Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2007-03.05.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.21/16(540) Հոդ.350
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2007
Дата вступления в силу
31.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2007 թվականի N 208-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԶՏԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպություններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 208-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԶՏԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպության (այսուհետ` զտարկող կազմակերպություն) արտադրական տարածքները, շենքերը և շինությունները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական շենքեր» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրամանով նախատեսված պահանջներին ու պայմաններին:

2. Զտարկող կազմակերպությունը պետք է հագեցված լինի թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող սարքավորումներով:

3. Զտարկող կազմակերպությունը պետք է ունենա իր կողմից թողարկվող արտադրանքի համար հաստատված համապատասխան տեխնոլոգիական գործընթացի փաստաթղթեր, տեխնիկական կանոնակարգեր, որոնք նաև պետք է ապահովեն գործունեության իրականացման տեխնիկական անվտանգությունը:

4. Զտարկող կազմակերպության անվտանգությունը պետք է իրականացվի ռազմականացված պահակախմբի միջոցով:

5. Զտարկող կազմակերպությունը պետք է ապահովված լինի մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման համար անհրաժեշտ, վտանգավոր մթնոլորտային արտանետումների, քիմիական թափոնների և այլ կեղտաջրերի մաքրման կայաններով և սարքավորումներով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2012, N 451-Ն 03.05.2012, N 208-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան