Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2007-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.287
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2007
Дата вступления в силу
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 144-Ն

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թափոնների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 14
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 18-ի N 144-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական կադաստրի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Թափոնների պետական կադաստրն ստեղծվում և վարվում է թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն, ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն և հուլիսի 13-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 1180-Ն որոշումներով հաստատված կարգերով ներկայացված տեղեկատվության հիման վրա, որը ներառում է թափոնների ծագման, քանակի, կազմի, հատկությունների, դրանց վտանգավորության դասի, թափոնների տեղադրման օբյեկտների, դրանց օգտագործման և վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալները:

3. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացված տվյալները ներառվում են թափոնների պետական կադաստրում, որը ենթակա է պարբերաբար լրացման` նոր տվյալներով:

4. Թափոնների պետական կադաստրի վարումն իրականացվում է թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության ոլորտի պետական կարգավորումն ապահովելու նպատակով և հիմք է հանդիսանում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման պետական հսկողության իրականացման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված նորմատիվաիրավական ակտերի մշակման, ինչպես նաև թափոններ առաջացնողների կողմից դրանց վերամշակման առկա լավագույն տեխնոլոգիաների կիրառման համար` թափոնների գոյացման ծավալների կրճատման և դրանց վտանգավորության նվազեցման ու թափոններից օգտակար բաղադրիչների կորզման նպատակով:

5. Թափոնների պետական կադաստրի տվյալները տրամադրվում են շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 144-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան