NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Արդյունքը և դրա նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Իրակա-նացման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Հայեցակարգն ամրագրող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» ՀՀ օրենքի մշակում |
բարեփոխման ընթացքի կայունության ապահովում |
օրենքի նախագիծ, որն առնվազն կներառի`
1) ապագա կենսաթոշակային համակարգի բոլոր չորս աստիճանների սահմանումը.
2) յուրաքանչյուր աստիճանին կատարվելիք սոցիալական վճարների սահմանաքանակները.
3) յուրաքանչյուր աստիճանից ակնկալվող կենսաթոշակների բնութագիրը և ստացման կարգը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2006 թ. հունիս |
2. |
Կենսաթոշակային բարեփոխման քաղաքական խորհրդի և աշխատանքային խմբի նշանակումը |
բարեփոխման գործընթացում որոշումների պրոֆեսիոնալիզմի ապահովում |
առավելագույնը 7 անձից բաղկացած խմբերի ստեղծում, որոնք պարտավոր են հանդիպել առնվազն սահմանված հաճախականությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության և պարտավոր են արձանագրել բոլոր հանդիպումները |
ՀՀ կառավարություն |
2006 թ. հունիս |
3. |
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման ծրագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
բարեփոխումների գործընթացի համալիր և համակարգված կառավարում |
1. Ծրագրի նախագիծն առնվազն կներառի`
1) բարեփոխումների իրականացման անհրաժեշտության ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական հիմնավորումներն ու մանրամասն նկարագրությունը.
2) կենսաթոշակային նոր համակարգի ներդրման և գործող համակարգի բարեփոխման ժամանակային փուլերն ու իրագործման մեխանիզմները.
3) անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների և նոր ինստիտուտների ձևավորման միջոցառումները.
4) բարեփոխումների գործընթացի համակարգված կառավարման, այդ թվում` մասնակցային գործընթացի և միջազգային համագործակցության ապահովման մեխանիզմները.
5) պետության կողմից կենսաթոշակային ակտիվների հուսալիության և անվտանգության ապահովման մեխանիզմները:
2. Կմշակվի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2007 թ. հունիս |
4. |
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցառումների ժամանակացույցի մշակում |
բարեփոխումների հրապարակայնու- թյան և մասնակցային գործընթացի ապահովում |
միջոցառումների նկարագիրը և ժամանակացույցը, որը պարտադիր կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության լուսաբանմանն ու մասնակցության ապահովմանն ուղղված միջոցառումները |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2007 թ. հունիս |
5. |
Անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի կատարելագործման ծրագրի մշակում |
բարեփոխումների տեխնիկական նախապայմանների ձևավորում |
անհատական հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը կներառի` 1) անհատական հաշվառման համակարգի զարգացման ուղղությունները. 2) տեղեկատվական հոսքերի կառավարման գործուն համակարգի նախապայմանների ստեղծումը (տեխնիկական վերազինում, տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում, կորպորատիվ ցանցի և տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմների ներդրում և այլն). 3) համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ և օրենսդրական միջոցառումների ժամանակացույցը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ կենտրոնական բանկ |
2007 թ. հունիս |
6. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում անհատական հաշիվների ներդրման տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) մշակում |
մասնավոր և պետական համակարգերի կողմից փոխադարձ վերահսկվող անհատական հաշվառման համակարգի ձևավորում |
տեխնիկական առաջադրանքը կներառի` 1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում անհատական հաշիվների համակարգի ներդրման հիմնավորումը (հնարավորություններ, եկամուտ/ծախս վերլուծություն) 2) ներդրվելիք համակարգի տեխնիկական նկարագիրը. 3) բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տեղեկատվական հոսքերի էլեկտրոնային կառավարման ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2007 թ. հունիս |
7. |
«Կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
բարեփոխումների օրենսդրական հիմքերի ստեղծում |
ՀՀ օրենքի նախագիծը կմշակվի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման ծրագրի հիմքի վրա |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2007 թ. սեպտեմ- բեր |
8. |
Արտասահմանյան ֆինանսական և տեխնիկական օժանդակության հայթայթում և կոորդինացում |
բարեփոխումների համար անհրաժեշտ կարողությունների ստեղծում և հզորացում |
1. Համաշխարհային բանկի և USAID տեխնիկական աջակցությամբ կմշակվեն և կիրագործվեն մեկ վարկային և երկու դրամաշնորհային ծրագրեր, որոնք կնպատակաուղղվեն` 1) ֆինանսական շուկայի ընդլայնմանն ու զարգացմանը (կապիտալի և ապահովագրական շուկաների, դեպոզիտարիայի, բանկային համակարգի և այլն).
2) միջազգային փորձի ուսումնասիրությանը, մասնագետների վերապատրաստմանը.
3) կենսաթոշակային բարեփոխումների մեթոդաբանական հիմնախնդիրների լուծմանը (ակտուարական հաշվարկներ, գործառույթների նկարագրեր, կարգավորման մեխանիզմներ և այլն).
4) ինստիտուցիոնալ կառույցների ձևավորմանը, դրանց ֆինանսական և տեխնիկական աջակցությանը:
2. Բանակցությունների վարում դոնորների հետ կենսաթոշակային բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերի ստեղծման և ֆինանսավորման համար: |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2007 թ. դեկտեմ- բեր շարունա- կական |