Գլխավոր տեղեկություն
Номер
N 1845-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.17/21(256) Հոդ.57
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2006
Дата вступления в силу
27.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1845-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.4 հեկտար այլ հողեր և 0.1 հեկտար անտառային հողերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1845-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան