Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.67
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
01.02.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.02.2007
Дата вступления в силу
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607038

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`

ա) 11-րդ կետի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներից» բառերը փոխարինել «դատական ծառայողների կազմից» բառերով.

բ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Հանձնաժողովի անդամներն աշխատում են մշտական հիմունքներով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված կարգով նշանակված դատական ծառայողների, որոնք գործում են հասարակական հիմունքներով».

գ) 22-րդ կետի «կամ կարող է չմասնակցել քվեարկությանը» բառերը հանել.

դ) 31-րդ կետի «իա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 45-րդ կետը «ավելին» բառից հետո լրացնել «, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի» բառերով.

զ) 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են Հանձնաժողովի նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:», իսկ վերջին նախադասությունը հանել.

է) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«48. Առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:».

ը) 78-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:».

թ) 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թվից:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերում որոշումներ ընդունելու վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:»:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան