Գլխավոր տեղեկություն
Номер
N 895-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.07.2006
Дата вступления в силу
05.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 895-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին միջոցառումներ իրականացնող պետական մարմիններին և կազմակերպություններին հատկացնել 242506.9 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.08.06 N 1117-Ա)

2. Հույժ գաղտնի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հունիսի 16-ի N 895-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ՍՏԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

Միջոցառումների և դրանք
իրականացնող մարմինների
անվանումները

Հատկացվող գումարը
(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի
տնտեսագիտական
դասակարգման
հոդվածները

1

2

3

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

85,726.9

 

այդ թվում`

   
Հայաստանի Հանրապետության
անկախության 15-ամյակին նվիրված
զորահանդես

85,726.9

Փափուկ գույք և
հանդերձանք` 16,345.0
հազ.դրամ,
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր`
40,198.1 հազ.դրամ,
Սեփական տրանսպորտի
պահպանման ծախսեր`
3,983.8 հազ.դրամ,
Սարքերի և
սարքավորումների
ձեռքբերման ծախսեր`
25,200.0

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

123,304.9

 

այդ թվում`

   
«Տեղեկատվական - վերլուծական և
հասարակայնության հետ կապերի
կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տոնական
համերգի կազմակերպում

86,019.7

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ
«Տեղեկատվական - վերլուծական և
հասարակայնության հետ կապերի
կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից
հրավառության կազմակերպում

11,218.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ
«Տեղեկատվական - վերլուծական և
հասարակայնության հետ կապերի
կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից
«Անկախության կինեմատոգրաֆ»
անկախության 15 տարվա ընթացքում
նկարահանված ֆիլմերի հետհայաց
ցուցադրություն

3,000.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ
«Արմենպրես» լրատվական
գործակալության կողմից
«Անկախության 15 տարին»
ֆոտոցուցահանդեսի բացում և ալբոմի
շնորհանդեսի կազմակերպում

5,467.2

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ
Հայաստանի նկարիչների միության
կողմից «Անկախության 15 տարին»
պլակատների ցուցահանդեսի բացում

1,400.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգ

16,200.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարություն

3,175.0

 

այդ թվում`

   
 «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից
անկախության 15-ամյակի թեմայով
նամականիշի և փոստային ծրարի
թողարկում, «Անկախությունը
նամականիշներում»` անկախության 15
տարվա ընթացքում հրատարակված նամականիշների ցուցահանդեսի
կազմակերպում

3,175.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

12,965.0

 

այդ թվում`

   
«Հայագրոֆորում» երկրորդ
միջազգային համաժողովի անցկացում

12,965.0

Այլ ծառայությունների
ձեռքբերման ծախսեր

ՀՀ Արմավիրի
մարզպետարան

2,000.0

 

այդ թվում`

   
Ժողովրդական տոնախմբություն

2,000.0

Այլ ծառայությունների
ձեռքբերման ծախսեր
ՀՀ Սյունիքի մարզպետարան

793.3

 

այդ թվում`

   
«Կապանի մշակույթի կենտրոն»
ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող
ժողովրդական տոնախմբության կազմակերպում

793.3

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ Կոտայքի
մարզպետարան

3,000.0

 

այդ թվում`

   
Ժողովրդական տոնախմբություն

3,000.0

Այլ ծառայությունների
ձեռքբերման ծախսեր

ՀՀ Տավուշի
մարզպետարան

2,000.0

 

այդ թվում`

   

 Իջևանի «Մշակույթի տուն»
համայնքային ոչ առևտրային
կազմակերպության կողմից
իրականացվող ժողովրդական
տոնախմբություն

2,000.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ Գեղարքունիքի
մարզպետարան

1,271.8

 

այդ թվում`

   
«Մաշխ» ՍՊԸ-ի կողմից
իրականացվող Ժողովրդական տոնախմբություն

1,271.8

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ Շիրակի
մարզպետարան

1,400.0

 

այդ թվում`

   
«Գոռ» ՍՊԸ -ի կողմից իրականացվող Ժողովրդական տոնախմբություն

1,400.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ Լոռու
մարզպետարան

1,480.0

 

այդ թվում`

   
«Հորիզոն» երիտասարդական,
կրթամշակութային բարեգործական
հասարակական կազմակերպության
կողմից իրականացվող ժողովրդական տոնախմբություն

1,480.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ Արագածոտնի
մարզպետարան

1,540.0

 

այդ թվում`

   
Ժողովրդական տոնախմբություն

1,540.0

Այլ ծառայությունների
ձեռքբերման ծախսեր

ՀՀ Արարատի
մարզպետարան

2,000.0

 

այդ թվում`

   
«ՀՀ Արարատի մարզային գրադարան»
ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող
ժողովրդական տոնախմբություն

2,000.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ՀՀ Վայոց ձորի
մարզպետարան

1,850.0

 

այդ թվում`

   
Եղեգնաձորի «Մշակույթի տուն»
ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող
ժողովրդական տոնախմբություն

1,850.0

Ձեռնարկություններին և
կազմակերպություններին
տրվող սուբսիդիաներ

ԸՆԴԱՄԵՆԸ

242,506.9

 

(Հավելվածը խմբ. 10.08.06 N 1117-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան