«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1937-Ա
«ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի ենթակայության «Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը նվիրաբերել Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքին` պայմանով, որ Արաբկիրի թաղապետարանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կներդնի 30 մլն դրամ` մարզադպրոցն ամբողջովին վերազինելու և վերակառուցելու համար
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կազմակերպությունը:
3. Երևանի քաղաքապետին`
ա) ստեղծել լուծարման հանձնաժողով և սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման գործընթացը,
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել նշված հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,
գ) Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և առաջարկել Արաբկիր թաղային համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ`
ա) Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքին է նվիրաբերվում կազմակերպության լուծարումից հետո մնացած կազմակերպության գույքը,
բ) կազմակերպության հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|