040.0338.03.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 1998 թվականի N 338
քաղ. Երևան
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի «ե» ենթակետին և 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Վրաստանի տարածքում գրանցված` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված վճարից, բացառությամբ`
ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր` առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,
բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարների:
(1-ին կետը լրաց. 21.11.02 N 1851-Ն, 19.05.05 N 604-Ն, խմբ. 30.11.06 N 1758-Ն)
2. Հաստատել ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը դրանց տրամադրումը:
4. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճար սահմանելու մասին» N 125 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի գանձման կարգը հաստատելու մասին» N 248 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 583 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ճանապարհային վճարի հաշվարկման ԵՎ վճարման նկատմամբ վերահսկողության իրականցման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:
2. Ճանապարհային վճարի գանձման և գանձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային, ճանապարհային ոստիկանության մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:
(2-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
II. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.11.06 N 1758-Ն)
4. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունում մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են ճանապարհային վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներից հետո, կատարում ճանապարհային վճարի գումարի գանձում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով:
5. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարի գումարի գանձման ժամանակ տրվում է ճանապարհային վճարի վճարման անդորրագիր (ձև N 1), որը ճանապարհային վճար վճարողը պահպանում է հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:
6. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար վճարողները «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 կամ 19 հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան օգտվում են ճանապարհային վճարի արտոնություններից, ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ճանապարհային վճար վճարողներին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները տալիս են արտոնության հավաստագիր (ձև N 2), որը ճանապարհային վճար վճարողը պահպանում է` հետագայում ճանապարհային վճարի արտոնությունը հավաստելու նպատակով:
7. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի արտոնության հավաստագիր տալու և արտոնության իրավունքը հավաստելու համար ներկայացվում են`
ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված դիվանագիտական վկայականը (ձև N 3).
բ) ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողների կողմից` նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող վճար վճարողների կողմից` Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը.
դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից` համապատասխան մարմնի տված տեղեկանքը.
ե) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող` վճար վճարողների կողմից` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականը.
զ) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային վճարի արտոնություններից օգտվող վճար վճարողների կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տված թույլտվությունը (ձև N 4):
(7-րդ կետը խմբ., լրաց. 30.11.06 N 1758-Ն)
8. Մաքսային մարմինները համապատասխան գրանցված մատյանում (ձև N 5) նշում են սույն կարգի 7-րդ կետին համապատասխան տրված ճանապարհային վճարի արտոնության հավաստագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես` տրամադրվող հավաստագրերի համարները, դրանց տրամադրման ամսաթիվը, արտոնության վերապահման հիմքը:
9. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են 15 օրվանից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 3-րդ կետին և 12 հոդվածի 1-ին կետի երկրորդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան բանկային հաշվին կատարված վճարումների անդորրագրերը ճանապարհային վճար վճարողները պահպանում են` հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:
(9-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
10. Ճանապարհային վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթի առկայությունն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումներ:
(10-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
11. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումների արդյունքում`
ա) բացահայտվում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստող անդորրագրի բացակայությունը, կամ`
բ) վճարողը չի ներկայացնում այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո անցած ամբողջ ժամանակահատվածի համար ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերը,
ապա, բացառությամբ այն դեպքերի, երբ ճանապարհային վճար վճարողները ներկայացնում են ճանապարհային վճարի արտոնության հավաստագիր, տվյալ տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով և չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը կամ արտոնության հավաստագիրը ներկայացնելը:
Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով հաստատված արտոնության հավաստագիրը, ապա այդ պահից հաշվարկվում են ճանապարհային վճարն ու համապատասխան տույժերը, և տվյալ ավտոմեքենայի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնության հավաստագիր ստացած անձը գտնվում է տվյալ ավտոմեքենայում:
(11-րդ կետը լրաց. 21.11.02 N 1851-Ն, խմբ., փոփ. 30.11.06 N 1758-Ն)
12. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածին համապատասխան այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձվում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:
13. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերի կամ արտոնության հավաստագրի վրա դրվում է «ելք» նշումով կնիք, որից հետո այդ անդորրագրերը (արտոնության հավաստագրերը) չեն կարող այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օգտագործվել որպես ճանապարհային վճարի վճարումը (արտոնության իրավունքը) հավաստող փաստաթուղթ:
III. Ավտոմոբիլային ճանապարհներով` այլ պետություններում գրանցված ծանրաքաշ, մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ԵՎ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների երթԵՎեկության վճարի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը
(Վերնագիրը խմբ. 30.11.06 N 1758-Ն)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 30.11.06 N 1758-Ն)
15. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են ճանապարհային վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներից հետո, կատարում ճանապարհային վճարի գումարի գանձում:
16. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարի գանձման ժամանակ տրվում է ճանապարհային վճարի վճարման անդորրագիր (ձև N 6), որը ճանապարհային վճար վճարողը պահպանում է` հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:
17. Ճանապարհային վճարի վճարման փաստն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող Հայաստանի Հանրապետությունում ու այլ պետություններում գրանցված ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումներ:
(17-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
18. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ստուգման ժամանակ վճարողը չի ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի վճարումը հավաստող անդորրագրերը, կամ այդ անդորրագրերին համապատասխան վճարված գումարներն ակնհայտորեն չեն համապատասխանում օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված գումարներին, ապա տվյալ տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը:
(18-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
19. Հայաստանի Հանրապետության տարածքից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված` ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի գումարը գանձում են նշված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:
(19-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
191. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների ելքի կամ Հայաստանի Հանրապետության տարածք այդ ավտոմեքենաների մուտքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են Հայաստանի Հանրապետության բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը և տեղեկանքի բացակայության դեպքում «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով` բանկային համակարգի միջոցով իրականացնում վճարի գանձում` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող` Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանքը:
(191 կետը լրաց. 30.11.06 N 1758-Ն)
20. Հայաստանի Հանրապետության տարածքից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ելքի դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերի վրա դրվում է «Ելք» նշումով կնիք, որից հետո այդ անդորրագրերը չեն կարող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օգտագործվել որպես ճանապարհային վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:
IV. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
21. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը:
22. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան, օրենքով սահմանված կարգով և չափով հաշվարկվում ու վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակը մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն:
23. Սույն կարգի 22-րդ կետում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում տեղադրված գովազդը ենթակա է հանման, իսկ այդ ժամանակահատվածի համար վճարման ենթակա ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները ենթակա են գանձման` օրենքով սահմանված կարգով:
Ձև 1
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի վճարման
R e c e i p t
for the payment of the fee for use of auto-roads by the means of transportation registered in foreign countires
Անցակետի անվանումը |
___________________ | |
Customs Point |
| |
Ավտոմեքենայի մակնիշը |
___________________ | |
Vehicle Type |
||
Պետական համարանիշը |
___________________ | |
State plate number |
||
Գրանցման երկիրը |
___________________ | |
Country of Registration |
||
□ |
Բեռնատար |
|
Cargo |
||
□ |
Մարդատար |
|
Passenger |
||
Տարողությունը (տոննա, ուղևոր) |
___________________ | |
Capacity (ton, Passenger) |
||
Գանձված է (դրամ) |
___________________ (բառերով ln words) | |
Charged (Dram) |
||
Վճարեց |
_________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը Signature, Name, Surname) | |
Paid by |
||
Վճարումն ընդունեց |
||
Payment Accepted by |
__________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը Signature, Name, Surname) | |
____________
|
||
Կ. Տ. |
(Ձևը փոփ. 14.07.05 N 1004-Ն)
Ձև 2
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
_______________________ մակնիշի
|
___________________համարանիշի | |
տրանսպորտային միջոցով երթևեկողը, հանդիսանալով
| ||
□ |
ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության
|
________________________________ (ՀՀ ԱԳՆ դիվանագիտական վկայականի (տեղեկանքի) համարը) |
□ |
ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ տարածք
|
________________________________ (ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը) |
□ |
ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի ռազմակայաններ
|
________________________________ (ՌԴ-ի ռազմակայանների տնօրինության կողմից տրված տեղեկանքի համարը և ամսաթիվը) |
□ |
ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ-ի Նախագահի,
|
_________________________________ (հրավիրող կողմը, տեղեկանքի համարը) |
□ | Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցներով (այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաներ) փոխադրումներ իրականացնող
|
__________________________________ (տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականի համարը) |
ազատված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից: | ||
_____ ______________ 200 թ. |
Կ. Տ. |
____________________ |
_____________________ |
(Ձևը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ MINISTRY OF FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA | |
REPUBLIC OF ARMENIA |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Անունը |
________________________ |
Name |
|
Ազգանունը |
________________________ |
Surname |
|
Պաշտոնը |
________________________ |
Title |
|
Ներկայացուցչությունը |
________________________ |
Representation |
|
Տրված է _____________ Issued օn Ուժի մեջ է մինչև ______________ Expire օn Դիվանագիտական ներկայա- ցուցչությունների բաժնի վարիչ ______________ DC N 0000 |
Ձև 4
A M | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF TRANSPORT AND COMMUNICATION |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ #
ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրման
AՍTHՕRIZATIՕN
For the international Carriage by Road
Փոխադրումների թիվը |
1 () |
Ուժի մեջ է մինչև | ________ |
Number of Authorised Jouneys |
Valid Until | ||
Փոխադրվում է |
________________________ | ||
Transportation |
|||
Հայաստանի Հանրապետության և |
________________________ | ||
Between the Republic of Armenia and |
|||
Փոխադրողի անվանումը և լրիվ հասցեն |
________________________ | ||
Name and Address of the Carrier |
|||
Լրացուցիչ տեղեկություններ |
Բեռնաքարշակ, ավտոբուս |
Կցորդ կամ կիսակցորդ | |
Additional lnformation |
Lorry, tractor, bus |
Trailer or semitrailer | |
Պետական համարանիշը |
______________ | ||
State plate number |
|||
Բեռնատարողությունը (նստատեղերի թիվը) |
______________ | ||
Load Lifting Capacity (number fo seats) |
|||
Փոխադրվող բեռան քաշը (ուղևորների թիվը) |
______________ | ||
Weight of goods carried (number of Passengers) |
|||
Բարձման վայրը (փոխադրման սկիզբը) |
Բեռնաթափման վայրը (փոխադրման վերջը) | ||
Place of Loading (Departure) |
Place of Unloading (Arrival) | ||
Թույլտվությունը տրված է |
__________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը Signature, Name, Surname) | ||
|
|||
____________________ |
|||
Կ. Տ. |
(դարձերես)
Ընդհանուր տեղեկություններ
General lnformation
Սույն թույլտվությունը պետք է գտնվի տրանսպորտային միջոցում և ներկայացվի իրավասու մարմինների պահանջով:
This authorization shall be retained within the vehicle presented to authorized bodies upon
reգuest.
Սույն թույլտվությունն իրավունք է տալիս կատարելու բեռների և ուղևորների միջազգային
փոխադրում:
This authorization grants permission for lnternational transportation օf freight and Passengers.
Արգելվում է սույն թույլտվության փոխանցումն այլ անձանց:
This authorization is not transferable.
Փոխադրողը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնները:
The Carrier shall comply with the regulations of the Republik of Armenia, particularty those related to the traffic.
Մաքսային մարմնի կնիքը, ամսաթիվը և լրացուցիչ տեղեկություններ
Customs stamp, date and additional annotations
Մուտք Entry |
Ելք Exit |
|
|
(Ձևը լրաց., փոփ. 30.11.06 N 1758-Ն)
Ձև 5
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության մաքսային ՄԱՐՄԻՆՆԵՐԻ կողմից տրամադրվող ճանապարհային վճարի արտոնության հավաստագրերի
(Վերնագիրը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
N/N ը/կ |
Ճանապարհային վճար վճարողի անունը, ազգանունը |
Հավաստագրի համարը |
Հավաստագիրը տալու ամսաթիվը |
Հավաստագիրը տալու հիմքը* |
Ավտոմեքենայի մակնիշը |
Պետական համարանիշը |
Ավտոմեքենայի գրանցման երկիրը |
Գրանցող աշխատողի ստորագրությունը |
______________
* ըստ ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի 7-րդ կետի
(Ձևը փոփ. 30.11.06 N 1758-Ն)
Ձև 6
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ ԵՎ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի վճարման
R e c e i p t
for the payment of the fee for traffic by heavy and over-sized vehicles
Անցակետի անվանումը |
___________________ | |
Customs Point |
||
Ավտոմեքենայի մակնիշը |
___________________ | |
Vehicle Type |
||
Պետական համարանիշը |
___________________ | |
State plate number |
||
Գրանցման երկիրը |
___________________ | |
Country of Registration |
||
Երթուղին և նախատեսվող վազքը |
___________________ | |
ltinerary & Expected Distance |
||
Գանձված է (դրամ) |
___________________ (բառերով ln words) | |
Charged (Dram) |
||
այդ թվում` ընդհանուր զանգվածի գերազանցման համար |
___________________ | |
of which: for the excess weight |
||
կամրջակների վրա գերբեռնվածության համար |
___________________ | |
For Overlօad on the Axis |
||
եզրաչափերը գերազանցելու համար |
___________________ | |
For Oversize |
||
Վճարեց | ___________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը |
___________________ Signature, Name, Surname) |
Paid by |
||
Վճարումն ընդունեց
|
___________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը |
___________________ Signature, Name, Surname) |
| ||
|
||
Կ. Տ. |
(Ձևը փոփ. 14.07.05 N 1004-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 338 | |
30.10.2008, N 1234-Ն | 22.11.2008, N 338 | |
30.11.2006, N 1758-Ն | 04.01.2007, N 338 | |
14.07.2005, N 1004-Ն | 11.08.2005, N 338 | |
19.05.2005, N 604-Ն | 25.06.2005, N 338 | |
21.11.2002, N 1851-Ն | 01.01.2003, N 338 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|