Գլխավոր տեղեկություն
Номер
N 373-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.521
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2007
Дата вступления в силу
05.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 373-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի 4-րդ կետը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 220-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան