Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.03.2007-28.11.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.134
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
27.02.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.02.2007
Дата вступления в силу
29.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 39-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմման վավերականությունը, նշում կատարվում արձանագրության ընդունման ամսաթվի և ժամանակի մասին, ինչը վավերացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ: Տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առաջատար մասնագետը (Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում` պայմանագրային հիմունքներով ընդունված աշխատակիցը):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանատու է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների` համակարգիչ ճշգրիտ մուտքագրման համար:

3. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ կատարվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է այդ տվյալի համար նախատեսված դաշտում:

Մուտքագրված տվյալների տպագրման դեպքում քվեարկության արդյունքների աղյուսակի յուրաքանչյուր տող` ըստ ընտրական տեղամասերի, կունենա հետևյալ տեսքը`

Ընտրա
տարածք
N
Ընտրա-
կան տեղա-
մաս N
1. Ընտ-
րող-
ների ընդհանուր թիվը՝
ըստ ընտրող-
ների ցուցակ-
ների
2. ՏԸՀ-ին հատկացված քվեարկության ծրարների թիվը 3. ՏԸՀ-ին հատկացված քվեա-թերթիկների թիվը Ելունդ-
ների
համար-
ները
4. Չօգ-
տա-գործված քվեար-կության ծրարների թիվը
5. Մարված (չօգտա-
գործված, ոչ
ճիշտ լրաց-
ված և հետ
վերադարձ-
ված)  քվեաթերթիկ-
ների թիվը
6. Գրանց-ված ընտրողների
թիվը՝ ըստ ստորա-գրություն-ների
7. Ան-վա-
վեր  քվեա-
թերթիկ-
ների թիվը
8. Օգտա-
գործված քվեա-
թերթիկ-ների ելունդների թիվը

9. Յուրա-
քանչյուր թեկնածու-
ին, կուսակ-
ցությանը,
կուսակ-
ցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկ-ների թիվը

 

... ... ...
10. Կողմ քվեարկված քվեաթեր-թիկների ընդհանուր թիվը  (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում չի լրացվում) 11. Թեկնա-
ծուին, կուսակցու-
թյանը կամ
կուսակ-
ցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկ-
ների թիվը (լրացվում  է  մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) 
12. Սահման-
ված նմուշի քվեարկության ծրարների թիվը
13. Վավեր քվեա-թերթիկ-
ների թիվը
14. Անճշտու-
թյունների չափը
                                      
                                     

Քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության (հանրաքվեի) անվանումը, համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը: Նշում է կատարվում նաև ընտրական տեղամասերի քանակի և աղյուսակավորման ամսաթվի ու ժամանակի մասին:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, ապահովում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն ու տպագրումը` ըստ ընտրական տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների աղյուսակավորման տպագրված օրինակը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում:

5. Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

6. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները Հանրապետության մարզերում գտնվող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային տարբերակով` հատուկ ցանցի միջոցով: Երևան քաղաքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով է տեղափոխվում տեղամասային ընտրական հանձնաժողովում կազմված քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:

Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովում` հանձնաժողովի աշխատակազմի միջոցով, մուտքագրվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ:

7. Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 39-Ն
24.11.2007, N 172-Ն 28.11.2007, N 39-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան