Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 729-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.12.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.12.2006
Дата вступления в силу
20.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ. թիվ 729-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷՆԴՐՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «ԷՆԴՐՅՈՒ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի նոյեմբերի 8-ի և 2006 թվականի դեկտեմբերի 7-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 56 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԷՆԴՐՅՈՒ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Թամանյան 1 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան