«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2007 թվականի N 216-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 2003 թվականի արտադրության «ԱՈՒԴԻ Ա6» մակնիշի (պետհամարանիշը՝ 025 ԼԼ 50, նույնացման համարը՝ LFBA14B933006737, շարժիչը՝ ANQ011157)` 15580,534 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների սահմանված կարգով կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 6 |