոր օրենք, որի բաղկացուցիչ մասը պետք է կազմի անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկան:

Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ոչ միայն կօգտագործվեն վերոհիշյալ աշխատանքներում, այլ նաև պարբերաբար կտպագրվեն մամուլում, հասարակայնությանը շուկայի իրավիճակի մասին իրազեկելու, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին, անշարժ գույքի մասնագետներին և շուկայի այլ մասնակիցներին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով:

 

ՆՊԱՏԱԿԸ

 

ա) Անշարժ գույքի գնահատման մեթոդիկաների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում, որն ենթադրում է հողամասերի և շենքերի ու շինությունների միասնական գոտիների սահմանների նկարագրում, տարածագնահատման միասնական գոտիականության գործակիցների և բազային արժեքների դուրսբերում, ինչպես նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևերի մշակման առաջարկությունների ներկայացում:

բ) Անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցում:

գ) Անշարժ գույքի շուկայի վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության ապահովում:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

հողամասերի և դրանց կառուցված շենքերի, շինությունների շուկայական և վաճառքների (այդ թվում նաև առաջարկների) պայմանագրային գների և անշարժ գույքի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

հավաքագրված տեղեկատվության վերլուծություն վիճակագրական մեթոդների կիրառմամբ,

անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

բ) անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և տարեկան կտրվածքներով:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հողամասերի ԵՎ դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից

 

ա) Տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կառաջարկվեն`

հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի փոփոխություններ (քարտեզներում) ըստ համայնքների, իսկ մեկից ավելի գոտիներ ունեցող համայնքներում` տեքստային նկարագրով,

տարածագնահատման միասնական գոտիների անցման գործակիցների փոփոխություններ,

գնագոյացնող միասնական բազային արժեքների, գործոնների և դրանց գործակիցների փոփոխությունները:

բ) Հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում կառաջարկվի`

հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնահատման մեթոդիկայի նախնական տարբերակը, ըստ անշարժ գույքի առանձին տեսակների,

տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի տեքստային նկարագրերը, քաղաքներում` դրանց արտապատկերումը քարտեզների վրա:

 

Անշարժ գույքի շուկայի 2007 թ. վերլուծությունների իրականացումից

 

Կպատրաստվեն անշարժ գույքի շուկայի 2007 թվականի յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, 11 ամիսների և 2006 թվականի տարեկան կտրվածքներով վերլուծությունների վերաբերյալ առանձին գրքերի տեսքով «Անշարժ գույքի շուկայի վերլուծություն» վերլուծական ժողովածուներ և հոդվածների տեսքով` համառոտագրեր, որտեղ կներկայացվեն`

ա) անշարժ գույքի շուկայի 2007 թվականի ակտիվության մակարդակը,

բ) անշարժ գույքի շուկայում 2007 թվականի անշարժ գույքի առանձին տեսակների գնային իրադրությունը, այդ թվում` շուկայական նվազագույն, առավելագույն և միջին գների մակարդակները,

գ) անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության և գրավադրման շուկաների բնութագրերը:

Վերլուծական ժողովածուներում և համառոտագրերում (հոդվածներում) կներառվեն գրաֆիկական և աղյուսակային գծապատկերներ, կիրականացվի գործարքների քանակական փոփոխությունների միտումների գրաֆիկական վերլուծություն, գների համեմատական փոփոխություններն ու վերլուծությունները կներկայացվեն վիճակագրական վերլուծման համակարգչային վերլուծման SPSS ծրագրային փաթեթի ֆորմատներով:

 

Համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների իրականացում


ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի որակական և տնտեսական գնահատման աշխատանքները վերջին անգամ իրականացվել են 2002-2004 թվականներին, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների որակական և տնտեսական գնահատման աշխատանքները` 2004-2006 թվականներին: Համակարգված դիտարկումների արդյունքում մշակվել է գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման մեթոդիկա` հողերի գների վրա ազդող գործոնների դասակարգմամբ: Մշակվել են գյուղատնտեսական նշանակության հողերի գների վրա այդ գործոնների` հողերի հիմնական հատկությունների, ուղղման գործակիցների և հողագնահատման շրջանների, ազդեցության չափորոշիչները և գործակիցները: Մշակված մեթոդիկան, վերոհիշյալ չափորոշիչները և գործակիցները ընդգրկվել են Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտում,  որը մշակվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի N 955-Ն որոշմամբ հաստատվել և 2006 թվականի սեպտեմբերի 1-ից դրվել է գործողության մեջ:

2007 թվականի ընթացքում համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների իրականացման նախատեսումը պայմանավորված է մարզերում իրականացված համակարգված դիտարկումների արդյունքների ճշգրտման անհրաժեշտությամբ, որի արդյունքները կկիրառվեն հողերի վարձավճարների, աճուրդների և մրցույթների ժամանակ մեկնարկային նվազագույն գների սահմանման, այդ հողերի հարկման բազայի ձևավորման և այլ նպատակներով կադաստրային գնահատություններ իրականացնելիս: Այս աշխատանքների իրականացումը պետք է կրի շարունակական բնույթ քանի դեռ հանրապետության ողջ տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերի շուկան ամբողջությամբ չի կայացել և գնագոյացման համար կիրառելի են այդ հողերի որակական և տնտեսական գնահատման ցուցանիշները:

Գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի N 124 որոշմամբ սահմանված գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման և գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների իրականացման մեթոդիկաներին համապաասխան:

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում սահմանվել է հողի հարկի բազայի ձևավորման եռամյա ժամանակահատված` սկսած 2007 թվականից, որը համապատասխանում է շենքերի, շինությունների կադաստրային գնահատության սահմանված պարբերականությանը: Նշված փոփոխությունների համաձայն` 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրականացված գնահատությունների արդյունքում ձևավորվելու են հողի հարկի 2008-2010 թթ. հարկման բազաները, իսկ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կձևավորվեն հողի հարկի 2011-2013 թվականների հարկման բազաները: 2007-2009 թվականների միջնաժամկետ ծրագրով իրականացվող գյուղատնտեսական նշանակության հողերի համակարգված դիտարկումների արդյունքներով կառաջարկվեն գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային նոր գներ, որոնք կարող են կիրառվել 2010 թվականի հողի հարկի բազաների ձևավորման աշխատանքներում:

Գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի և գնային իրավիճակի ուսումնասիրության արդյունքները թույլ կտան մեթոդապես ճիշտ հիմքերի վրա դնելու հողերի գների սահմանումը, հողի հարկի, վարձավճարի և հողօգտագործման տարբեր բնույթի հարաբերությունների կարգավորումը:

 

ՆՊԱՏԱԿԸ

 

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային գնահատման մեթոդիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայի զարգացմանն աջակցում:

3. Գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության ապահովում:

4. Հանրապետության 3 մարզերի 346 համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի 2007 թվականի գնահատման համար անհրաժեշտ տնտեսական նոր ցուցանիշների և տվյալների դուրսբերում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է 2007 թվականի ընթացքում իրականացնել`

ա) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումներ ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների), համայնքների և գնահատման խմբերի: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական և վաճառքների (այդ թվում նաև առաջարկների) պայմանագրային գների և հողերի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

հավաքագրված տեղեկատվության վերլուծություն վիճակագրական մեթոդների կիրառմամբ,

գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային գնահատման մեթոդիկայի լրամշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

գյուղատնտեսական նշանակության հողերի որակական գնահատման ենթակա տարածքների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

բ) հանրապետության 3 մարզերի 346 համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումներ, այդ թվում` Շիրակի մարզի 119, Լոռվա մարզի 113 և Արագածոտնի մարզի 114 համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի:

Գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումները համապետական նշանակության են, անցկացվում են համատարած ձևով և եռամյա ժամկետում, սկսած 2007 թվականից:

Գյուղատնտեսական հողատեսքերի 2007 թվականի համակարգված դիտարկումներն իրականացվում են հետևյալ փուլերով.

ա) Նախապատրաստական աշխատանքների իրականացում` հետազոտման ենթակա տարածքների, հողօգտագործողների նախկինում կատարված հետազոտական և այլ ուսումնասիրությունների նյութերի, տվյալների հավաքում, վերլուծում, դրանց պիտանելիության աստիճանի որոշում, համակարգված դիտարկումների աշխատանքային ծրագրի և ժամանակացույցի մշակում:

բ) Տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում` անմիջական ուղղակի հաշվառման մեթոդով, ընտրանքային եղանակով, այդ թվում` բերքատվության, գյուղատնտեսական մթերքների իրացման միջին գների, գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքի, գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման համար կատարվող ծախսումների, և հողերի գնահատման տնտեսական ցուցանիշների վերաբերյալ:

գ) Կամերալ աշխատանքների իրականացում` հավաքագրված տեղեկատվության վերլուծություն և մշակում, այդ թվում` փոփոխությունների ուսումնասիրություն, համեմատական աղյուսակների կազմում և առանձին գյուղատնտեսական մթերքների արտադրությունից ստացվող ռենտայի հաշվարկ:

դ) Կադաստրային գնահատման աշխատանքների իրականացում` գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման տնտեսական ցուցանիշների դուրսբերում և ճշգրտում, հաշվի առնելով գյուղատնտեսական հողատեսքերի 2007 թվականի ուսումնասիրությունների արդյունքները, հետևյալ փուլերով`

գնահատման տնտեսական ցուցանիշների ճշգրտման աշխատանքների իրականացում,

գյուղատնտեսական հողատեսքերի արժեքային գնահատականների ճշգրտում, այդ թվում` բազիսային գների և խմբերի գների (ցուցանիշների) ճշգրտման աշխատանքների իրականացում,

կադաստրային նոր գների վերաբերյալ նախնական առաջարկությունների ներկայացում տեղեկագրերի տեսքով:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կբացահայտվեն գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի (շուկայական միջին գների) փոփոխություններն`

ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների),

ըստ համայնքների,

ըստ գնահատման խմբերի,

ըստ բազիսային գների հետ համեմատականների:

Կներկայացվեն առաջարկներ գյուղատնտեսական նշանակության հողերի որակական գնահատման ենթակա տարածքների վերաբերյալ` հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը:

2. Գյուղատնտեսական հողատեսքերի համակարգված դիտարկումների ընթացքում կբացահայտվեն Հանրապետության 3 մարզերի 346 համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի 2007 թվականի փոփոխությունները, որի արդյունքում.

ա) կմշակվեն առաջարկներ դիտարկումների արդյունքում ստեղծված նոր նյութերի վրա հիմնված գնահատման մեթոդիկայի լրամշակման վերաբերյալ,

բ) կառաջարկվեն`

գյուղատնտեսական հողատեսքերի տնտեսական գնահատման նոր տվյալները,

գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման նոր բազիսային և խմբերի ճշգրտված արժեքներ (գներ),

կադաստրային նոր գների վերաբերյալ նախնական առաջարկությունների ներկայացում տեղեկագրերի տեսքով դիտարկված երեք մարզերի կտրվածքով, որոնք վերջնական տարբերակով կառաջարկվեն 2007-2009 թվականների միջնաժամկետ ծրագրով իրականացվող բոլոր մարզերի դիտարկումների արդյունքների 2009 թվականի ամփոփմամբ:


 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հասարակության տեղեկատվության

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

13

Բնակարանային կոմունալ
տնտեսություն

Այլ ծախսեր

 

Ընդհանուր
նպատակը

Նկարագրություն

Գնահատման
չափանիշներ

ՀՀ տարածքում անշարժ գույքի կադաստրի վարման վերաբերյալ իրազեկման բարձրացում

 

Իրականացման
նպատակը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն
խնդիրներից է իրականացվող աշխատանքների թափանցիկության և մատչելիության
ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը, ինչպես նաև ազգաբնակչության և
տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկումը, տեղեկացվածության
մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև գտնել լուծումներ այնպիսի
հարցերի, ինչպիսիք են հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների
զարգացումը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման
մեխանիզմներին), հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների
գործարկումը, ազգաբնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների
արդյունավետ համագործակցությունը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների
ծախսատարության նվազեցումը, հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի
շուկայի զարգացումը:

 

Ակնկալվող
արդյունքներ

1. Ունենալ առավել բաց, թափանցիկ, մատչելի գործող համակարգ

 

2. Արդյունավետ համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև

 

3. Իրազեկ և տեղեկացված ազգաբնակչություն

 

Միջոցառումներ

1. «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պատրաստում և հրատարակում: Տեղեկագրում
զետեղվում են անշարժ գույքի ոլորտին առնչվող օրենսդրական ակտեր, հաշվետվություններ,
հոդվածներ, շուկայական վերլուծություններ, կարևոր իրադարձություններ համակարգի
գործունեության վերաբերյալ:

Տեխնիկական
բնութագիր

2. Բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցների (բուկլետների)
պատրաստում, տպագրում, որոնք կանդրադառնան կադաստրի պետական կոմիտեի կողմից
իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքներին

Տեխնիկական
բնութագիր

3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային
ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և
առկա թերությունների հայտնաբերման համար իրականացնել գործող ընթացակարգերի
մոնիթորինգ

Տեխնիկական
բնութագիր

1. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

1998-2006 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական հաշվառման, կադաստրային գնահատման, քարտեզագրման, գեոդեզիայի, գնահատման, հողաշինարարության ոլորտներում: Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման բնագավառում շարունակվել են իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, ինչի արդյունքում սեփակատերերին և օգտագործողներին տրամադրվել է շուրջ 2, 2 մլն սեփականության իրավունքի գրանցման վկայական, որից շուրջ 1, 7 մլն` անվճար: Զանգվածային լրատվության միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների պարբերական ելույթներն ու պարզաբանումները նպատակաուղղված են լուսաբանելու կոմիտեի կողմից իրականացվող հիմնական գործառույթները, բարձրացնելու սեփականատերերի և օգտագործողների` ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ իրազեկման մակարդակը, առավել մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու կոմիտեի գործունեությունը: Հանրապետական մամուլում պարբերաբար տպագրվել են անշարժ գույքի շուկայի վերլուծությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան), հրատարկվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը, գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայքը: Դրական արձագանքի արժանացան ազգաբնակչության իրազեկմանն ուղղված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների թափանցիկությունը ապահովելու նպատակով հանրապետական մամուլում տպագրված հոդվածներն ու հաղորդումները 2005-2006 թթ.: Դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատվիրեց բացատրական բնույթի ուղեցույցներ (ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ): Ուղեցույցի գլխավոր նպատակն էր առավել պարզ և մատչելի ներկայացնել գույքահարկի հաշվարկման մեխանիզմները: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացման և առկա թերությունների հայտնաբերման համար իրականացվել է գործող ընթացակարգերի մոնիթորինգ:

Թվարկված աշխատանքների շարունակականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև առաջիկա տարիներին:

 

2. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից են իրականացվող աշխատանքների թափանցիկության և մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը, ինչպես նաև ազգաբնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկումը, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև գտնել լուծումներ այնպիսի հարցերի, ինչպիսիք են հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը և զարգացումը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմներին), հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ազգաբնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցությունը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2007 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ բնակչությանն իրազեկելու նպատակով կոմիտեն պատվիրում է`

1. «Կադաստրի տեղակագիր» ամսագրի պատրաստում և հրատարակում (2007 թվականին 12 համար):

2. Բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցերի պատրաստում և տպագրում:

Ուղեցույցը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքներն` իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և առկա թերությունների հայտնաբերման համար իրականացնել գործող ընթացակարգերի մոնիթորինգ:

 

4. Ֆինանսավորում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2007 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մեջ նախատեսել է տարեկան 8000, 0 հազար դրամ, ինչը կօգտագործվի վերը նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագրի և օրաթերթի ներդիրի պատրաստման և տպագրման ֆինանսական հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով նախորդ տարիներին իրականացված նմանատիպ մրցույթների արդյունքում ձևավորված գները:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը տպագրվելու է 150 օրինակից, պատրաստում և տպագրում, ընդամենը՝ 3 000, 0 հազար դրամ:

Բուկլետների պատրաստման և տպագրման համար` մեկ միավորի ոչ ավելի, քան 40 դրամ` ընդամենը 4 000, 0 հազար դրամ:

Մոնիթորինգի աշխատանքների իրականացման համար արժեքը՝ 1000, 0 հազար դրամ:

 

5. Ծրագրից ակնկալվող արդյունքներ

 

Այս աշխատանքների իրականացումից հետո ակնկալվում է ունենալ առավել բաց, թափանցիկ և մատչելի գործող համակարգ, արդյունավետ համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչի արդյունքում կունենանք առավել իրազեկ և տեղեկացված սեփականատերեր և օգտագործողներ:

Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում» ամրագրված այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են հողի շուկայի կայացմանն ուղղված անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը և զարգացումը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմներին), հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը և հիփոթեքային վարկավորման հասանելիությանը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ վարչատարածքային միավորների սահմանների նկարագրություն ԵՎ վարչատարածքային նոր բաժանման կազմակերպում ու իրականացում»

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը

խումբը

ենթախումբը

ծրագիրը

08

05

14

Բնակարանային կոմունալ
տնտեսություն

Այլ ծախսեր

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքների իրականացման

 

1. Ծրագրի հիմնավորում

 

Հայաստանի Հանրապետության 2974.3 հազար հեկտար տարածքից ներկայումս համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվում է 988.9 հազար հեկտար տարածք, այդ թվում` 483.3 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության, 268.9 հազար հեկտար անտառային հողեր, 203.8 հազար հեկտար արգելոցների և ազգային պարկերի հողեր, 32.9 հազար հեկտար մյուս կատեգորիաների հողեր (համապատասխան տեղեկանքները կցվում են): Սրանից հետևում է, որ հանրապետության տարածքի 37%-ում տեղական ինքնակառավարում չի իրականացվում,  ուստի անհրաժեշտություն է առաջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը ընդգրկել համայնքերի վարչական սահմաններում: Դրանք հիմնականում իրենցից ներկայացնում են գյուղատնտեսական նշանակության, անտառային հողեր և հատուկ պահպանվող տարածքներ: Ընդ որում, նշված տարածքներին սահմանակից են հանրապետության 930 համայնքներից՝ մոտ 440-ը: Անհրաժեշտ է նաև ճշգրտել արգելոցների, ազգային պարկերի և անտառների սահմանները: Նշված հողերի տեղաբաշխումն ըստ մարզերի տրված է ծրագրի հավելվածներում:

 

2. Ծրագրի նպատակը

 

Հիմնական նպատակը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` հանրապետության ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման իրականացումն է, որը նույն օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն պետք է ապահովվի մինչև 2007 թվականը: Արդյունքում կհստակեցվեն և կտարանջատվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները` ձևավորելով հողային ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ համակարգ:

 

3. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքները նախատեսվում է իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: Աշխատանքների իրականացման համար հիմք են հանդիսանում`

ա) համայնքների ճշգրտված վարչական սահմանների համապատասխան մասշտաբի հատակագծերը և դրանց նկարագրությունը,

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համապատասխան մասշտաբի տեղագրական կամ կադաստրային քարտեզները,

գ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերի համապատասխան թեմատիկ քարտեզները (եթե այդպիսիք կան):

 

Աշխատանքները կատարվում են երկու հիմնական մասերով


I մաս - համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու տարբերակների մշակում:

 

Աշխատանքի ընթացքում կարող են ներկայացվել առաջարկություններ նաև համայնքների միավորման կամ խոշորացման վերաբերյալ` անհրաժեշտ հիմնավորումներով: Աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել՝

ա) տեղանքի առանձնահատկությունները,

բ) բնակչության թվաքանակը,

գ) անասնագլխաքանակը,

դ) բնակավայրի հեռավորությունը նշված տարածքներից,

ե) բնակչության տնտեսական գործունեության հիմնական տեսակները,

զ) հողային ֆոնդի կազմը (հաշվեկշիռը),

է) հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը,

ը) հողերի (սահմանների) կտրտվածությունը:

I մասի աշխատանքները ներառում են.

 

1-ին փուլ - նախապատրաստական աշխատանքներ

 

ա) քարտեզագրական նյութերի հավաքագրում, ուսումնասիրում, պատճենահանում.

բ) իրավական փաստաթղթերի (պետական ակտերի, կառավարության որոշումների, հողային հաշվեկշիռների, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ) վերհանում, ուսումնասիրում.

գ) վիճակագրական տվյալների ձեռքբերում, ուսումնասիրում.

 

2-րդ փուլ - տարբերակների մշակում

 

ա) ձեռք բերված նյութերի և տվյալների հիման վրա գոյություն ունեցող վիճակի վերլուծություն.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու և դրա հետ կապված համայնքների վարչական սահմանների փոփոխման տարբերակների մշակում.

գ) մշակված տարբերակների ներկայացում ՀՀ համայնքների վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

 

II մաս - հավանության արժանացած տարբերակի համաձայն համայնքների վարչական սահմանների փոփոխում, նկարագրում:

 

II մասի աշխատանքները ներառում են.

 

1-ին փուլ - նախապատրաստական աշխատանքներ

 

ա) հաստատված տարբերակի համապատասխան հողերի նախնական սահմանագծում.

բ) նախնական սահմանագծի տեղադրում ՀՀ մարզերի 1: 50 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա.

2-րդ փուլ - դաշտային աշխատանքներ

 

ա) նախնական սահմանագծի տեղազննում և համեմատում տեղանքի հետ.

բ) սահմանագծի ճշգրտում, հանգուցային և շրջադարձային կետերի ժամանակավոր նշահարում, համապատասխան գործիքային չափագրումներ.

գ) համայնքներին հանձնվող տարածքների տարանջատում` ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի.

 

3-րդ փուլ - սահմանագծի նկարագրում

 

ա) համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների սահմանագծերի տեքստային նկարագրության կազմում.

բ) սահմանների հանգուցային և բնորոշ կետերի կոորդինատների ժողովածուի պատրաստում.

գ) սահմանների տեղադրումը մարզերի 1: 50 000 կամ 1: 25000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

 

Աշխատանքների հանձնումը

 

Պատվիրատուին հանձնվում է՝

- համայնքների վարչական սահմանների 1: 25 000 կամ 1: 10 000 մասշտաբի հատակագիծը.

- յուրաքանչյուր սահմանակից համանքի հետ ընդհանուր սահմանագծի համաձայնեցված գծագիրը.

- սահմանների տեքստային նկարագիրը.

- սահմանագծի շրջադարձային և բնորոշ կետերի կոորդինատների ժողովածուն.

- կատարված աշխատանքների բացատրագիրը.

- մարզերի 1: 50 000 մասշտաբի հատակագծերը` համայնքների սահմանների նշադրումով: Աշխատանքները հանձնվում են համաձայն սահմանված փուլերի կատարողականի


I մաս 1-ին փուլ - 40%
2-րդ փուլ - 60%

II մաս

1-ին փուլ - 35%
2-րդ փուլ - 45%
3-րդ փուլ - 20%


4. Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանման կազմակերպման իրականացման, վարչատարածքային միավորների սահմանների նկարագրման աշխատանքների ֆինանսական ապահովման նախահաշվի հիմքում դրված են 1000 հեկտարի համար կատարվող աշխատանքների ծախսերը:

1000 հեկտարի համար առաջադրանքով նախատեսված աշխատանքների ծավալը կկատարվի 6-7 մասնագետների միջոցով, 58 աշխատանքային օրում: Նշված աշխատանքների իրականացման ծախսերը 1000 հեկտարի համար կկազմի 343 հազար դրամ, ընդհանուր գումարը կկազմի 339.200 հազար դրամ: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել երեք տարում` 2005-2007 թվականներին:

 

5. Ակնկալվող արդյունքները

 

- Հանրապետության ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման ապահովում.

- հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում` տարանջատելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները (ներկայումս մարզպետները և համայնքի ղեկավարները իրականացնում են նույն գործառույթները` կախված գույքի գտնվելու վայրից).

- համայնքային բյուջեների մուտքերի լրացուցիչ աղբյուրներ՝ հողի հարկի և վարձավճարների տեսքով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան