Գլխավոր տեղեկություն
Номер
N 462
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.01.2006-23.12.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.442
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2001
Дата вступления в силу
29.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.11.2015

040.0462.29.05.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թվականի N 462

քաղ. Երևան

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ դրամական մրցանակներ շնորհելու ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)

 

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

1. Սահմանել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն, 09.12.05 N 2226-Ն)

11. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(11 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն, 09.12.05 N 2226-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՒ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակների ՉԱՓԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

(հազ. դրամ)

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները

Մարզական կազմակերպությունները

1

2

3

4

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1-ին տեղ` 20000.0
2-րդ տեղ` 15000.0
3-րդ տեղ` 10000.0

10000.0
7500.0
5000.0

4000.0
3000.0
2000.0

2000.0
1500.0
1000.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 5000.0
2-րդ տեղ` 3500.0
3-րդ տեղ` 2000.0

2500.0
1750.0
1000.0

1000.0
700.0
400.0

500.0
350.0
200.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 3000.0
2-րդ տեղ` 1500.0
3-րդ տեղ` 1000.0

1500.0
750.0
500.0

600.0
300.0
200.0

300.0
150.0
100.0

ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

(Բաժինն ուժը կորցրել է 09.12.05 N 2226-Ն)

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ

1-ին տեղ` 1000.0
2-րդ տեղ` 500.0
3-րդ տեղ` 250.0

500.0
250.0
125.0

200.0
100.0
50.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 300.0
3-րդ տեղ` 150.0

250.0
150.0
75.0

100.0
60.0
30.0

100.0
50.0
25.0

1

2

3

4

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

1-ին տեղ` 250.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0

125.0
75.0
50.0

50.0
30.0
20.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0

75.0
50.0
25.0

30.0
20.0
10.0

1000
50.0
25.0

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ` 2500.0
2-րդ տեղ` 2000.0
3-րդ տեղ` 1500.0

1250.0
1000.0
750.0

550.0
400.0
300.0

275.0
200.0
150.0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 250.0
3-րդ տեղ` 150.0

250.0
125.0
75.0

100.0
50.0
50.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 300.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0

150.0
75.0
50.0

60.0
30.0
20.0

50.0
40.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0

75.0
50.0
25.0

30.0
20.0
10.0

50.0
40.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 100.0
2-րդ տեղ` 75.0
3-րդ տեղ` 50.0

50.0
40.0
25.0

20.0
15.0
10.0

50.0
40.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 75.0
2-րդ տեղ` 50.0
3-րդ տեղ` 35.0

50.0
40.0
25.0

15.0
10.0
7.5

50.0
40.0
25.0

(Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն, փոփ., լրաց. 09.12.05 N 2226-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ մրցանակների ԵՎ դրամական մրցանակներ շնորհման ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն)


1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակներ և դրամական մրցանակներ շնորհման այլ ձևեր տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար:

(3-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն)

4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով:

(Հավելվածը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան