Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Ինկորպորացիա (09.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.15
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
16.10.2009
Дата подписания
16.10.2009
Дата вступления в силу
09.03.2010

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԵՎ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջԵՎ մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին 1994 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրով,

ընդունելով ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ մաքսատուրքերի, մաքսային գանձումների, հարկերի և այլ վճարումների ճիշտ գանձման, ինչպես նաև Կողմերի նորմատիվ իրավական ակտերի դրույթներին հստակ հետևելու կարևորությունը, որոնք վերաբերում են ապրանքների տեղափոխման, նշանակման վայր հանդիսացող երկիր բեռների առաքման, հայտագրված մաքսային արժեքի, ապրանքների ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունների, իրենց անվանմամբ բեռների հայտարարագրման նկատմամբ հսկողությանը,

ուշադրության առնելով այն, որ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների պարբերական փոխանակումը, այդ տվյալների համադրումը և դրանցում անհամապատասխանությունների պատճառների բացահայտումը կնպաստի ոչ միայն Կողմերի պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հավաստիության մակարդակի բարձրացմանը, այլ նաև Կողմերի պետությունների մաքսային օրենսդրության խախտումները չթույլատրելուն, բացահայտելուն և վերացնելուն,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն իրականացնում են փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության տվյալների (այսուհետ` մաքսային վիճակագրություն) փոխանակում երեք ամիսը մեկ և տարվա արդյունքներով, ապրանքային անվանացանկի 4 և 8 նիշերի մակարդակով:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրության 1-ին հոդվածում նշված տվյալների հիման վրա Կողմերից յուրաքանչյուրն անցկացնում է համադրական վերլուծություն և դրա արդյունքներով սահմանում այն ապրանքային դիրքերը, որոնց վերաբերյալ կան անհամապատասխանություններ մաքսային վիճակագրության տվյալներում, և որոնք կարիք ունեն ավելի մանրամասն վերլուծության` այդ անհամապատասխանությունների պատճառները բացահայտելու նպատակով:

 

Հոդված 3

 

Կողմերը գրավոր փոխանակում են համեմադրական վերլուծության արդյունքները և առանձին նշում այն ապրանքային դիրքերը, որոնց վերաբերյալ պահանջվում է ավելի մանրամասն տեղեկատվություն` արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալներում անհամապատասխանությունների պատճառները որոշելու համար: Կողմերը կազմում են այդ տեղեկատվությունը սույն Արձանագրության անբաժանելի մասը հանդիսացող 1-ին հավելվածի համաձայն (այսուհետ` տեղեկատվություն) և փոխանցում մյուս Կողմին նպատակահարմար միջոցով, որը համաձայնեցվում է Կողմերի տեխնիկական ստորաբաժանումների կողմից:

Անհրաժեշտության դեպքում հարցման հիման վրա կարող է տրամադրվել լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հոդված 4

 

Սույն Արձանագրության դրույթների իրականացման նպատակով ամբողջ տեղեկատվությունը, հարցումները և այլ փաստաթղթերը տրամադրվում են Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

Կողմերը պարտավորվում են սույն Արձանագրության 3-րդ հոդվածում նշված տվյալներն օգտագործել բացառապես մաքսային նպատակներով: Դրանք կարող են փոխանցվել կամ օգտագործվել այլ նպատակներով միայն այդ տեղեկատվությունը փոխանցած Կողմի գրավոր համաձայնությամբ:

Փոխանցված տեղեկատվությունն ստացած Կողմը դրա համար ապահովում է գաղտնիության այնպիսի պայմանակարգ, որն առկա է իր պետությունում նմանատիպ բնույթի և բովանդակության սեփական տեղեկատվության համար` համապատասխան ազգային օրենսդրությանը:

 

Հոդված 6

 

Կողմերի ներկայացուցիչները հանդիպում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ` սույն Արձանագրության դրույթների իրականացմանը վերաբերող հարցեր քննարկելու համար:

Սույն Արձանագրության դրույթների իրականացման, անմիջական կապերի հաստատման և պահպանման նպատակով Կողմերը փոխանակում են ուղղակի կապեր իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձանց ցուցակներ, որոնք կազմվում են սույն Արձանագրության անբաժանելի մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան:

Կողմերն անհապաղ միմյանց կծանուցեն նշված ցուցակներում փոփոխությունների մասին:

 

Հոդված 7

 

Կողմերի միջև տարաձայնությունները, որոնք կարող են ծագել սույն Արձանագրության դրույթների իրականացման կամ մեկնաբանման ընթացքում, կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Կողմերից մեկի առաջարկությամբ և նրանց փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 9

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:

Այդ դեպքում Արձանագրությունը դադարեցնում է իր գործողությունը այդ ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2009_թվականի հոկտեմբերի__16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը վավերական են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն ունի ռուսերեն տեքստը:

 

 Հավելված 1

 

Դաշտի
անվանումը

Բովանդակությունը

Ծանոթագրություններ

PR __KEY

Եզակի բանալի

Մաքսային հայտարարագրի համարը և մաքսային հայտարարագրում ապրանքի համարը

G1

Տեղափոխման ուղղությունը (IM/EX)

IM- ներմուծում
EX- արտահանում

G8

Ապրանք ստացողը

 

G8_Adres

Ստացողի հասցեն

 

G2

Ապրանք առաքողը

 

G2_Adres

Առաքողի հասցեն

 

G15*

Առաքման երկրի ծածկագիրը

 
G17**

Նշանակման երկրի ծածկագիրը

 

G11

Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը

 

G34

 Ծագման երկրի ծածկագիրը

 

G33

Ապրանքի ծածկագիրը

Ապրանքի ամբողջական (9-նիշ, 10-նիշ) ծածկագիրը

G37_1

Հիմնական մաքսային պայմանակարգի ծածկագիրը

 

G37_2

Նախորդ մաքսային պայմանակարգի ծածկագիրը

 

G31

Ապրանքի ամբողջական առևտրային անվանումը` նշված ՊՄՀ-ում

 

G35

Ապրանքի բրուտտո քաշը, կգ

 

G38

Ապրանքի նետտո քաշը, կգ

 

G41

Ապրանքի քանակը լրացուցիչ չափման միավորով

 

G41A

Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը

 

G45

Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով

Որոշվում է ազգային բանկի փոխարժեքով` սահմանված ՊՄՀ ձևակերպման օրը

GD1

 ՊՄՀ ձևակերպման ամսաթիվը

 

* Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ապրանքի ծագման, առաքման կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե ապրանքի առաքման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

** Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան), տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

 

Ներմուծում/արտահանում

 

Տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվություն

 

Դաշտի
անվանումը

Բովանդակություն

Նշում

PR __KEY

Եզակի բանալի

Մաքսային հայտարարագրի համարը

G21

Տեղեկություններ տրանսպորտային միջոցի մասին (խողովակաշարի անվանումը, էլեկտրահաղորդակցման գծերը, օդանավի չվերթի համարը, երկաթուղային վագոնի համարը, ճանապարհատրանսպորտային միջոցի գրանցման համարը), որով ապրանքներն արտահանվել են մաքսային տարածքի սահմաններից դուրս (սահմանի վրա տրանսպորտ)

 
G25

Սահմանի վրա տրանսպորտի տեսակի ծածկագիրը

 

G44

Տրանսպորտային-ուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտներ

 

 Հավելված 2

 

Ցուցակ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության այն անձանց, որոնք լիազորված են իրականացնելու ուղղակի շփումներ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Միրզոյան Գառնիկ Հայկի

մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ

Մաթևոսյան Վարդան Գալուստի

մաքսային վիճակագրության, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ

   

Ուկրաինայի պետական մաքսային ծառայություն



Օվդիենկո Նատալյա Տրոֆիմի

մաքսային վիճակագրության բաժանմունքի տնօրեն

Լիտվին Սերգեյ Մեչիսլավի

մաքսային վիճակագրության բաժանմունքի տնօրենի տեղակալ և արտաքին առևտրի վիճակագրության վարման և մեթոդաբանության բաժնի պետ

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. մարտի 9-ին