«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2007 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 11-րդ կետը «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության մասով՝ 2007 թվականի հունիսի 1-ից» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «գործակալությունների» և «գործակալությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինների» և «մարմինները» բառերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները՝ 2007 թվականի հունիսի 1-ից։»։
3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||
խումբը |
ենթա-խումբը |
առաջին |
առաջին |
ինն ամիս (աճողական) |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
|
|
|
| ||
01 |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
4835.8 |
10074.9 |
10074.9 |
10074.9 |
այդ թվում` |
|
|
|
| ||
Օրենսդիր մարմին, պետական կառավարում |
4835.8 |
10074.9 |
10074.9 |
10074.9 | ||
այդ թվում` |
|
|
|
| ||
03. Գործադիր իշխանության, պետական կառավարման |
4835.8 |
10074.9 |
10074.9 |
10074.9 | ||
Լոռու մարզպետարան |
4835.8 |
10074.9 |
10074.9 |
10074.9 | ||
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ |
3720.6 |
7751.3 |
7751.3 |
7751.3 | ||
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
798.1 |
1662.7 |
1662.7 |
1662.7 | ||
գրասենյակային ապրանքներ և նյութեր |
32.5 |
67.7 |
67.7 |
67.7 | ||
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
46.9 |
97.8 |
97.8 |
97.8 | ||
Կապի ծառայությունների վճարներ |
104.8 |
218.4 |
218.4 |
218.4 | ||
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
120.0 |
250.0 |
250.0 |
250.0 | ||
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
5.6 |
11.7 |
11.7 |
11.7 | ||
Այլ կոմունալ ծախսեր |
7.3 |
15.3 |
15.3 |
15.3 | ||
06 |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ |
(4835.8) |
(10074.9) |
(10074.9) |
(10074.9) |
այդ թվում` |
|
|
|
| ||
Սոցիալական ապահովության միջոցառումներ |
(4835.8) |
(10074.9) |
(10074.9) |
(10074.9) | ||
այդ թվում` |
|
|
|
| ||
15. Սոցիալական օգնության ծառայությունների |
(4835.8) |
(10074.9) |
(10074.9) |
(10074.9) | ||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
(4835.8) |
(10074.9) |
(10074.9) |
(10074.9) | ||
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ |
(4835.8) |
(10074.9) |
(10074.9) |
(10074.9) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|