Գլխավոր տեղեկություն
Номер
N 192-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2006-09.06.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.270
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2003
Дата вступления в силу
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2003 թվականի N 192-Ն

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման և գույքահարկ վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ և 23-րդ հոդվածների ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 57-րդ և 67-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի համաձայնեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 08.04.04 N 648-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի հաշվարկման հայտերը ներկայացվելու համար սահմանված ժամկետների յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տվյալ համայնքների և միջհամայնքային կառույցների անվանական ցանկը:

(2-րդ կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար գույքահարկի ելակետային ցուցանիշների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման գործընթացը.

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու նպատակով մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ներկայացնելու կարգերը.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.04.04 N 648-Ն)

(4-րդ կետը փոփ. 25.09.03 N 1251-Ն, 08.04.04 N 648-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝

ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տեղեկությունները ներկայացնելու կարգը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները՝ 2003 թվականի մարտի առաջին տասնօրյակում:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակված՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկերը՝ օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 11.12.03 N 1615-Ն)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության շինությունների ցանկի վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 3
Երևան

  
      
 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ֆիզիկական անձանց ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

(Վերնագիրը լրաց. 08.04.04 N 648-Ն)

 

1. Սույն կարգով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան՝ կանոնակարգվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ՝ տեղական ինքնակառավարման մարմին) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ՝ հարկային մարմին) ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի (այսուհետ՝ հայտ) համաձայնեցման գործընթացը:

(1-ին կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտը հարկային մարմին ներկայացվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունում է որոշում հայտը ներկայացնելու մասին:

(2-րդ կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

21. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերի հիման վրա կարող են ստեղծել համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այդ թվում՝ միջհամայնքային միավորումներ): Համայնքների ղեկավարները միջհամայնքային կառույցների (այսուհետ՝ կառույցներ) ստեղծման պայմանագրերի հաստատման մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների ընդունմանը հաջորդող եռօրյա ժամկետում դրանց մասին տեղեկացնում են համապատասխան մարզպետին, որն ամփոփում է կառույց ստեղծած գյուղական համայնքների ավագանիների որոշումները և դրանց մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և սույն որոշման N 3 հավելվածի I բաժնի 1-4-րդ կետերով սահմանված միջոցառումներն իր մասով մինչև հայտը ներկայացնելն իրականացրած գյուղական համայնքի ավագանու կողմից` համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունվում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:

(21 կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

3. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին համայնքի ավագանու որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարզպետին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին):

(3-րդ կետը փոփ. 08.04.04 N 648-Ն)

4. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը համայնքի ավագանու կողմից որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում՝ 2 օրինակից լրացված հայտը (N 1 ձևը կցվում է) և ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը:

Կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հայտը ներկայացնելու վերաբերյալ կառույցի համայնքների ավագանիների որոշումների ընդունումից հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 2 օրինակից լրացված առանձին հայտեր (N 1 ձևը կցվում է)` միասնական ձևով՝ կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի, այդ պայմանագրերի հաստատման և հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:

(4-րդ կետը փոփ., լրաց. 08.04.04 N 648-Ն)

5. Հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի պետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)՝ գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:

6. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ՝ հայտ ներկայացրած տեղական ինքնակառավարման մարմնին գույքահարկի հաշվարկման համար սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:

7. Հարկային տեսչությունը հայտի ստացումից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնին է տրամադրում՝

ա) ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար գույքահարկ վճարողների՝ հարկային ծառայության տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև գույքահարկ վճարողների և գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները, որոնք անցկացվում են մագնիսական կրիչների վրա՝ 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.04.04 N 648-Ն)

Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):

(7-րդ կետն փոփ. 08.04.04 N 648-Ն)

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի ղեկավարը:

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնի գծով՝ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկ չի իրականացնում:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Տեղական ինքնակառավարման մարմինը

Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց մասով

Գույքահարկ վճարող կազմակերպությունների մասով

1.

Երևանի թաղային համայնքներ

հաշվառող մարմին՝ 2003 թվականի 1-ին կիսամյակից սկսած

հաշվառող մարմին՝ 2004 թվականի 1-ին եռամսյակից սկսած (2004 թվականի ընթացքում հարկային մարմինների հետ համատեղ)

2.

Քաղաքային համայնքներ

հաշվառող մարմին՝ 2003 թվականի 2-րդ կիսամյակից սկսած

հաշվառող մարմին՝ օրենքով սահմանված ժամկետներում

3.

Գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքներ

հաշվառող մարմին՝ 2004 և 2005 թվականների ընթացքում

հաշվառող մարմին՝ օրենքով սահմանված ժամկետներում

4.

Գույքահարկի հաշվարկները միջհամայնքային կառույցների միջոցով ավտոմատացնող գյուղական համայնքներ

գույքահարկի հաշվարկման միջհամայնքային կառույցների ձևավորում՝ 2004 թվականի ընթացքում

հաշվառող մարմին՝ օրենքով սահմանված ժամկետներում

հաշվառող մարմին՝ 2005 թվականի ընթացքում


(Հավելվածը խմբ. 08.04.04 N 648-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողները

Ժամկետները

1

2

3

4

Բաժին I. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումը

1.

Գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով գյուղական համայնքների կողմից միջհամայնքային կառույցի (այսուհետ՝ կառույց) ստեղծում

կառույց ստեղծող գյուղական համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

2.

Գույքահարկի հաշվարկման համար տեխնիկական համապատասխան միջոցների ապահովում՝
ա) գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքների կողմից (այդ թվում՝ կառույցների համար) հարկային մարմնում վարվող տեղեկատվական ավտոմատացված համակարգի պահանջներին համապատասխանող համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, դրա ներդրում, շահագործման և սպասարկման հարակից աշխատանքների կազմակերպում,
բ) կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից անձնական հաշվի քարտերի և հաշվառման այլ միջոցների ապահովում

համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

3.

Գույքահարկի հաշվարկման, վճարումների ընդունման, ինչպես նաև տեղեկատվական ավտոմատացված համակարգի վարման համար համայնքի (այդ թվում՝ կառույցների համար) համապատասխան ստորաբաժանման ձևավորում կամ համապատասխան մասնագետների ապահովում

համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

4.

Համայնքների կողմից՝
ա) սույն հավելվածի 1-3-րդ կետերով սահմանված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարություն և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելը,

համայնքներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
մինչև հարկային մարմին գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը
 

բ) ներկայացված տեղեկատվության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, նշված միջոցառումների իրականացման դիտարկումներ,
գ) գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն  

5.

Համայնքների և կառույցների աշխատողների համար գույքահարկի մասին օրենսդրության, անձնական հաշվի քարտերի վարման և գույքահարկի համակարգչային ծրագրի վերաբերյալ սեմինարների կազմակերպում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

մինչև հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումը

6.

Շինությունների համար գույքահարկ վճարողների և նրանց շինությունների տվյալների ճշտում՝ ստացված տեղեկությունների համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում համապատասխան հարկային տեսչություն

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո` եռամսյա ժամկետում

7.

Փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողների և նրանց փոխադրամիջոցների տվյալների ճշտում՝ ստացված տեղեկությունների համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն համապատասխան հարկային տեսչություն

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո` եռամսյա ժամկետում

8.

Գույքահարկի հաշվարկման համար լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա գույքահարկ վճարողներին, նրանց շինություններին ու փոխադրամիջոցներին վերաբերող ճշտված տվյալների հիման վրա գույքահարկի տեղեկատվական բազայի ճշտման աշխատանքներ

համայնքներ
կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո` 6-ամսյա ժամկետում՝ բացառապես լիազոր մարմինների տեղեկությունների հիման վրա

9.

Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների իրականացում, գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալների գրանցում անձնական հաշվի քարտերում

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

10.

Համակարգչային ծրագրով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառում՝ գույքահարկի հաշվարկների իրականացում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալների հիման վրա

համայնքներ
կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

11.

Գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի շահագործում (այդ թվում՝ ըստ համայնքների առանձնացված) և տեղեկությունների տրամադրում գույքահարկի տեղեկատվական տվյալների համապատասխան շտեմարաններին

համայնքներ
կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

12.

Ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկի վճարման ծանուցագրերի տրամադրում

համայնքներ
կառույցներ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում

13.

Գույքահարկի եկամուտների հաշվառում ու վճարումների ընդունման կազմակերպում

համայնքներ

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

14.

Փոխադրամիջոցների գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքի տրամադրում

համայնքներ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգով

15.

Ֆիզիկական անձանց պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտի օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի վճարումների մասին տեղեկանքի տրամադրում

համայնքներ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգով

Բաժին II. Գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը

1.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած կազմակերպությունների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով 

համայնքներ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային մարմին

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

2.

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնից գույքահարկ վճարող կազմակերպությունների մասին տեղեկությունների ստացում

համայնքներ

համապատասխան հարկային տեսչություն

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

3.

Համայնքի վարչական տարածքում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինություններ ունեցող կազմակերպությունների և դրանց շինությունների ցանկի (անկախ կազմակերպությունների գտնվելու՝ պետական գրանցում ստանալու վայրից) ճշտում` համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

4.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած և  գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցներ ունեցող կազմակերպությունների ու դրանց պատկանող փոխադրամիջոցների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով 

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանում

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

5.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ջրային փոխադրամիջոցներ ունեցող կազմակերպությունների ու դրանց պատկանող ջրային փոխադրամիջոցների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության համապատասխան տարածքային մարմին

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

6.

Գույքահարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի վարման, գույքահարկի համակարգչային ծրագրի, գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորող օրենսդրության, ինչպես նաև վարչական պատասխանատվության կիրառման վերաբերյալ սեմինարների կազմակերպում` համայնքների ու կառույցների աշխատողների համար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 2 ամսվա ընթացքում

7.

Համայնքի վարչական տարածքում հարկվող օբյեկտ համարվող շինություն ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող (պետական գրանցում ստացած) և հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոց ունեցող կազմակերպությունների համար անձնական հաշվի քարտերի բացում

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու երկրորդ ամսվա ընթացքում

8.

Գույքահարկի տարեկան արդյունքների ամփոփումից հետո հարկային մարմնում վարվող անձնական հաշվի քարտերի կրկնօրինակների կամ քարտերից քաղվածքների տրամադրում համայնքին՝ համայնքի միջոցների հաշվին

համապատասխան հարկային տեսչություն

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 3 ամսվա ընթացքում

9.

Գույքահարկ վճարող կազմակերպություններին զանգվածային լրատվության միջոցներով, հիշեցման թերթիկներով կամ ծանուցումներով տեղեկացում գույքահարկի հաշվարկները համայնքներ ներկայացնելու մասին

համայնքներ

համապատասխան հարկային տեսչություն

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 3 ամսվա ընթացքում

10.

Կազմակերպությունների կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալների գրանցում անձնական հաշվի քարտերում

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

11.

Կազմակերպությունների գույքահարկի համակարգչային ծրագրով գույքահարկի հաշվառում

համայնքներ
կառույցներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած

12.

Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի շահագործում (այդ թվում՝ ըստ համայնքների առանձնացված) և տեղեկությունների տրամադրում գույքահարկի տեղեկատվական տվյալների համապատասխան շտեմարաններին

համայնքներ
կառույցներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով


(Հավելվածը խմբ. 08.04.04 N 648-Ն, փոփ. 22.12.05 N 2240-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ համայնքներ) կողմից գույքահարկ վճարողների հաշվառման, այդ թվում՝ գույքահարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

2. Համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված՝ հարկ վճարողների անհատական հաշվառման համարների, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու ժամկետներից սկսած՝ սոցիալական քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

3. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և գույքահարկի հաշվարկների ավտոմատացման նպատակով գյուղական համայնքների կողմից ստեղծված միջհամայնքային կառույցների (այսուհետ՝ կառույցներ) կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

4. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների և գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարվում է նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով՝ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով: Սույն կետում նշված համայնքները կարող են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները կատարել նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով՝ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

5. Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են գույքահարկի հաշվառման թղթային եղանակով՝ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին՝ գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

6. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են՝

ա) հարկային մարմնի տրամադրած տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված՝ ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած լիազոր մարմիններից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների մասին գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) կատարող լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները,

գ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կամ ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվարկված գույքահարկի գումարները,

դ) գույքահարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ գույքահարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

ե) գույքահարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

7. Կազմակերպությունների գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած՝ գույքահարկ վճարող կազմակերպությունների, դրանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) կազմակերպության կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

գ) կազմակերպության կողմից հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարվելու (մասնակի վճարվելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացվելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

8. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում մագնիսական կրիչներով տրամադրվում են`

ա) Երևանի թաղային համայնքների կողմից՝ Երևանի քաղաքապետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին,

բ) սույն կետի «ա» ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից՝ համապատասխան մարզպետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

9. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին յուրաքանչյուր եռամսյակի համար՝ տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Համայնքների, կառույցների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից վարվող գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություններ) կողմից:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ կնքած գնման պայմանագրերի հիման վրա՝ պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման, վճարման և այլ հարցերը կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

11. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների մասին ներկայացված տեղեկությունները՝ համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա 3 տարվա և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները, իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա, մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով գույքահարկի վճարման ծանուցագրեր և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում ֆիզիկական անձանց գույքահարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

12. Փոխադրամիջոցների գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին փոխադրամիջոցների սեփականատերերին փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը տրամադրվում է գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համայնքի (իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչ հանդիսացող սեփականատերերի համար՝ համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության) կողմից:

13. Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին տվյալ տարվա գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը համայնքի (իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների համար` համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության) կողմից տրամադրվում է հետևյալ դեպքերում և կարգով`

ա) փոխադրամիջոցի գծով նախորդ տարիների գույքահարկի վճարումները կատարված են համարվում վճարումները հաստատող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) կամ տվյալ տարվան նախորդող տարվա տեխնիկական զննության կտրոնի հիման վրա: Դրանց բացակայության դեպքում համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկի տվյալ տարվա հաշվարկ կամ վճարումների ընդունում և տեղեկանքի տրամադրում չի կատարվում,

բ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի տվյալներից ելնելով՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու դրույքաչափերով,

գ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկի գումարն օրենքով սահմանված կարգով վճարվում է սեփականատիրոջ անվամբ և սեփականատիրոջ հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե,

դ) փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը տրամադրվում է փոխադրամիջոցի սեփականատիրոջ անվամբ:

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքի տրամադրումից հետո 15-օրյա ժամկետում տեղեկանք տրամադրող համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան համայնք կամ հարկային տեսչություն են ներկայացվում տեղեկություններ:

Գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող համայնքի կողմից գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող այլ համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում տվյալ համայնքին, իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում՝ գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան հարկային տեսչությանը տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գումարը պարտադիր կարգով վճարվում է միայն բանկային համակարգի միջոցով:

Համապատասխան հարկային տեսչության կողմից դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող հարկային տեսչությանը տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

15. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում գույքն օտարող ֆիզիկական անձին հաշվառող համայնքի կամ հարկային տեսչության կողմից նոր սեփականատիրոջը տրամադրվում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար կատարված վճարումների մասին տեղեկանք, որտեղ նշվում են գնորդ և օտարող ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), համապատասխան հաշվառման համարները, գույքահարկի վճարման ամսաթիվը, անդորրագրի և գանձապետական հաշվի համարները, վճարված գումարը, գույքահարկի մարված պարտավորության ժամանակաշրջանը, գույքի տեսակը (շինություն, փոխադրամիջոց), շինության դեպքում՝ գտնվելու վայրը և կադաստրային արժեքը, իսկ փոխադրամիջոցի դեպքում՝ մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը և թողարկման տարեթիվը:

Սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է օտարված գույքի նոր սեփականատիրոջը հաշվառող համայնք կամ հարկային տեսչություն՝ տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունը մարված ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից հաշվարկելու նպատակով:

16. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

17. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

(Հավելվածը լրաց. 08.04.04 N 648-Ն)

 

Ձև N 1

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայություն 
___________________________

__  _______ 200__թ.

Կ.Տ.

Գույքահարկի հաշվարկման
հայտի ծածկագիրը _____
(լրացվում է ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության  կողմից)

Հ  Ա  Յ  Տ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

     Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ _____________________ մարզի (Երևան քաղաքի) ___________ համայնքը պատրաստ է իրականացնել գույքահարկի հաշվարկման աշխատանքները և, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման, Ձեր համաձայնեցմանն եմ ներկայացնում գույքահարկի հաշվարկման հայտը:

              Համայնքի ղեկավար՝ ___________             _________________
                                             (ստորագրությունը)                                (անունը, ազգանունը)

                                                                            __  _______ 200__թ.

              Կ. Տ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

(Ձևն ուժը կորցրել է 08.04.04 N 648-Ն)