«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 506-Ն
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Ստեղծագործության տեսակը |
Վարձատրության նվազագույն դրույքաչափը | |
1 |
2 |
3 | |
1. | Բնագիր դրամատիկական ստեղծագործություններ ա) արձակ և տիկնիկային պիեսի դեպքում` - ստեղծագործության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին բ) չափածո պիեսի դեպքում (երբ բեմից արտասանվող տեքստի առնվազն կեսը շարադրված է բանաստեղծական ձևով)` - ստեղծագործության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
հասույթի (համախառն եկամտի) տոկոսով (տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, իսկ անվճար մուտքի դեպքում` միջոցառման համար հատկացված պայմանագրային գումարը) | |
բազմարար
13 |
մեկ արար
6 | ||
2. | Թարգմանված դրամատիկական ստեղծագործություններ՝ ա) արձակ պիեսի դեպքում` - պիեսի հեղինակին - թարգմանության հեղինակին - միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին բ) չափածո պիեսի դեպքում` - պիեսի հեղինակին - թարգմանության հեղինակին - միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
|
|
3. | Ստեղծագործությունների բեմականացումներ՝ - ստեղծագործության հեղինակին - թարգմանության հեղինակին - բեմականացման հեղինակին - բեմականության թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
2,5 5 |
1,5 2,5 |
4. |
Երաժշտադրամատիկական |
9
1 |
4,5
0,5 |
5. | Դրամատիկական ստեղծագործությունն ուղեկցող երաժշտության հեղինակին |
1 (յուրաքանչյուր գործողության համար) | |
6. |
Հասարակական վայրերում |
դրամ (տարեկան)
| |
7. |
Համերգներ` կազմված՝ գ) վոկալ-պարային համերգ դ) այլ համերգներ, այդ թվում` |
մուտքի գումարի (հասույթի) 7 (ամբողջ ծրագրի համար)
| |
8. | Կրկեսային ծրագրեր՝ ա) մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող և հատուկ կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, սյուժետային ատրակցիոնի համար գրված երաժշտության համար բ) կրկեսային ծրագրում մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող մնջախաղի, հրավառության, սյուժետային ատրակցիոնի, բալետի կատարման համար |
1 (ամբողջ ծրագրի համար)
| |
9. |
Զանգվածային հրապարակներում |
| |
10. |
Հրապարակված երաժշտական
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
|
օգտագործողի համախառն
| |
11. |
Հրապարակված երաժշտական
|
օգտագործելու համար՝
| |
12. | Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները մալուխային հեռուստատեսությամբ հաղորդելու և վերահաղորդելու համար |
5 տոկոս` բաժանորդներից հավաքված գումարներից | |
13. |
Ստեղծագործությունները |
10 տոկոս` եզակի օրինակի պատրաստման համար ստացված եկամտից 10 տոկոս` յուրաքանչյուր պատրաստված օրինակի բացթողման գնից | |
14. | Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակներն առևտրային նպատակով բազմացնելու դեպքում՝ |
8 տոկոս` ստացված եկամտից | |
15. | Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը վարձույթով հանձնելու դեպքում՝ |
| |
16. | Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը թվային միջավայրում օգտագործելու դեպքում՝ |
10 տոկոս` յուրաքանչյուր բեռնավորման համար ստացված համախառն եկամտից կամ միանվագ գումար, որը որոշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և օգտագործողի միջև կնքված լիցենզային պայմանագրով | |
17. | Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր` ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական նշանակության երկեր, ինչպես նաև դեկորատիվ և հուշանվերային փոքր ու հասարակ գործածական իրեր, արդուզարդի առարկաներ բ) դեկորատիվ-կիրառական բնույթի` գործնական նշանակության առարկաներ (պատյան, փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա) սրվակներ և այլն) |
բացթողման գնի տոկոսը
|
1. Ներկայացման գործողությունների թիվ համարվում է այն թիվը, որը նշված է հեղինակի կողմից ստեղծագործությունը կոլեկտիվ կառավարող կազմակերպությունում գրանցելիս կամ թատրոնի (օգտագործողի) հետ կնքված պայմանագրում:
2. Թատրոնները, կատարողների (համերգային) կոլեկտիվներն իրենց հյուրախաղերի ծրագիրը գրանցում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում:
3. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող թատերական, համերգային հյուրախաղերի համար սույն դրույքաչափերով սահմանված հեղինակային վարձատրությունը վճարում է հյուրախաղեր կազմակերպող անձը: Հեղինակային վարձատրություն վճարող անձը պարտավոր է նախապես, նախքան ելույթը կայանալը, ստանալ հրավիրված կոլեկտիվի ներկայացման կամ համերգի ծրագիրը:
4. Հնչյունագրի և տեսագրության կրկնակի օգտագործումը դիտվում է առանձին օգտագործում, և դրա համար վարձատրությունը վճարվում է յուրաքանչյուր օգտագործման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|