Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2007
Дата вступления в силу
04.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2007 թվականի N 74-Ա

 

ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծախսային ծրագրի մշակման աշխատանքներն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 74-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊեՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Նպատակը (արդյունքը)

Կատարողը

Ժամկետը

1.

ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ, ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ և ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն

առավել վտանգավոր  գոտիներում գտնվող բնակելի տների ի հայտ բերումը` ըստ վտանգի գնահատման գործակցի և բնակելի տների  տեխնիկական վիճակի 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2007թ. հունվարի
3-րդ տասնօրյակ

2.

ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ, ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ և ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում բնակվող ընտանիքների կազմի, զբաղեցրած բնակելի տների չափերը ճշտելը և տվյալները ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնելը

համապատասխան համայնքների ղեկավարների ներկայացմամբ ճշտված տվյալների հիման վրա մարզպետների կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների ձևավորումը

ՀՀ Կոտայքի մարզպետարան
ՀՀ Սյունիքի մարզպետարան
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

2007թ. փետրվարի
1-ին տասնօրյակ

3.

Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների վերաբնակեցման խնդրի լուծմանն ուղղված, այդ թվում` ֆինանսավորման մոտեցումները հստակեցնելը և առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2007թ. փետրվարի
1-ին տասնօրյակ

4.

«ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների սահմանումը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ Կոտայքի մարզպետարան
ՀՀ Սյունիքի մարզպետարան
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

2007թ. փետրվարի
3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան