Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 735-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.12.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.12.2006
Дата вступления в силу
26.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ.

թիվ 735-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0008 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 451-Ս գրությունը, համաձայն որի ընկերությունը դիմել է կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0008 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 57 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0008 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կյանքի ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան