Գլխավոր տեղեկություն
Номер
N 1940-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.457
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.03.2004
Дата вступления в силу
17.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2003 թվականի N 1940-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին ու 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության արտոնյալ ՅԵՆ վարկային ծրագրի շրջանակներում մշակված «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Արցախի փողոցում գտնվող` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հարող տարածքի` գյուղատնտեսական նշանակության հողերից առանձնացնել 18.0 հեկտար մակերես ունեցող հողատարածք և ընդգրկել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայում:

2. Երևանի քաղաքապետին`

ա) Երևանի հարավ-արևելյան արդյունաբերական գոտու` Արցախի փողոցին հարող 18,0 հեկտար մակերես ունեցող հողատարածքը սեփականության իրավունքով, որպես վարկի «տեղական» մասով հայկական կողմի մասնակցություն, հողի կադաստրային արժեքով ներդնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` Ճապոնիայի կառավարության արտոնյալ ՅԵՆ վարկային ծրագրով մշակված «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրի շրջանակներում` նոր համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկ կառուցելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի «ա» ենթակետում նշված հողամասի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

(2-րդ կետը փոփ. 16.11.06 N 1890-Ն)

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սեփականության իրավունքով տրամադրվող հողամասը՝ կադաստրային արժեքը կազմող գնով նպատակաուղղվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը՝ բաժնետոմսերի թվի ավելացման միջոցով՝ ավելացված բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը։

(3-րդ կետը փոփ., լրաց. 16.11.06 N 1890-Ն)

3.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝

ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողամասի նկատմամբ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումից հետո ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ բաժնետոմսերի թվի ավելացման միջոցով.

բ) թույլատրել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողամասի գրավադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ Ճապոնիայի կառավարության արտոնյալ ՅԵՆ վարկային ծրագրի շրջանակներում մշակված «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրի համար հատկացված վարկի գծով պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

(3.1-ին կետը լրաց. 16.11.06 N 1890-Ն)

4. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 16.11.06 N 1890-Ն)

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողամասի նկատմամբ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

(4.1-ին կետը լրաց. 16.11.06 N 1890-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ճապոնական կողմի հետ հետագա բանակցությունների վարման ընթացքում համաձայնեցնել այդ հողատարածքի շուկայական արժեքի ընդգրկումը վարկային պայմանագրի մեջ` որպես վարկի «տեղական» մասով հայկական կողմի մասնակցություն:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 20
Երևան