Գլխավոր տեղեկություն
Номер
N 108-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2007-03.11.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.260
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.02.2007
Дата вступления в силу
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2007 թվականի N 108-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջ եկած քաղաքի զարգացման հեռանկարները` սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ծրագրերի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդի, ինչպես նաև հասարակական տարածքների (խանութներ, սրճարաններ, ցուցասրահներ և այլն) ավելացմանը: Որոշ տարածքներում կառուցապատման ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, որն իր հերթին կհանգեցնի անշարժ գույքի շուկայում մեծ ծավալներով առաջարկի մեծացմանը և այդ շուկայի զարգացմանը,

կառուցվող նոր փողոցներն ստեղծում են այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն են ընձեռում նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.

բ) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

վերջիններիս անմիջական հարևանությամբ գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքների համար նախագծվել են և մասնակի իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ.

անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով,

տարածքներում առկա են մեծ քանակությամբ հանրապետական և տեղական նշանակության հուշարձան շենքեր, շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը` այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ,

տարածքներում արդեն իսկ մասնակի կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող են հանդիսանում սույն որոշման N 1 հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա նախկինում քաղաքաշինության գործունեություն իրականացնող սուբյեկտները.

բ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետն է 2008 թվականի հունվարի 1-ը.

գ) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է.

դ) սույն որոշման N 1 հավելվածում նշված ձեռք բերողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռք բերողների և լիազոր մարմնի միջև կնքված և որոշմանը կցված պայմանագրերին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմանը համապատասխան:

3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում, որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց։

4. Հաստատել գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանում փաստացի առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը` համաձայն N 2 հավելվածի, և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 7
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 108-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ

Հ/Հ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Ձեռքբերողները Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը
1 2 3 4
1 Երևան քաղաքի, Տերյան 11 հասցեի բազմաբնակարան շենքը, Տերյան 13 հասցեով թվով 2 բնակելի տուն, Պուշկինի 23 հասցեով բնակելի տուն, Տերյան 11 բազմաբնակարան շենքին կից ավտոտնակ /սխեման կցվում է/ «Դվին Հոլդինգ» ՓԲ ընկերություն 4 ամիս
2 Երևան քաղաքի, Աբովյան 4/4 հասցեում բնակելի տուն, Աբովյան 4 հասցեում թվով 3 հասարակական շենք, Արամի 30 հասցեում թվով 6 բնակելի տուն, Արամի 24 հասցեում թվով 3 բնակելի տուն, Արամի 28 հասցեում թվով 2 բնակելի տուն, Արամի 16 հասցեում բնակելի տուն, Արամի 10 հասցեում բնակելի տուն, Արամի 28 բակում ապօրինի կրպակներ, Նալբանդյան 7 բակում ապօրինի ավտոտնակներ /սխեման կցվում է/ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ՍՊԸ 4 ամիս
3 Երևան քաղաքի Ամիրյան 22 շենքի բակում թվով 4 ավտոտնակ, Բուզանդի 83 հասցեում բնակելի տուն, Մաշտոցի 15 շենքի բակում ավտոտնակ, Ամիրյան 24 շենքի բակում մեկ սեփական, մեկ ինքնակամ ավտոտնակ և էլեկտրակայան /սխեման կցվում է/ Հայկ Բեգլարյան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
4 Երևան քաղաքի Աբովյան-Սարալանջ փող. հասցեում թվով 6 ինքնակամ բնակելի տուն, Աբովյան-Սարալանջ 145 հասցեում բնակելի տուն /սխեման կցվում է/ «Ավանգարդ Մոթորս» 4 ամիս
5 Երևան քաղաքի Արամի 86 հասցեում բնակելի տուն, Արամի 88 հասցեում բնակելի տուն /սխեման կցվում է/ «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ 4 ամիս
6 Երևան քաղաքի Բուզանդի 51 հասցեում թվով երկու բնակելի տուն, Բուզանդի 51 հասցեում երկհարկանի բնակելի տուն, Բուզանդի 49 հասցեում թվով 7 բնակելի տուն, Բուզանդի 47 հասցեում բնակելի տուն, Բուզանդի 45 հասցեում բնակելի տուն, Բուզանդի 47 հասցեի բակում հողատարածք, Բուզանդի 45 հասցեի բակում օժանդակ տարածք, Բուզանդի 45 հասցեի բակում զուգարան, Բուզանդի 51 հասցեում հողակտոր /սխեման կցվում է/ Վահե Գևորգյան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
7 Երևան քաղաքի Ամիրյան 76 հասցեում ինքնակամ շինություն, Ամիրյան 76 հասցեում շինություն, Ամիրյան 78 հասցեում թվով 4 երկհարկանի շինություն, Ամիրյան 78 հասցեում շինություն, Ամիրյան 80/3 հասցեում շինություն, Ամիրյան 80 հասցեում թվով երեք ինքնակամ շինություն, Ամիրյան 80 հասցեում թվով 2 երկհարկանի շինություն, Ամիրյան 80 հասցեում թվով 2 շինություն, թվով 6 բնակելի տուն Բուզանդի 103 հասցեով, թվով 13 բնակելի տուն Բուզանդի 107 հասցեով, թվով 4 բնակելի տուն Ամիրյան 80 հասցեով /սխեման կցվում է/ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ 4 ամիս
8 Երևան քաղաքի Բուզանդի 97 հասցեում բնակելի տուն /սխեման կցվում է/ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս Երևանի քաղաքապետի 4 ամիս
9 Երևան քաղաքի Աբովյան 5/1 հասցեում երկհարկանի բնակելի տուն /սխեման կցվում է/ «Աստաֆյան» ՍՊԸ 4 ամիս
10 Երևան քաղաքի Բուզանդի 91 հասցեում բնակելի տուն, Բուզանդի 93 հասցեում բնակելի տուն, Բուզանդի 95 հասցեում բնակելի տուն /սխեման կցվում է/ Սվետլանա Ավագյան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
11 Երևան քաղաքի Բուզանդի 89 հասցեում բնակելի տուն, Բուզանդի 91 հասցեում բնակելի տուն /սխեման կցվում է/ «Կենտրոն» թաղային համայնք 4 ամիս
12 Երևան քաղաքի Բուզանդի 93-95 հասցեում քանդված տարածք, Բուզանդի 97 հասցեում թվով 2 բնակելի տուն, Բուզանդի 99 հասցեում թվով 4 բնակելի տուն, Բուզանդի 101 հասցեում թվով 2 բնակելի տուն, Բուզանդի 101 հասցեում պատշգամբ /սխեման կցվում է/ «Գրադշինինվեստ» ՍՊԸ 4 ամիս
13 Երևան քաղաքի Շահումյան 40/11 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 40/12 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 40/17 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 40/23 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 40/28 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 40/40 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/5 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/12 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/17 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/21 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/31 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/32 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 42/40 հասցեում բնակելի շինություն /սխեման կցվում է/ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ 4 ամիս
14 Թվով 2 բնակելի տուն Կողբացի 37 հասցեով, ավտոտնակ Ամիրյան 36 հասցեով, թվով 3 բնակելի տուն Կողբացի 37 հասցեով, բնակելի տուն Կողբացի 39 հասցեով, թվով 2 բնակելի տուն Ամիրյան 36 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/10 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/12 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/2 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/1 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/5 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/3 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/7 հասցեով, բնակելի տուն Կողբացի 41/9 հասցեով, բնակելի տուն Կողբացի 43/7 հասցեով, թվով 3 բնակելի տուն Կողբացի 43 հասցեով, բնակելի տուն Կողբացի 43/3 հասցեով, բնակելի տուն Կողբացի 43/5 հասցեով, բնակելի տուն Կողբացի 43/8 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կողբացի 45 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 37 հասցեով, թվով 2 բնակելի տուն Բուզանդի 39 հասցեով, թվով 2 բնակելի տուն Բուզանդի 41 հասցեով /սխեման կցվում է/ «Գրիար» ՓԲԸ 4 ամիս
15 Թվով 2 բնակելի տուն և ավտոտնակ 1-ին Արհեստավորների 6 հասցեով, թվով 3 բնակելի տուն և 2 ավտոտնակ 2-րդ Արհեստավորների 8 հասցեով, ավտոտնակ 1-ին Արհեստավորների 14 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ 1-ին Արհեստավորների 15 հասցեով, բնակելի տուն 1-ին Արհեստավորների 19 հասցեով, թվով 2 բնակելի տուն, ավտոտնակ և օժանդակ շինություն Կրիվոյի 12 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 2 հասցեով, բնակելի տուն 1-ին Արհեստավորների 21 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 24 հասցեով, թվով 2 բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 3 հասցեով /սխեման կցվում է/ «Զենիթ ԲՍ» ՓԲԸ 4 ամիս
16 Բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 8 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 12 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կրիվոյի 12 հասցեով, թվով 2 բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 3 հասցեով, թվով 2 բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 5 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 14 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կրիվոյի 16 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 7 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 16/1 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կրիվոյի 18 հասցեով, թվով 3 բնակելի տուն և ավտոտնակ Կրիվոյի 20 հասցեով, թվով 3 բնակելի տուն Կրիվոյի 32 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 9 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 11 հասցեով, թվով 2 բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 13 հասցեով, բնակելի տուն 2-րդ Արհեստավորների 15 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 40 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կրիվոյի 38 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 34 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 34/2 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 32 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 36 հասցեով, թվով 3 բնակելի տուն Կրիվոյի 24 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 26 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 28 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի 24 հասցեի դիմաց, թվով 3 ավտոտնակ Կրիվոյի 24 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի 32 հասցեով, թվով 3 ավտոտնակ և թվով 3 բնակելի տուն Կրիվոյի 46 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 48 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 50 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կրիվոյի 52 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 48 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի 12 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի 16 հասցեով, ավտոտնակ Կրիվոյի 16/1 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 44 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 46/2 հասցեով, բնակելի տուն Կրիվոյի 42 հասցեով /սխեման կցվում է/ «ԲՏԱ ինվեստբանկ» ՓԲԸ 4 ամիս
17 Երկհարկանի նկուղով բնակելի տուն 1-ին Եկմալյան 6 հասցեով, թվով երկու բնակելի տուն 1-ին Եկմալյան 6 հասցեով, թվով 3 բնակելի տուն Ուլնեցու 1 հասցեով, թվով 2 բնակելի տուն 1-ին Եկմալյան 14 հասցեով, թվով 3 բնակելի տուն 1-ին Եկմալյան 12 հասցեով, թվով 3 բնակելի տուն 1-ին Եկմալյան 10 հասցեով, թվով 3 բնակելի տուն 1-ին Եկմալյան 8 հասցեով /սխեման կցվում է/ Գագիկ Պապոյան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
18 Բնակելի տուն Խորհրդարանի 24 հասցեով /սխեման կցվում է/ «Էլիտ գրուպ» ՓԲԸ 4 ամիս
19 Թվով 6 բնակելի տուն, 2 սանհանգույց, 1 խորդանոց և 1 ամառային խոհանոց Սուրենյանց 2 հասցեով, թվով 4 բնակելի տուն, 1 ավտոտնակ և 1 սանհանգույց Հանրապետության 6 հասցեով, երկհարկանի բ/բնակ. շենք, բակային տարածք, օժանդակ շինություն, քանդված շինություն և ավտոտնակ Դեղատան 13 հասցեով /սխեման կցվում է/ «Էն Դաքսի» ՍՊԸ 4 ամիս
20 Թվով 7 բնակելի տուն Ե. Կողբացի 18 հասցեով, բնակելի տուն Ե.Կողբացի 18, բն.13 հասցեով, բնակելի տուն Ե. Կողբացի 18, բն.20 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն.1 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 2 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 3 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 4 հասցեով, թվով 2 բնակելի տուն Կողբացի 20 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 7 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 8 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 9 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 10 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 11 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 35, բն. 12 հասցեով /սխեման կցվում է/ «Մակարեդ» ՓԲԸ 4 ամիս
21 Խանութ Հանրապետության նրբ. 21 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 21/1 հասցեով, թվով 3 բնակելի տուն Հանրապետության նրբ. 21 հասցեով, թվով 3 բնակելի տուն Հանրապետության նրբ. 31 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 37 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 18ա հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 18 հասցեով, թվով 2 բնակելի տուն Հանրապետության նրբ. 16 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 16ա հասցեով, թվով 2 բնակելի տուն Հանրապետության նրբ. 14 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 12բ հասցեով, ավտոտնակ և բնակելի տուն Հանրապետության նրբ. 12 հասցեով, բնակելի տուն և թվով 2 ավտոտնակ Հանրապետության նրբ. 17 հասցեով, թվով 5 բնակելի տուն Հանրապետության նրբ. 15 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 13ա հասցեով, թվով 5 բնակելի տուն Հանրապետության նրբ. 13 հասցեով, ավտոտնակ և թվով 3 բնակելի տուն Հանրապետության նրբ. 12 հասցեով, սանհանգույց և թվով 12 բնակելի տուն Հանրապետության նրբ. 10 հասցեով, թվով 3 բնակելի տուն Հանրապետության նրբ. 11 հասցեով, թվով 6 բնակելի տուն Հանրապետության նրբ. 8 հասցեով, սանհանգույց, ավտոտնակ և թվով 4 բնակելի տուն Հանրապետության նրբ. 8ա հասցեով, թվով 6 բնակելի տուն Հանրապետության նրբ. 6ա հասցեով, թվով 5 բնակելի տուն Հանրապետության նրբ. 9 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 7 հասցեով, թվով 11 բնակելի տուն Հանրապետության նրբ. 6 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 13/1 հասցեով, մսուր- մանկապարտեզ և օժանդակ շինություն Ֆիրդուսի 6 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 5 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 3 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 4/2 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 4/3 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 4/4 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 4/5 հասցեով, օժանդակ շինություն և թվով 2 բնակելի տուն
Հանրապետության նրբ. 4 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 2/1 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 2/5 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 2/4 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 2/3 հասցեով, բնակելի տուն և թվով 3 կից շինություն Հանրապետության նրբ. 2/2 հասցեով, բնակելի տուն և կից շին. Հանրապետության նրբ. 2/6 հասցեով, բնակելի տուն և կից շին. Հանրապետության նրբ.
2/7 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ.2/8 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 2/9 հասցեով, թվով 4 բնակելի տուն Հանրապետության նրբ. 32/29 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 32/26 հասցեով, թվով 5 բնակելի տուն Հանրապետության նրբ. 32/25 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 32/13 հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 32/29ա հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Ֆիրդուսի 70 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Ֆիրդուսի 68 հասցեով, բնակելի տուն, ավտոտնակ և օժանդակ շինություն Ֆիրդուսի 74 հասցեով, բնակելի տուն և օժանդակ շինություն Ֆիրդուսի 66 հասցեով, բնակելի տուն և օժանդակ շինություն Ֆիրդուսի 62 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 76/1 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 60 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 58 հասցեով, թվով 14 բնակելի տուն և թվով 3 ավտոտնակ Ֆիրդուսի 74 հասցեով, ավտոտնակ Ֆիրդուսի 17, բն. 4ա հասցեով, թվով 9 բնակելի տուն Ֆիրդուսի 50 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Ֆիրդուսի 48 հասցեով, կրպակ և թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 46 հասցեով, ք/շինություն Ֆիրդուսի 15 հասցեով, ավտոտնակ և թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 44 հասցեով, ավտոտնակ և թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 42 հասցեով, ավտոտնակ և թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 40 հասցեով, բ/բնակելի տուն Ֆիրդուսի 34 հասցեով, բ/բնակելի տուն Ֆիրդուսի 36 հասցեով, բ/բնակելի տուն Ֆիրդուսի 38 հասցեով, բ/բնակելի տուն, կից կառույց և ավտոտնակ Ֆիրդուսի 32 հասցեով, ավտոտնակ և բնակելի տուն Ֆիրդուսի 30 հասցեով, բնակելի տուն, խորդանոց և թվով 2 ավտոտնակ, Խանջյան նրբ. 10, բն. 5 հասցեով, բնակելի տուն և օժանդակ շինություն Խանջյան նրբ. 10, բն. 3 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Խանջյան նրբ. 10, բն. 4 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Խանջյան նրբ. 10, բն. 2 հասցեով, բնակելի տուն և հողակտոր Խանջյան նրբ. 10, բն. 1 հասցեով, բնակելի տուն Խանջյան նրբ. 10, բն. 6 հասցեով, բնակելի տուն Խանջյան նրբ. 10, բն.7 հասցեով, թվով 21 բնակելի տուն Խանջյան նրբ. 10, բն. 5ա հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Խանջյան 1-ին նրբ. տուն. 9 հասցեով, ավտոտնակ, բնակելի տուն և թվով 4 օժ/շին. Խանջյան 1-ին նրբ. տուն. 8 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Խանջյան 1-ին նրբ. տուն 10 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 28 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 26 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 24 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 24ա հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 20 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 18 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 12 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 14 հասցեով, բնակելի տուն և խորդանոց Ֆիրդուսի 14ա հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 12/2 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 12/3 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 12/4 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 12/4 հասցեով,
բնակելի տուն Ֆիրդուսի 12/6 հասցեով, թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 12/7 հասցեով, թվով 2 օժ/շին. և թվով 3 բնակելի տուն Ֆիրդուսի 10 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 10ա հասցեով, թվով 6 բնակելի տուն Ֆիրդուսի 6 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Տիգրան Մեծի 9/9 հասցեով, թվով 9 բնակելի տուն և ավտոտնակ Տիգրան Մեծի 13 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/9 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/11 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/4 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/17 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/18 հասցեով, բնակելի տուն և քարե կառույց Տիգրան Մեծի 15/19 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/21 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Տիգրան Մեծի 15/12 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/4 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/3 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/2 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/5 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/10 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 15/8 հասցեով, թվով 7 բնակելի տուն Տիգրան Մեծի 15/7 հասցեով, բ/բնակելի շենք Հանրապետության 46 հասցեով, թվով 3 ավտոտնակ և կաթսայատուն Հանրապետության 46 հասցեով, թվով 2 բնակելի տուն Հանրապետության 44 հասցեով, թվով 5 բնակելի շինություն և ավտոտնակ Հանրապետության 42 հասցեով, թվով 2 բնակելի շինություն Հանրապետության 42բ հասցեով, թվով 4 բնակելի շինություն Հանրապետության 38 հասցեով, թվով 5 բնակելի շինություն և ավտոտնակ Հանրապետության 42 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/13 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/12 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/11 հասցեով, թվով 3 բնակելի շին. Տիգրան Մեծի 1 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/14 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/15 հասցեով, թվով 2 բնակելի շին. Տիգրան Մեծի 1/16 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/18 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 1/18ա հասցեով, թվով 2 բնակելի շին. Տիգրան Մեծի 1/19 հասցեով, թվով 8 բնակելի շին. Տիգրան Մեծի 3 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 3/11 հասցեով, բնակելի տուն Տիգրան Մեծի 3/12 հասցեով, թվով 5 բնակելի շին. Տիգրան Մեծի 7 հասցեով, ավտոտնակներ և թվով 2 բն/շին. Խանջյան 7 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/1 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/2 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/3 հասցեով, ավտոտնակներ և բնակելի տուն Խանջյան 7/4 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/5 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/5ա հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/6 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/7 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/8 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/9 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/11 հասցեով, թվով 2 բնակելի շին. Խանջյան 7/12 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/13 հասցեով, թվով 3 բնակելի շին. Խանջյան 7/23 հասցեով, թվով 2 բնակելի տուն Խանջյան 7/21 հասցեով, թվով 2 բնակելի շին. Խանջյան 7/19 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/15 հասցեով, բնակելի տուն Խանջյան 7/16 հասցեով, թվով 2 բնակելի շին. Խանջյան 7/14 հասցեով, թվով 4 ավտոտնակ
Հանրապետության նրբ. 12 հասցեով, բնակելի տուն և բ/բնակելի տուն Ֆիրդուսի 17 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 17/4ա հասցեով, թվով 5 բնակելի շին. Ֆիրդուսի 17ա հասցեով, թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 15/3 հասցեով, բնակելի տուն Ֆիրդուսի 13 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Ֆիրդուսի 13ա հասցեով, բնակելի տուն Հանրապետության նրբ. 6/15 հասցեով, թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 7 հասցեով, թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 5 հասցեով, թվով 3 բնակելի շին. Ֆիրդուսի 80 հասցեով, թվով 5 բնակելի շին. Ֆիրդուսի 78 հասցեով, թվով 2 բնակելի տուն Ֆիրդուսի 76 հասցեով, Չայկովսկու 30/3 հասցեում թվով 2 բնակելի տուն և օժանդակ շինություն, Չայկովսկու 30 հասցեում թվով 2 ավտոտնակ, Չայկովսկու 30/2 հասցեում բնակելի տուն և ավտոտնակ, Չայկովսկու 30/1 հասցեում բնակելի տուն, Չայկովսկու 30/2 հասցեում ավտոտնակ, Չայկովսկու 30/3-1 հասցեում բնակելի տուն /սխեման կցվում է/
«Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ 4 ամիս
22 Ավտոտնակ Խորենացու 1 փակ հասցեով, թվով 3 բնակելի տուն Խորենացու 24ա, տ. 13 հասցեով, բնակելի տուն Խորենացու 24ա, տ. 12 հասցեով, բնակելի տուն և ավտոտնակ Խորենացու 24 հասցեով, բնակելի տուն Խորենացու 24ա, տ. 10 հասցեով, բնակելի տուն Խորենացու 24ա, տ. 9 հասցեով, բնակելի տուն Խորենացու 24ա, տ. 7 հասցեով /սխեման կցվում է/ «Սպիտակ-1» ԲԲԸ 4 ամիս
23 Բնակելի տուն Խորենացու 1 նրբ., տ. 3 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 11 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 21 հասցեով, բնակելի տուն և ավտոլվացման կետ Խորենացու 1 փակ., տ. 1 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 56 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 29 հասցեով, բնակելի տուն Խորենացու 24ա հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 նրբ., տ. 33 հասցեով, հասարակական շին. բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 35 և 58 հասցեով /սխեման կցվում է/ Վարդան Կարագյոզյան Անհատ Ձեռնարկատեր   4 ամիս 
24 Բնակելի տուն և խորդանոց Խորենացու 1 փակ., տ. 46 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1փակ., տ. 56 հասցեով, հասարակական շին. Խորենացու 1 փակ., տ. 35 և 58 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 56 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 58 հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 30 հասցեով, ավտոտնակ Խորենացու 1 փակ. /սխեման կցվում է/ Աշոտ Բաղդասարյան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
25 Ավտոտնակ Խորենացու 1 նրբ. 33 հասցեով, թվով 2 պոմպակայան, խանութ, կաթսայատուն, Խորենացու 1փակ հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 10 հասցեով /սխեման կցվում է/ Նունե Նալբանդյան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
26 Վուլկանիզացման կետ Ագաթանգեղոսի 1 հասցեով, արհեստանոց Ագաթանգեղոսի հարակից տարածքում, թվով 4 բնակելի շին. Ագաթանգեղոսի 3ա հասցեով, բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 19 հասցեով, Խորենացու 1փակ., տ. 17 հասցեով, թվով 2 բնակելի տուն Խորենացու 1 փակ., տ. 13 հասցեով /սխեման կցվում է/ «Թայմ Զիրոու» ՍՊԸ 4 ամիս
27 Բնակելի տուն Բուզանդի 28 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 30 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 32 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 34 հասցեով,  բնակելի տուն Արամի 29-23 հասցեով, բնակելի տուն Արամի 23 հասցեով, բնակելի տուն Արամի 23-1ա հասցեով /սխեման կցվում է/ «Ավիա-սերվիս» ՀՁ ՓԲԸ 4 ամիս
28 Բնակելի տուն Բուզանդի 10 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 12 հասցեով, տարածք Բուզանդի 14 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 16 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 18 հասցեով, բնակելի տուն Արամի 11 հասցեով, բնակելի տուն Արամի 11/1 հասցեով, բնակելի տուն Արամի 11/2 հասցեով, բնակելի տուն Արամի 13 հասցեով, բնակելի տուն Արամի 15 հասցեով, բնակելի տուն Արամի 15ա հասցեով /սխեման կցվում է/ Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան Անհատ Ձեռնարկատեր 4 ամիս
29 Բնակելի տուն Բուզանդի 4 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 4/1 հասցեով, տարածք Բուզանդի 4/5 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 4/6 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 4/7 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 4/8 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 4/12 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 6 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 6/1 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 6/2 հասցեով, բն. տուն Բուզանդի 8 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 8/3 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 8ա հասցեով, բնակելի տուն Բուզանդի 8բ հասցեով, բնակելի տուն Բուզանդի 8ա/1 հասցեով, բն. տուն Բուզանդի 8ա/3 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 8ա/7 հասցեով, բնակելի տուն Բուզանդի 8ա/3գ հասցեով, բնակելի տուն Բուզանդի 10 հասցեով, բնակելի տուն Արամի 7 հասցեով, բնակելի տուն Արամի 7/3 հասցեով, բնակելի տուն Արամի 7/5 հասցեով, բնակելի տուն Արամի 7/7 հասցեով, բնակելի տուն Արամի 7/9 հասցեով, բնակելի տուն Արամի 9 հասցեով, բնակելի տուն Արամի 9/2 հասցեով, բնակելի տուն Արամի 9/2ա հասցեով, բնակելի տուն Արամի 9/3 հասցեով, բնակելի տուն Արամի 9/4 հասցեով, բնակելի տուն Արամի 9/5 հասցեով, բնակելի տուն Արամի 9/6 հասցեով, բնակելի տուն Արամի 9/10 հասցեով, բնակելի տուն Արամի 9/11 հասցեով, բնակելի տուն Արամի 9ա/1 հասցեով, բնակելի տուն Արամի 11 հասցեով, բնակելի տուն Արամի 11/1 հասցեով, բնակելի տուն Արամի 11/2 հասցեով /սխեման կցվում է/ «Գլենդել հիլզ» ՓԲԸ 4 ամիս
30 Շահումյան 42/46 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 44/1 հասցեում թվով 2 բնակելի շինություն, Շահումյան 44/2 հասցեում թվով 2 բնակելի շինություն, Շահումյան 44/2ա հասցեում թվով բնակելի շինություն, Շահումյան 44/4 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 44/6 հասցեում թվով 3 բնակելի շինություն, Շահումյան 44/11 հասցեում թվով 2 բնակելի շինություն, Շահումյան 44/12 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 46/1 հասցեում բնակելի շինություն, 46/1-2 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 46/1-3 հասցեում բնակելի շինություն, Շահումյան 46 հասցեում թվով 2 բնակելի շինություն /սխեման կցվում է/ «ԷՅ ՋԻ դիվելոփմենթ» ՓԲԸ 4 ամիս
31 Բնակելի տուն Բուզանդի 13 հասցեում /սխեման կցվում է/ «Վիզկոն» ՍՊԸ 4 ամիս
32 Թվով 5 բնակելի տուն Եկմալյան 1-ին փող. 4 հասցեում, թվով 2 բնակելի տուն Եկմալյան 1-ին փող. 6 հասցեում, ավտոտնակ Արամի 82 հասցեի հարևանությամբ /սխեման կցվում է/ «Հերմեկ» ՍՊԸ 4 ամիս
33 Բնակելի տուն և երկհարկանի հասարակական շենք Աբովյան 3 հասցեում  /սխեման կցվում է/ «Լոկալ դիվելոփմըրզ» ՍՊԸ 4 ամիս
34 Հանրապետության փող. 9 հասցեում թվով 2 բնակելի տուն և մեկ օժանդակ կառույց, Հանրապետության նրբանցք 9 հասցեում մեկ բնակելի տուն, Հանրապետության նրբանցք 3 հասցեում մեկ բնակելի տուն, Հանրապետության նրբանցք 5 հասցեում մեկ բնակելի տուն, Հանրապետության փող. 38 հասցեում մեկ բնակելի տուն և մեկ խորդանոց: «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ 4 ամիս

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 108-Ն որոշման

     Կ Ա Ր Գ

ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հասարակության և պետության կարիքների համար գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման ընթացակարգը:

II. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ

2. Գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երեք ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում, լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրություն:

3. Նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեն ձեռք բերողը, սեփականատերերը և (կամ) տիրապետողները, օգտագործողները:

4. Նկարագրության արձանագրության համար ուսումնասիրությունը հնարավորության դեպքում համաձայնեցվում է սեփականատիրոջ և օգտագործողների և (կամ) տիրապետողների հետ: Նման համաձայնության բացակայության դեպքում լիազոր մարմնի կողմից որոշվում է նկարագրության արձանագրության համար կատարվող ուսումնասիրության իրականացման կատարման ժամանակը` որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցներին և շահագրգիռ այլ անձանց:

5. Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողի կողմից խոչընդոտվում են սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները, ապա լիազոր մարմինը սեփականության նկարագրության արձանագրությունը կազմում է առկա հնարավորությունից ելնելով, որը և հիմք է հանդիսանում բարելավումները գնահատելու համար:

6. Սույն կարգով սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության վրա օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասում նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված, կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:

7. Նկարագրության արձանագրությունը պետք է իր մեջ պարունակի տեղեկատվություն, մասնավորապես ուսումնասիրվող տարածքի, շինություն հանդիսացող հուշարձանի և գույքի մակերեսների ու ֆիզիկական վիճակի, այն արտաքին և (կամ) անհատական հատկանիշների վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս այդ գույքը տարբերել այլ գույքերից, գույքի սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց` ներառյալ գույքի փաստացի տիրապետողների կամ օգտագործողների վերաբերյալ, գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (արգելանք և այլն) և ծանրաբեռնվածությունների (գրավ, հիփոթեք, սերվիտուտ և այլն):

8. Նկարագրության արձանագրությունը ենթակա է ստորագրման` կատարողի (կատարողների) և գույքի սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ փաստացի տիրապետողի (տիրապետողների), օգտագործողի (օգտագործողների) և ձեռք բերողի կողմից:

9. Եթե սեփականատերը (օգտագործողը, տիրապետողը) կամ ձեռք բերողը չի ստորագրում նկարագրության արձանագրությունը, ապա կազմվում է սեփականատիրոջ կամ ձեռք բերողի չստորագրման մասին ակտ և կցվում է նկարագրության արձանագրությանը` հանդիսանալով վերջինիս բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

10. Նկարագրության արձանագրության կազմման աշխատանքների համար, համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, վճարում է ձեռք բերողը:

 

III. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

11. Լիազոր մարմինը պարտավոր է օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմվելուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկել սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 108-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հասցեն`_________________________________________________________

___________Գույքը տիրապետողը

_________________________________________________________

(ազգանունը, անունը)

Հ/հ Շինության չափը և
իրավունքը
Զբաղեցրած հողամասի չափը և
իրավունքը
Սեփակա-
նությունը
հաստա-
տող փաս-
տաթուղթ
  ընդ.
քմ
սեփ վարձ կարգ
չունի
ընդ.
քմ
սեփ վարձ կարգ
չունի
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.
                   

ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

1. Նպատակային նշանակությունը
(հուշարձան հանդիսանալու մասին նշումով)
  
2. Սեփականության վկայականի համարը և տրման ամսաթիվը  
 

Վկայականի տրման հիմքը

 
3. Հարկայնությունը, հարկը  
4. Տանիքը  
5. Հիմնական պատերը  
6. Միջհարկային ծածկը  
7. Հարկի բարձրությունը /մ/  
8. Շինության հիմքը  
9.

Հարդարման նկարագիրը

 
 

սանհանգույց

 

դռներ, պատուհաններ

 

հատակ

 

առաստաղ

 

տարածքի բարեկարգվածություն

 

պարիսպ

 

բազմամյա տնկարկներ

 
10. Խմելու ջուր  
  ոռոգման ջուր  
11. Էլեկտրաէներգիա  
12. Կոյուղի  
13. Հեռախոս  
14. Լրացուցիչ նշումներ  

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Հ/հ

Ազգանուն,
Անուն

Ծննդյան
թիվը

Ազգակցա-
կան կապը

Նշված
հասցեում
հաշվառման
թվագիրը

Գույքի
նկատմամբ
իրավունքը

Անձնագրի
(ծննդյան
վկայականի)
համարը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
__________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՊԱՏՃԵՆԸ

 

 

 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նկարագիրը կազմեցին`

___________________

________________________

__________________

(պաշտոնը)

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Գույքի սեփականատեր

___________________

_________________

__________________

(տիրապետող, օգտագործող)

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

Ձեռքբերող

__________________

__________________

 

(ազգանունը, անունը)

(ստորագրությունը)

___ __________ 200 թ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան