Գլխավոր տեղեկություն
Номер
N 1753-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.11.2006-05.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2005
Дата вступления в силу
04.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1753-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի ՀԱՊԿ-ի 2005 թվականի հունիսի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշման 9-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 2002-Ա որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 22
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

Գ. Բադալյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի ղեկավար)

 

 

Ա. Անտոնյան

- Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր

 

 

Պ. Շադյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության պետ, գնդապետ

 

 

Դ. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի սպառազինության վարչության շտաբի պետ, գնդապետ

 

 

Տ. Աղաջանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ

 

 

Ն. Առաքելյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

 

 

Ա.Եդիգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

Ռ. Անանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պայմանագրաիրավական բաժնի պետ, փոխգնդապետ

Կ. Կրիտյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

(Կազմը փոփ., լրաց. 16.06.06 N 833-Ա, 02.11.06 N 1565-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան