«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2097-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 54855 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
1.2. (կետն ուժը կորցրել է 27.02.03 N 353-Ն)
1.3. Սահմանել «Դիլիջան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 37095 հազ. դրամ:
1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 18548 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:
1.5. «Դիլիջան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 17760 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 6398 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4734 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 2160 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 2332 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2136 հազ. դրամ:
1.6. «Դիլիջան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`
ա) գնորդը պարտավորվում է`
երեք տարվա ընթացքում կատարել 30,0 մլն դրամի ներդրումներ, այդ թվում`
1-ին տարում` 5,0 մլն դրամ,
2-րդ տարում` 10,0 մլն դրամ,
3-րդ տարում` 15,0 մլն դրամ,
մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը ստեղծել 30 նոր աշխատատեղ.
բ) մասնավորեցման պայմանագրում նշել «Դիլիջան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին.
գ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(1.7-րդ կետը փոփ. 23.11.06 N 1681-Ն)
1.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 68461 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կենտրոնական բազա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
2.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 56213 հազ. դրամ:
2.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 28107 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:
2.4. «Կենտրոնական բազա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 12248 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 804 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3775 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3959 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2916 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 794 հազ. դրամ:
2.5. «Կենտրոնական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 62542 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել բնակարանային ֆոնդը` հանրակացարանն ու յոթ բնակելի տնակները (հաշվեկշռային արժեքը` 1,5 հազ. դրամ, գնահատված արժեքը` 7203 հազ. դրամ), և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Արմավիրի մարզի Գրիբոյեդովի գյուղական համայնքի տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 55339 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» փակ բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 36796 հազ. դրամ, որը համապատասխանում է 36796 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 36796 հազ. դրամ:
3.5. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 9199 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
3.6. «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 18543 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1530 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 407 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 4932 հազ. դրամ.
նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 9689 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 191 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 3 հազ. դրամ.
ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 1791 հազ. դրամ:
3.7. «Վաղարշապատի խոզաբուծական տոհմային գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 28185 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի թունելակամրջային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Վանաձորի թունելակամրջային» փակ բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել «Վանաձորի թունելակամրջային» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 25535 հազ. դրամ, որը համապատասխանում է 25535 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Սահմանել «Վանաձորի թունելակամրջային» պետական փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 25535 հազ. դրամ:
4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 6384 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
4.5. «Վանաձորի թունելակամրջային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2650 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 368,8 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 717,7 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 364,8 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1198,8 հազ. դրամ:
4.6. «Վանաձորի թունելակամրջային» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 24,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 16338 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
5.2. Սահմանել «Վան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 11537 հազ. դրամ:
(5.2-րդ կետը խմբ. 27.02.03 N 353-Ն)
5.3. Սահմանել «Վան» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 9230 հազ. դրամ:
5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 2308 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
5.5. «Վան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 4801 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 783 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3366 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 57 հազ. դրամ.
նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 148 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 447 հազ. դրամ:
5.6. «Վան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 180557 հազ. դրամ գնահատված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Աջափնյակ» ունիվերսամը մասնավորեցնել դասական աճուրդով:
6.2. Սահմանել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Աջափնյակ» ունիվերսամի մեկնարկային գինը` 45139 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:
6.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Դիլիջանի Մյասնիկյան փողոցի N 76 հասցեում գտնվող` 3820,94 քառ. մետր մակերես զբաղեցնող կենտրոնական հանրախանութ (ծածկագիրը` 74113) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գ. Հակոբյանին:
7.2. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը սահմանել 10000 հազ. դրամ:
7.3. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 27 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.11.2006, N 1681-Ն | 21.12.2006, N 2097-Ն | |
27.02.2003, N 353-Ն | 24.04.2003, N 2097-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|