Գլխավոր տեղեկություն
Номер
N 357-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.04.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.18/21(545) Հոդ.500
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2007
Дата вступления в силу
19.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2007 թվականի N 357-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԻՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «04. ՀՀ արխիվային հավաքածուի մաս կազմող կինոհավաքածուի վերականգնման և թվայնացման աշխատանքների իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 24
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 մարտի 22-ի N 357-Ն որոշման

 

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԻՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ

 

(հազ. դրամ)

Ծրագրի անվանումը

Չափի
միավորը

Միավորի
գինը

Ծավալը
(րոպե)

Գումարը

ՀՀ արխիվային հավաքածուի մաս
կազմող կինոհավաքածուի
վերականգնման և թվայնացման
աշխատանքների իրականացման
գծով պետական պատվեր
կինոնկարի
մեկ րոպեն
16.4 4046 66354,4

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան