Գլխավոր տեղեկություն
Номер
N 691-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.41
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.11.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.11.2006
Дата вступления в силу
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 նոյեմբերի 2006 թ.

N 691-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ՝ կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. կանոնակարգ 15-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Թիվ 19 (օրական) հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:

Ֆայլի անվանումը պետք է ունենա թվային «թթթթթ_19.xls» ֆորմատը, որտեղ թթթթթ-ն հաշվետվությունն ուղարկող վարկային կազմակերպության թվային կոդն է, 19-ը՝ թիվ 19 հաշվետվության նույնացուցիչը:

Թիվ 19 (օրական) հաշվետվությունը կազմելիս պետք է հետևել աղյուսակում բերված կանոններին.

 

Հ/Հ

Անվանում

Տեսք

1

Վարկային կազմակերպության կոդը և

անվանումը

5թ և 50տթ

2

Ամսաթիվը

2թ/2թ/2թ

3

Ժամանակահատվածը

4

Գրառման համարը (N)

5

Գործարքի տեսակը

1թ/1թ/[1թ]

6

Գործարքի արժույթները

(սակարկվող/գնանշող)

3տ/3տ

7

Առքի ծավալը (արտարժույթով)

թվային

8

Առքի միջին կշռված փոխարժեքը

թվային

9

Վաճառքի ծավալը (արտարժույթով) 

թվային

10

Վաճառքի միջին կշռված փոխարժեքը

թվային

 

Աղյուսակի պարզաբանումներ.

Աղյուսակում ընդունված են հետևյալ նշանակումները՝

տթ-տառաթվային, թ-թվային, տ-տառային, թ-տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:

Ամսաթիվը պետք է լրացված լինի «օր/ամիս/տարի» տեսքով: Այն դեպքերում, երբ վարկային կազմակերպությունն աշխատել է ոչ աշխատանքային օրերին, ապա այդ օրերին իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալները գրանցվում են որպես ոչ աշխատանքային օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 14:30-ից հետո իրականացված գործարքներ:

«Ժամանակահատվածը» տողի վրա մուտքագրվում է 1:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երեք պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ/[1թ]», որտեղ առաջին պարամետրը ցուցադրում է, թե ում միջև է կատարվել գործարքը, և այն կարող է ունենալ հետևյալ արժեքները՝

«1» - գործառնություններ վարկային կազմակերպությունների միջև,

«3» - գործառնություններ վարկային կազմակերպության տարածքում:

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1» - Սփոթ տեսակի գործառնություններ,

«2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):

Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար:

Օրինակ` 3/2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված վարկային կազմակերպության տարածքում սվոփ տիպի գործարք:

«Գործարքի արժույթներ» սյունակը պետք է լրացվի տարադրամների ISO կոդերի տեսքով, անգլերեն տառերով՝ օգտագործելով «/» նշանը որպես բաժանիչ՝ առանց չակերտների (USD/AMD), ընդ որում, համարիչում գրվում է սակարկվող արժույթի նշանը, հայտարարում` գնանշող:

«Առքի ծավալ» և «Վաճառքի ծավալ» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող (սակարկվող) արժույթների ծավալները:

«Առքի միջին փոխարժեք» և «Վաճառքի միջին փոխարժեք» սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տվյալ տիպի գործարքի միջին կշռված փոխարժեքները՝ յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾՈ*ԱՓՈ) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾՈ),

ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾՈ*ՎՓՈ) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾՈ), որտեղ՝

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

Փոխարժեքները պետք է ներկայացվեն սակարկվող արժույթի ուղիղ գնանշման տեսքով, այսինքն՝ ցույց տան արտարժույթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, բացառությամբ՝ անգլիական ֆունտ ստեռլինգի և եվրոյի փոխարժեքների:

Մուտքագրվող տեղեկությունները չպետք է ընդհատվեն և պարունակեն դատարկ տողեր:

Սփոթ տիպի գործարքները հաշվետվության մեջ գրանցվում են գործարքի կնքման օրը:».

1.2. կանոնակարգ 15-ի 21-րդ կետի երկրորդ պարբերության «ռիսկերի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանում» բառերը փոխարինել «դրամավարկային քաղաքականության վարչություն» բառերով.

1.3. կանոնակարգ 15-ի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««31. Հաշվետվություն արտարժույթի առք և վաճառքի գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչություն՝ յուրաքանչյուր օր, մինչև ժամը 15:00-ը (հաշվետվությունը պետք է ներկայացնել Սի Բի Էյ Նեթ համակարգի միջոցով, իսկ Սի Բի Էյ Նեթ համակարգի խափանման դեպքում` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչների միջոցով):»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. նոյեմբերի 27
Երևան