Գլխավոր տեղեկություն
Номер
N 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.223
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2007
Дата вступления в силу
01.02.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 68-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 15-րդ կետի`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`»,

«գ» ենթակետում «մականշվածքում նշելով դրա երկիրը` որպես արտադրող» բառերը փոխարինել «մականշվածքում նշելով նաև արտադրողի երկիրը» բառերով.

բ) 16-րդ կետում «նշագրերը» բառը փոխարինել «տեքստերը» բառով.

գ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`

ա) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որ բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և տպված լինեն`

հստակ ու ընթեռնելի,

մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով, բացառությամբ առաջին տառի` մեծատառ.

բ) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4 մմ.

գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նախազգուշացման տեքստերը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

դ) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

ե) նախազգուշացման տեքստերը չպետք է`

տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,

տպագրված լինեն սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը:

Սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 4 տարբերակով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր լրացուցիչ նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը:».

դ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է ներառվի սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնի մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) կողմնային մակերևույթի 10 տոկոսից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1, 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`

ա) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի այնպես, որ բացառվի դրա հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`

հստակ ու ընթեռնելի,

մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «Նիկոտին`» և «Խեժ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի և խեժի չափման միավորները` փոքրատառերով.

բ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4 մմ.

գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

դ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրա համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

ե) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`

տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.

թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով,

տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:».

ե) 20-րդ կետը «բոքսերի» բառից հետո լրացնել «ծխամորճի և ծխելու ծխախոտների» բառերով.

զ) 22-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «առնվազն 50 սանտիմետր» բառերը.

է) լրացնել NN 1 և 2 ձևերով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 68-Ն որոշման

Ձև N 1

ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՆԻԿՈՏԻՆԻ ԵՎ ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

Ձև N 2

էջ  1,  2,  3 

 

ԲՈՔՍԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՆԻԿՈՏԻՆԻ ԵՎ ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան