Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.131
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
23.01.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.01.2007
Дата вступления в силу
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007124

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 հունվարի 2007 թ.

թիվ 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 421-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին կարգը», «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 385-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևի» «Բանկի վարկային ներդրումների կանխատեսվող ժամկետային կառուցվածքը» հավելված 4-ով սահմանված աղյուսակի «մինչև 360 օր, 1-3 տարի, 4 և ավելի տարի» բառերը փոխարինել «մինչև 1 տարի, 1-5 տարի,  5 և ավելի տարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունվարի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան