Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.2007
Дата вступления в силу
28.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 38-Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ «ԲՈՒԱՏՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքների (բացառությամբ Երևանի) վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի ներկայացրած ծրագրին՝ Չարենցավանի «ԲՈՒԱՏՁ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման հետևանքով համայնքի բյուջե մուտքագրված 5250.0 հազ. դրամն ուղղելու համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացմանը՝ համաձայն համայնքի ավագանու 2006 թվականի հոկտեմբերի 17-ի N 73(10/13)-Ն որոշման:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 23
Երևան