Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.12.1998-25.08.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.09.27/3
Принят
Էներգետիկայի հանձնաժողով
Дата принятия
01.08.1997
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.08.1997
Дата вступления в силу
02.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 1997 թ. N 6

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով Էներգետիկայի բնագավառի սուբյեկտների անվտանգ և արդյունավետ շահագործման, պահպանման, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման և կապիտալ ներդրումների ծախսերի, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցման և շահույթի ապահովման անհրաժեշտությունը.

 

1. Սահմանել էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման հետևյալ սակագները ներառյալ ԱԱՀ`

 

ա) (ենթակետն ուժը կորցրել է 06.11.98 N 48)
բ) Էներգահամակարգի սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-եր 13 դրամ/կՎտժ
գ) (ենթակետն ուժը կորցրել է 07.11.98 N 49)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 07.11.98 N 49)
ե) (ենթակետն ուժը կորցրել է 09.11.98 N 50)
զ) «Հայէներգո» ՊՁ կողմից բաշխիչ ցանցերին վաճառք (միջինացված) 15.34 դրամ/կՎտժ
է) (ենթակետն ուժը կորցրել է 11.11.98 N 52)
ը) (ենթակետն ուժը կորցրել է 11.11.98 N 52)
թ) (ենթակետն ուժը կորցրել է 11.11.98 N 52)

 

Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին:

Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում:

Ընդունել ի գիտություն, որ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի սակագինը` 4.21 դրամ/կՎտժ սահմանվել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. հունիսի 30-ին կայացած նիստի որոշմամբ (արձանագրություն թիվ 4):

(1-ին կետը խմբ., լրաց. 22.08.97 N 10, փոփ. 06.11.98 N 48, 07.11.98 N 49, 09.11.98 N 50, 11.11.98 N 52)

 

2. Մասնավոր փոքր ՀԷԿ-երի սակագների մասին որոշումը կկայացվի լրացուցիչ ուսումնասիրություններից հետո` մինչև ս/թ օգոստոսի 20-ը:
 
3. Սույն որոշումով սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997 թ. սեպտեմբերի 1-ից: Փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետն է մինչև 1998 թ. հուլիսի 1-ը:
 
4. (կետն ուժը կորցրել է 11.11.98 N 52)
 
5. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին` երկամսյա ժամակետում վերանայել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման կարգը» և կայացնել համապատասխան որոշում:

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան