Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.70
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
01.02.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.02.2007
Дата вступления в силу
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607041

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 6-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 19-Ն որոշման, որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերը և որոշման 1-ին կետը «կնիքները» բառից հետո լրացնել «և դրոշմակնիքները» բառով:

2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 1-ին կետը «կնիքներ» բառից հետո լրացնել «, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև դրոշմակնիքներ, եթե տեղամասային կենտրոնում քվեարկելու են զինվորական մասերում հաշվառված զինծառայողներ» բառերով.

բ) 2-րդ կետը «կնիքը» բառից հետո լրացնել «, դրոշմակնիքը (եթե հատկացվել է)» բառերով.

գ) 3-րդ կետը «հանձնաժողովի կնիքի» բառերից հետո լրացնել «, դրոշմակնիքների» բառով, իսկ 2-րդ պարբերությունը հանել.

դ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Համապետական ընտրությունների ժամանակ սույն կետում սահմանված կարգով փաթեթավորվում են նաև դրոշմակնիքները:».

ե) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:»:

3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51 կետով`

«51. Կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով վերադարձնելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է դրանց համապատասխանությունը սահմանված նմուշին և կատարվում կնիքների հանձնման ու ընդունման քանակական հաշվառում: Կնիքների նմուշները պարունակող թերթիկը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկի ուղեկցող գրության համար նախատեսված տեղում:»:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան