Գլխավոր տեղեկություն
Номер
N 1916-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2007-02.06.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.195
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.01.2007
Дата вступления в силу
24.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1916-Ն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 19
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց տեխնիկական պահանջների և գործունեության պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումն ու հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման ու հարգադրոշմման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք (այսուհետ` լիցենզավորված անձինք):

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվում են հետևյալ եղանակներով`

ա) հարգորոշում թերթավոր սիլիկատային քարի վրա` հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով,

բ) քիմիական տարրալուծում:

4. Թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քարերի վրա հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով հարգորոշման հարգափորձման համար նախատեսված քարը պետք է լինի սև գույնի, ունենա հարթ, մանրահատիկ կառուցվածք` առանց շերտերի, ունենա բավականաչափ կարծրություն, որը կապահովի թանկարժեք մետաղի քսվածքի անհրաժեշտ խտությունը: Հարգափորձական քարը պետք է կայուն լինի թթուների (ազոտական, աղաթթու, ծծմբական) և դրանց խառնուրդների նկատմամբ:

Նախքան իրերը հարգափորձելը` հարգորոշման քարը պետք է յուղվի ընկույզի, գերչակի կամ վազելինի յուղով և չորացվի ֆիլտրե թղթով:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը և համաձուլվածքները հարգորոշելու համար օգտագործվում են հարգափորձական ասեղներ (էտալոններ)` ըստ հաստատված հարգերի (N 1 ձև): Հարգորոշման ասեղների բռնիչների վրա պետք է դաջված լինեն հարգը և լիգատուրային քաշը: Նոր բաղադրությամբ համաձուլվածքից պատրաստված իրերի հարգորոշման ժամանակ թույլատրվում է օգտագործել պատվիրատուի կողմից տրամադրված, նշված համաձուլվածքի հարգին համապատասխան ոչ ստանդարտ հարգորոշման ասեղներ:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման համար օգտագործվում են N 2 ձևում նշված հակազդուկները:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են մի քանի երկրորդական և հավելյալ մասերից, հարգորոշման քարի վրա հարգորոշվում են հետևյալ կերպ`

ա) յուրաքանչյուր իրի հիմնական մասը,

բ) երկրորդական և հավելյալ մասերը հարգորոշվում են հերթականությամբ, հաջորդաբար կամ ընտրովի:

6. Հարգորոշման ներկայացված` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի այն մասերը, որոնք հնարավոր չէ հարգորոշել, հարգի համապատասխանությունը մնում է այդ իրն արտադրողի պատասխանատվության ներքո:

7. Նախքան հարգորոշումը պետք է ուշադիր զննել իրերի արտաքին տեսքը և ընտրել քարի վրա հարգորոշվող անհրաժեշտ մասը: Հարգորոշումը կատարվում է իրի հիմնական մասերում, որտեղ զոդում չկա:

8. Այն իրերը, որոնք հարգորոշման քարի վրա ստուգման ժամանակ կասկածի տեղիք են տվել, ենթարկվում են քիմիական տարրալուծման:

9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակներն են`

ա) ոսկյա իրերի և ձուլակտորների տարրալուծման կուպելավորման մեթոդ,

բ) արծաթյա իրերի և ձուլակտորների տարրալուծման տիտրման և կշռման մեթոդ,

գ) պլատին և պալադիում պարունակող իրերի և համաձուլվածքների տարրալուծման լուծման մեթոդ,

դ) ոսկի և արծաթ պարունակող թափոնի (շլիֆ) տարրալուծման լուծման մեթոդ:

10. Թանկարժեք մետաղի հարգորոշումը չպետք է հանգեցնի հետազոտվող իրի կամ դետալի էական վնասմանը: Այն դեպքում, երբ հարգորոշումը հնարավոր չէ իրականացնել առանց իրի կամ նյութի ամբողջականությունը վնասելու, ապա ներկայացված իրի քիմիական տարրալուծումը կատարվում է միայն պատվիրատուի գրավոր համաձայնությամբ` թանկարժեք իրերի ընդունման մասին դիմումի (N 3 ձև) հիման վրա:

11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշները վերցվում են առնվազն 0.5 գրամ` հետևյալ մեթոդներով`

ա) մեծածավալ իրերից (ոչ սնամեջ)` քերելով կամ իրի տարբեր մասերից վերցնելով.

բ) սնամեջ, ֆիլիգրանով և փոքր մասերից զոդված իրերից` լուծմամբ, առանձին օղակների կամ ամբողջ իրի հալմամբ: Միջին հարգի որոշման համար (հիմնական համաձուլվածքը զոդանյութի հետ) իրի առանձին օղակները կամ, անհրաժեշտության դեպքում, ամբողջ իրի տարբեր մասերը ենթարկվում են տարրալուծման կամ հալման.

գ) լարերից վերցվում է 2 նմուշ` կտրելով լարի երկու ծայրից: Կոճերի վրա փաթաթված լարերից տարրալուծում կատարելու դեպքում թույլատրվում է լարի մի ծայրից վերցնել 2 նմուշ: Ընդ որում, նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է պակաս լինի մեկ մետրից.

դ) ոսկյա, արծաթյա, պլատինե և պալադիումե ձուլակտորներից` տաշեղների տեսքով` շաղափելու միջոցով`

1000 գրամից ավելի քաշով ձուլակտորներից` վերևից և ներքևից` մինչև դրանց հաստության կեսը: Կշռուկները վերցվում են ձուլակտորի չորս անկյուններից` սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա (N 1 նկար),

50-1000 գրամ քաշով ձուլակտորներից` մինչև դրանց հաստության կեսը: Այս դեպքում` միայն 2 տեղից` սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա (N 2 նկար):

Մինչև 50 գրամ քաշով ձուլակտորներից նմուշ վերցվում է ձուլակտորների կենտրոնից` դրանց ամբողջ հաստությամբ միջանցիկ շաղափմամբ (N 3 նկար):

Ներմուծեք նկարագրությունը_18751

 

Եթե անկյունագծով կամ կենտրոնից նմուշներ վերցնելն անհնար է` ձուլակտորի փոքր չափերի և ոչ ճիշտ փոխդասավորության (կոնֆիգուրացիա) պատճառով, ապա նմուշներ վերցվում են այն տեղերից, որոնք ապահովում են թանկարժեք մետաղի պարունակության հնարավորինս ճշգրիտ որոշումը:

Ձուլակտորներից մանր տաշեղների ձևով` շաղափելու միջոցով փորձանմուշ վերցվում է փոքր տրամագծով շաղափի միջոցով: Ստացված տաշեղները պետք է լինեն մանրացված և մագնիսի միջոցով այլ տարրերից մաքրված:

Ձուլակտորների հարգը որոշվում է դրա տարրալուծման արդյունքների վերևի և ներքևի թվերի միջին թվաբանականով, եթե այդ արդյունքները չեն գերազանցում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համապատասխան պետական մարմնի տրամադրած թույլատրելի սահմանները:

12. Թանկարժեք մետաղներ պարունակող թափոնները, որոնք առաջանում են տարրալուծումներ և այլ հարգափորձական աշխատանքներ կատարելիս, յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում պետք է հավաքվեն, ենթարկվեն առաջնային մշակման, տարրալուծվեն և մուտքագրվեն հարգորոշող և հարգադրոշմող կազմակերպության հաշվեկշռում:

13. Փոշենման թանկարժեք մետաղներ պարունակող թափոնից նմուշառումը կատարվում է հետևյալ ձևով`

ա) ընդհանուր քանակությունը դարձվում է բուրգի տեսքով և դրա տարբեր մասերից վերցվում է որոշակի քանակությամբ նմուշ.

 

Ներմուծեք նկարագրությունը_18752

բ) վերցված նմուշը խառնվում է, մանրացվում, հավասարաչափ հաստությամբ փռվում սեղանին, և ըստ ստորև ներկայացված սխեմայի կատարվում է նմուշառում, որից հետո` համապատասխան տարրալուծում:

 

 

 

   

 

   

 

 

 

 

 

   

 

   

 

     

 

     

 

 

 

14. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումը կատարվում է` ելնելով հարգորոշման քարի վրա ստացված հիմնական համաձուլվածքի և քիմիական տարրալուծման (եթե դա կատարվում է) վերջնական արդյունքներից:

Հարգադրոշմման ձևերից են`

ա) մեխանիկականը,

բ) էլեկտրակայծայինը,

գ) լազերայինը:

15. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) թանկարժեք մետաղների համար սահմանված հարգերից ցածր հարգ, պետք է հարգադրոշմվեն տվյալ հարգին ամենամոտ ցածր հարգով:

Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն թանկարժեք մետաղների համար օրենքով սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման:

16. Տարբերանիշն ու հարգադրոշմը դրվում են իրի վրա, անվանանիշի դրոշմից աջ` համապատասխան հերթականությամբ:

Հարգադրոշմ և տարբերանիշ դնելու համար նախատեսված հարթակը, ինչպես իրերի հիմնական, այնպես էլ երկրորդական ու լրացուցիչ մասերի վրա պետք է լինի արտադրողի կողմից նախապատրաստված:

17. Արտադրողները վերջնական մշակման ժամանակ պարտավոր են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմների և տարբերանիշերի դրոշմվածքները պահպանել դեֆորմացվելուց և վնասվելուց:

Եթե հարգադրոշմի և տարբերանիշի արտատիպը վնասվել է, ապա հարգորոշող և հարգադրոշմող մարմնում վերահարգորոշումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

18. Այն արտադրողները, որոնք ներկայացնում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր` զուգակցված ոչ թանկարժեք մետաղյա մասերով, պարտավոր են այդ մասերի վրա դնել «Մետաղ» դրոշմը` բացառությամբ երկաթյա զսպանակների, ներդիրների և շտիֆտների: «Մետաղ» դրոշմի բացակայության դեպքում ներկայացված իրերը չեն հարգադրոշմվում:

19. Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն անհնար է հարգադրոշմել հավաքած տեսքով, ապա արտադրողին թույլատրվում է, համաձայնեցնելով լիցենզավորված մարմնի հետ, իրերը հարգադրոշմման բերել քանդված վիճակով:

20. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հիմնական մասում են դրոշմվում հարգադրոշմը և տարբերանիշը:

Երկու նույնատիպ մասից բաղկացած` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի (ծխախոտի տուփեր, ականջօղեր, զույգ ճարմանդներ և այլն) երկու մասում էլ դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը:

Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց լրացուցիչ և երկրորդական մասերը հեշտ առանձնացվող են և ամրացված չեն հիմնական մասին, դրոշմվում են հարգադրոշմով և տարբերանիշով: Ամրացված և չառանձնացվող լրացուցիչ մասերը միայն հարգադրոշմվում են, իսկ հիմնական մասը դրոշմվում է հարգադրոշմով և տարբերանիշով:

21. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, որոնք բաղկացած են տարբեր հարգի թանկարժեք մետաղներից, հիմնական մասի վրա դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը, իսկ լրացուցիչ մասի վրա դրոշմվում է համապատասխան հարգի հարգադրոշմը: Այն դեպքում, երբ հնարավոր չէ լրացուցիչ մասում դրոշմել հարգադրոշմ, ապա այն դրվում է հիմնական մասում` տարբերանիշի կողքին:

22. Վերականգնված և քաղաքացիների կողմից ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգին չհամապատասխանելու դեպքում, քաղաքացու համաձայնության առկայության դեպքում, հարգադրոշմվում են ամենամոտ ցածր հարգով: Համաձայնության բացակայության դեպքում իրերը վերադարձվում են առանց հարգադրոշմման:

23. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը պետք է լինեն ընթեռնելի ու համապատասխանեն օրենքով նախատեսված պահանջներին:

24. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:

25. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն օրենքով սահմանված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:

26. Լիցենզավորված անձը տալիս է թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերում թանկարժեք մետաղի պարունակության մասին տեղեկանք (N 4 ձև), որում նշվում են քիմիական տարրալուծման արդյունքում հետազոտվող իրերի և նյութերի անվանումները, հարգերը:

Այն դեպքում, երբ հետազոտման ընթացքում իրերի վրա հայտնաբերվում են Հայաստանի Հանրապետությունում չօգտագործվող կամ ներզոդված դրոշմանիշերի դրոշմահետքեր, անհրաժեշտ է այդ փաստը նշել տեղեկանքում:

27. Թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը հարգորոշման և հարգադրոշմման համար պետք է լիցենզավորված անձին ներկայացվեն համաձայն N 5 ձևի դիմում-անդորրագրի, իսկ քիմիական տարրալուծման համար` համաձայն N 6 ձևի դիմում-անդորրագրի:

Ձևերը կազմվում են երկու օրինակից: Աշխատանքներն ավարտվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է պատվիրատուին, իսկ մյուսը մնում է լիցենզավորված անձի մոտ: NN 5 և 6 ձևերը տպագրվում են մեկ թերթի երկու երեսի վրա:

N 6 ձևի աղյուսակի 8, 9, 10, 14, 15 և 16-րդ սյունակներում նշված թվով իրերը ենթակա են վերադարձման:

28. Իրերը հանձնողի կողմից պետք է տեսակավորված լինեն խմբաքանակներով, որոնք պետք է համապատասխանեն հանձնման-ընդունման փաստաթղթերին:

Իրերի խմբաքանակ համարվում են նույնանուն, միատեսակ, միանման այն իրերը, որոնք ներկայացվել են արժեքների ընդունման մեկ անդորրագրով:

29. Հարգորոշման և հարգադրոշմման ներկայացվող իրերը պետք է ընդունվեն հանձնողի ներկայությամբ` կշռով, քանակով, ծավալով կամ այլ չափումներով:

Ընդունելիս և հանձնելիս թանկարժեք մետաղները կշռվում են առաջին ու երկրորդ կարգի տեխնիկական, ինչպես նաև էլեկտրոնային կշեռքներով, համապատասխան կշռաքարերով` հետևյալ ճշտությամբ`

ա) ոսկե, պլատինե, պալադիումե իրեր`

մինչև 1 կգ`

0,01 գ,

1 կգ և ավելի`

0,1 գ.

բ) ոսկու, պլատինի, պալադիումի համաձուլվածքներ, նախապատրաստվածք`

մինչև 1 կգ`

0,01 գ,

1 կգ և ավելի

0,1 գ.

գ) ոսկի (ձուլահատիկի ձևով)`

0,01 գ.

դ) ոսկու, պլատինի, պալադիումի ջարդոն`

0,01 գ.

ե) արծաթյա իրեր`

0,1 գ.

զ) արծաթի համաձուլվածքներ, նախապատրաստվածք, ջարդոն`

1,0 գ:

 

Կշեռքներն առնվազն տարեկան մեկ անգամ ենթակա են պարտադիր կշռաչափման:

30. Ներկայացված իրերի քաշի կամ քանակի` դիմում-անդորրագրի տվյալներին անհամապատասխանության դեպքում իրերն ընդունվում են փաստացի քաշով և քանակով, որոնք ընդունողը նշում է դիմում-անդորրագրի «Ծանոթագրություն» սյունակում, ինչը հաստատվում է ընդունողի և հանձնողի ստորագրություններով:

31. Դիմում-անդորրագրերը պահվում են հարգորոշող և հարգադրոշմող մարմնում: Ոչ ճիշտ ձևակերպված դիմում-անդորրագրերը լիցենզավորված անձի կողմից չեղյալ են համարվում և կարվում` ըստ հերթականության` մյուս բոլոր անդորրագրերի հետ: Հարգորոշող և հարգադրոշմող մարմնում փաստաթղթերի պահպանման ժամկետը 5 տարի է: Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների արդյունքները գրանցվում են դիմում-անդորրագրերի երրորդ օրինակի հակառակ կողմում և ստորագրվում աշխատանքները կատարող աշխատողների կողմից:

32. Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների կատարումից հետո` թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը դիմում-անդորրագրի առաջին օրինակի հետ վերադարձվում են պատվիրատուին` դիմում-անդորրագրի երկրորդ օրինակի վրա լիցենզավորված անձի գրավոր թույլտվության առկայության դեպքում:

33. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ստացողին հանձնելիս` դիմում-անդորրագրի առաջին և երկրորդ օրինակների հակառակ կողմում դրվում է դրոշմ (կամ մակագրվում է)` «Արժեքները հանձնված են», որից հետո անդորրագրի առաջին օրինակը վերադարձվում է իրերն ստացողին: Իրերը վերադարձնելիս` դիմում-անդորրագրերին կցված բոլոր փաստաթղթերի վրա (լիազորագիր, անվանացանկ և այլն) պետք է դրվի դրոշմ (կամ մակագրվի`) «Արժեքները հանձնված են»:

34. Լիցենզավորված անձն իր գործունեության համար պետք է ունենա նվազագույն տեխնիկական հագեցվածություն`

ա) հարգորոշման սեղան և էտալոնային ասեղներ,

բ) հարգադրոշմման սարքավորումներ,

գ) մուֆելային վառարան (1000-1100օC տաքացնող),

դ) ջրի թորման սարք,

ե) միկրոանալիտիկ կշեռքներ,

զ) քիմիական լաբորատորիայի ամաններ,

է) անհրաժեշտ քիմիկատներ և հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

35. Հարգորոշման և հարգադրոշմման մարմնում եղած պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են արժեքները (հարգադրոշմներ, հարգափորձական ասեղներ և այլն, իսկ առանձին դեպքերում` նաև ընդունված արժեքները) աշխատանքային օրվա վերջում կողպվում են և կնքվում այն աշխատողի անձնական կնիքով, որը պատասխանատու է արժեքների պահպանման համար:

36. Լիցենզավորված անձին ներկայացվող` թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգորոշման ու հարգադրոշմման աշխատանքների և դրանց վճարի հաշվառումը կատարվում է հատուկ գրքում (N 7 ձև):

Տարրալուծումների հաշվառումը կատարվում է համապատասխան գրքում (N 8 ձև):

Գրքերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված: Հարգորոշողները և հարգադրոշմողները պարտավոր են կատարել կատարված աշխատանքների օրական գրանցում: Հարգափորձական աշխատանքների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր պատվիրատուի համար առանձին: Կատարվում է նաև հաշվառման տարանջատում` ըստ թանկարժեք մետաղների տեսակների:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՍԵՂՆԵՐ

Ոսկի
(հարգ)

Արծաթ
(հարգ)

Պլատին
(հարգ)

Պալադիում
(հարգ)

372

795

890

490

375

800

900

500

413

825

940

840

416

830

950

850

497

855

   

500

870

   

580

875

   

583

905

   

585

920

   

747

925

   

750

955

   

913

960

   

916

994

   

955

999

   

958

     

996

     

999

     

Ձև N 2

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱԿԱԶԴՈՒԿՆԵՐԸ

 

1. Հակազդուկներ` ոսկու համար

 

1.1. Ոսկու քլորային հակազդուկ

375 հարգի (3.8% Pd պարունակող) ոսկու հարգորոշման համար օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 6.0 գ/լ ոսկի:

583/585 հարգի սպիտակ ոսկու հարգորոշման համար օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 18.0 գ/լ Au: 583/585 հարգի սպիտակ ոսկու հարգորոշման համար, որը պարունակում է Ni և Zn, օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 27.0 գ/լ Au:

Ոսկու քլորային հակազդուկը պատրաստվում է 999.9 հարգի մետաղական ոսկուց կամ ոսկու քլորաջրածնական թթվից:

1.2. Հակազդուկ, որի հիմքում ընկած է K-ի բիքրոմատ և պղնձի քլորիդ:

Տարբեր հարգերի ոսկյա իրերի հարգորոշման համար օգտագործվում են հետևյալ բաղադրությամբ հակազդուկներ, որոնց հիմքում ընկած է K2Cr2O7 (կալիումի բիքրոմատ և CuCl2 (պղնձի քլորիդ)`

ա)

K2Cr2O7 - 5.0 գ,
CuCl2 - 10.0 գ,
թորած ջուր - 100 մլ,
H2SO4 (d=1.83) - 6.0 մլ.

բ)

K2Cr2O7 - 10.0 գ,
CuCl2 - 5.0 գ,
թորած ջուր - 100 մլ,
H2SO4 (d=1.9) - 9.0 մլ:

 

1.3. Թթվային հակազդուկներ

NN
ը/կ
Ոսկու հարգը Ազոտական թթու Աղաթթու (d=1.19) Թորած ջուր

1.

375

59.5 մլ 

-

40.5 մլ

2.

416

66.0 մլ

-

34.0 մլ

3.

500

100.0 մլ

-

-

4.

 583/585

46.0 մլ

4 կաթիլ

 54.0 մլ

5.

750

59.3 մլ

1.1 մլ

39.6 մլ

6.

916

70.4 մլ

1.3 մլ

28.3 մլ

7.

958

78.7 մլ

2.0 մլ

19.3 մլ

8.

999

78.7 մլ

2.0 մլ

19.3 մլ

2. Հակազդուկներ` արծաթի համար

 

2.1. Կալիումի բիքրոմատի հակազդուկ

Բաղադրությունը`

կալիումի բիքրոմատ - 9.4 գ,
ծծմբական թթու (d=1.8) - 6.8 մլ,
թորած ջուր - 100.0 մլ:

 

Հակազդուկ պատրաստելու համար K2Cr2O7-ը լուծում են թորած ջրում` ավելացնելով ծծմբական թթու:

2.2. Կալիումի հեքսաֆեռոցիանատի հակազդուկ

Հակազդուկը պատրաստելու համար պատրաստում են 2 լուծույթ`

1-ին լուծույթ` 44.0 գ կալիումի ֆեռոցիանատը լուծում են 100.0 մլ թորած ջրում:

2-րդ լուծույթ` նոսրացված ծծմբական թթու (1:4):

Հակազդուկը պատրաստում են աշխատանքից առաջ` երկու լուծույթները խառնելով հետևյալ հարաբերությամբ` 20 մլ` 1-ին լուծույթից, և 5.0 մլ` 2-րդ լուծույթից:

2.3. Ag-ի նիտրատի հակազդուկ
 

NN
ը/կ

Արծաթի հարգը

Արծաթի նիտրատ

Թորած ջուր

Ծանոթագրություն

1.

800

0.50 գ

100.0 մլ

Արծաթի նիտրատի
հակազդուկին
ավելացնում են
ազոտական թթու`
այն դեպքում, երբ
անհրաժեշտ է
համապատասխան
հարգի արծաթի
համաձուլվածքի
ռեակցիան ուժեղացնել:

2.

830

0.52 գ

100.0 մլ

3.

875

2.5-3.0 գ

100.0 մլ

4.

925

0.77 գ

100.0 մլ

5.

960

0.8 գ

100.0 մլ

6.

999

0.83 գ

100.0 մլ

 

3. Արծաթ-պալադիումային համաձուլվածքների հակազդուկներ

 

Արծաթ-պալադիումային համաձուլվածքների CpIIg 810-190 և CpIIg 750-250 համար օգտագործվում են`

3.1. 750 հարգի ոսկու համար նախատեսված թթվային լուծույթ, որը նորացված է թորած ջրով` 1:1 հարաբերությամբ:

3.2. Կալիումի յոդիդի հակազդուկով, որը նախատեսված է պլատինի համար:

 

4. Հակազդուկներ` պլատինի համար

 

Հարգափորձական քարի վրա 950 հարգի պլատինե իրերի և համաձուլվածքների համար օգտագործվում են`

4.1. 958 հարգի ոսկու համար նախատեսված թթվային հակազդուկներ

4.2. Կալիումի յոդիդի հակազդուկ

Բաղադրությունը` կալիումի յոդիդ

- 10.0 գ,

ազոտական թթու (d=1.4)

- 25.0 մլ,

աղաթթու (d=1.19)

- 75.0 մլ:

 

Հակազդուկ պատրաստելու համար 10.0 գ կալիումի յոդիդը լուծում են 100.0 մլ նշված թթուների խառնուրդի մեջ:

 

5. Հակազդուկներ` պալադիումի համար

 

5.1. Հարգափորձական քարի վրա 500 հարգի պալադիումե իրերի հարգորոշման համար օգտագործվում է կալիումի յոդիդի հակազդուկ, որը նախատեսված է նաև պլատինի համար (4.2-րդ կետ):

5.2. 850 հարգի իրերի և համաձուլվածքների համար` նույն հակազդուկը (4.2-րդ կետ), որը նորացված է թորած ջրով` 3:1 հարաբերությամբ:

 

Ձև N 3

_________________________
(լիցենզավորված անձի անվանումը)

Դ Ի Մ ՈՒ Մ

Արժեքների ________________________________________ ընդունման մասին

(հարգորոշում, տարրալուծում, հարգադրոշմում և այլն)

ումից ___________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

___________________________________________________

(գործունեության իրականացման վայրը կամ բնակության վայրը)

NN
ը/կ

Մետաղի
տեսակը

Իրի անվանումը

Թիվը
(հատ)

Քաշը
(գրամ)

Ծանոթագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Իրեր (իր) ներկայացնող

 

_____________
(ստորագրությունը)

 

_____________
(անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

Ձև N 4

_________________________
(լիցենզավորված անձի անվանումը)


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք


Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման N ___ լիցենզիա ստացած անձը քիմիական տարրալուծման հիման վրա հաստատում է թանկարժեք մետաղների հետևյալ պարունակությունը իրերում (ձուլակտորների, տաշեղների, զարդերի և այլն), որոնք ներկայացված են ___ __________ 200 թ.

_________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)


NN
ը/կ

Իրի անվանումը

Կշռուկների
թիվը և
յուրաքանչյուրի
քաշը (գրամ)

Պարունակությունը (հարգը)

ոսկի
(հարգ)

արծաթ
(հարգ)

պլատին
(հարգ)

պալադիում
(հարգ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Լիցենզավորված անձ


_____________
(ստորագրությունը)


_____________
(անունը, ազգանունը)

Կատարող

_____________
(ստորագրությունը)

_____________
(անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

Ձև N 5

_________________________
(լիցենզավորված անձի անվանումը)

__________________
(ստորագրությունը)

Կ.Տ.

 

ԴԻՄՈՒՄ-ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N __________

Խնդրում ենք ընդունել  __________________________________________________

(պատվիրատու, գործունեության իրականացման վայրը կամ բնակության վայրը)


թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը` հարգորոշման և հարգադրոշմման համար:

NN
ը/կ

Իրի
անվանումը

Թանկարժեք մետաղի անվանումը

Թիվը(հատ)

Քաշը(գրամ)

Ներկայացված հարգը

Ընդունողի նշումները

Հարգորոշման և
հարգադրոշմման
արժեքը (դրամ)

թիվը(հատ)

քաշը(գրամ)

ծանոթա-գրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

Ղեկավար____________________

(պատվիրատու (ստորագրությունը)

Նշված իրերը հանձնեց ____________________

(պատվիրատու (ստորագրությունը)

Կ.Տ.

Ընդունեց  __________________________

(լիցենզավորված անձ (ստորագրությունը)

_____  __________________ 200 թ.

 

Գրառումներ կատարված աշխատանքների վերաբերյալ

NN
ը/կ

Հարգորոշումը հարգորոշման քարի վրա

Իրերի քիմիական տարրալուծում

Հարգադրոշմված
իրեր

Դրված դրոշմ-ների թիվը (հատ)

Ծա-նոթա-գրու-թյուն

թիվը(հատ)

քաշը(գրամ)

հարգը

քիմիական տարրա-լուծման եղանակը

վերցվել են իրեր քիմիական  տարրալուծման

վերցվել է 0.25 գ կշռաչափ

թանկարժեք մետաղի  գնդիկների քաշը` 999.9 հարգի

որոշված հարգը

մնացորդների քաշը քիմիական տարրալուծումից հետո

մետաղա-
խառնուրդի կորուստները
տարրալուծումից
հետո

թիվը (հատ)

քաշը(գրամ)

հարգը

թիվը (հատ)

քաշը (գրամ)

թիվը (հատ)

քաշը (գրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատանքները կատարել են`

Հարգորոշում քարի վրա ____________

(կատարող)

Քիմիական տարրալուծում __________

(կատարող)

Հարգադրոշմում ________________

(կատարող)


Նշված իրերը հանձնեց _____________________

(լիցենզավորված անձ (ստորագրությունը)


Ընդունեց _______________________

(պատվիրատու (ստորագրությունը)


Ձև N 6

_________________________
(լիցենզավորված անձի անվանումը)

__________________
(ստորագրությունը)

Կ.Տ.

 

ԴԻՄՈՒՄ-ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N ________

Ընդունված է տարրալուծման ___________________________________

(պատվիրատու)

_____________________________________
(գործունեության իրականացման վայրը կամ բնակության վայրը)


Համաձայն դիմումի` ____ _________ 200 թ.


NN
ը/կ

Իրի անվանումը

Թիվը (հատ)

Քաշը
(գրամ)

Տարրալուծման վարձը
(դրամ)

Ծանոթագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

Նշված իրերը հանձնեց _________________

(պատվիրատու (ստորագրությունը)

Ընդունեց ________________________

(լիցենզավորված անձ (ստորագրությունը)

_____  __________________ 200 թ.

 

Ձև N 7

Լիցենզավորված անձ _________________________

Գ Ի Ր Ք

ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN ը/կ

Իրերի
ընդունման ամսաթիվը

Պատվիրատուի անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը) և դիմում-անդորրագրի համարը

Ընդունված
են իրեր

Հարգ-որոշված է քարի վրա (հատ)

Տարրա-լուծման է ենթարկվել կուպելա-վորման եղանակով (հատ)

Տարրա-լուծման է ենթարկվել քիմիական եղանակով (հատ)

Դրված են դրոշմ-ներ (հատ)

այդ
թվում` էլեկտրա-կայծային (հատ)

Հարգա-փորձական վճարը(դրամ)

Հարգափորձական վճարի մուծման փաստաթղթի համարը և ամսաթիվը

Իրերի հանձնման ամսա-թիվը

Ծանոթա-գրություն

հատ

գրամ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Գրառումներ կատարված աշխատանքների վերաբերյալ

NN
ը/կ

Տարրալուծման
ենթակա նյութի
անվանումը

Որոշման
ենթակա
մետաղ-ներ(հատ)

Տարրա-լուծման մեթոդը

Տարրա-լուծում-ների թիվը (հատ)

Տարրալուծման
համար ծախսվել
է կշռուկ

Տարրալուծումից հետո ստացված մաքուր մետաղի
քաշը (գրամ)

Տարրալուծման
արդյունքները
տոկոսով կամ
հարգերով

Տարրալուծումից
հետո մնացորդը(գրամ)

Ծանո-թա-գրու-թյուն

քանակ

գրամ

ոսկի

ար-ծաթ

պլատինի
խմբի
մետաղ-
ներ

ոսկի

ար-ծաթ

պլատինի
խմբի
մետաղ-ներ

ոսկի

ար-ծաթ

պլատինի
խմբի
մետաղ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լիցենզավորված անձ ________________

(ստորագրությունը)


Նշված իրերը հանձնեց __________________

(կատարող (ստորագրությունը)

Ընդունեց _____________________

(պատվիրատու (ստորագրությունը)


Ձև N 8

Լիցենզավորված անձ _________________________

Գ Ի Ր Ք

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN
ը/կ

Պատվիրատուի
անվանումը
(ֆիզիկական
անձի համար`
անունը, ազգանունը)դիմում-անդորրագրի
համարը,
ամսաթիվը

Տարրալուծման
ենթարկված
իրերի
անվանումները

Տարրա-լուծման
եղանակը

Տարրա-
լուծման
համար
վերցված
իրերի
թիվը
(հատ)

Վերցված է
կշռուկ

Որոշված
հարգը
կամ
թանկարժեք
մետաղի
պարունա-կությունը(տոկոս)

Մետա-ղահա-
տիկի
քաշը
(գրամ)

Ծախս-
վել է
արծաթ(գրամ)

Ծանո-
թա-գրու-
թյուն

թիվը(հատ)

քաշը(գրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11