«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 17-Ա
«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 33-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Բավարարել «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)՝ քաղ. Երևան, Վարդանանց 22, բն. 41, և գործունեության իրականացման վայրերը (հասցեները)՝ քաղ. Երևան, Արշակունյաց 53 ա և քաղ. Երևան, Զաքյան 10)` այլ վայրում ևս՝ գ. Փարաքար-Թաիրով, Դեմիրճյան թաղ., 4-րդ փող., տուն 7, հոգեմետ նյութերի առևտրի գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 16 |