Գլխավոր տեղեկություն
Номер
N 26-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.204
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.01.2007
Дата вступления в силу
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 26-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, կարգի II գլխի վերնագրում, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «հարկային և մաքսային» բառերը փոխարինել «հարկային, մաքսային և պարտադիր այլ», իսկ 10-րդ կետում «հարկային կամ մաքսային» բառերը` «հարկային, մաքսային կամ պարտադիր այլ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա) կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես գործատու, իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց.

բ) կազմակերպությունները պարտավոր են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վերջիններիս կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկել, պահել (գանձել) և լիազորված մարմին փոխանցել օրենքով սահմանված կարգով և չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 20
Երևան