«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2007 թվականի N 261-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 14.2-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական տարածաշրջանների գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդիաների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 2310-Ն որոշմամբ հաստատված` գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների հայեցակարգով սահմանված սուբսիդավորման հիմնական ձևերին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական տարածաշրջաններում (այսուհետ` տարածաշրջաններ) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին սուբսիդիաներ հատկացնելու գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Տարածաշրջաններում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողներին սուբսիդիա տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:
3. Սույն կարգի իմաստով սուբսիդիան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին որպես սեփականություն և վարձակալված մշակվող հողատարածությունների վրա կատարվող ցանքերի միավոր տարածքի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող անհատույց ու անվերադարձ դրամական հատկացումն է:
4. Տարածաշրջաններում սուբսիդավորման օբյեկտ չեն համարվում տնամերձ հողատարածքները, ինչպես նաև 7 հեկտարից ավելի` որպես սեփականություն տնօրինվող և վարձակալված մշակովի հողատարածքները:
5. Մեկ հեկտար մշակովի հողատարածքի հաշվով սուբսիդավորման գումարը կազմում է 35000 դրամ, բացառությամբ բազմամյա կերային մշակաբույսերի, որոնց առաջին տարվա ցանքի համար սուբսիդավորման գումարը հատկացվելու է 100 տոկոսով, իսկ նախորդ տարիների համար` 50 տոկոսի չափով:
II. ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդիա հատկացվում է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող պետական լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:
7. Սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`
1) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, որի շրջանակներում հատկացվում է սուբսիդիան.
2) պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքների նկարագիրը.
3) կատարվող աշխատանքների մեկ միավորի համար սահմանված սուբսիդիայի գումարը.
4) պայմանագրի շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների առավելագույն քանակը և դրա փոփոխման պայմանները.
5) պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետը և ձևը.
6) պայմանագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.
7) այլ դրույթներ, որոնք պայմանագրերի կողմերը կգտնեն նպատակահարմար:
8. Սուբսիդավորում ակնկալող գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
1) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հողի սեփականության իրավունքի վկայականը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ներկայացվում է լուսապատճենի հետ): Փաստաթղթերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.
2) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վարձակալված հողատարածքի համար վարձակալության իրավունքի վկայականը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ներկայացվում է լուսապատճենի հետ): Փաստաթղթերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.
3) սուբսիդավորման ենթակա տարում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից որպես սեփականություն տնօրինվող և վարձակալությամբ օգտագործվող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի նախատեսվող ցանքատարածքները` ըստ մշակաբույսերի տեսակների, և բազմամյա տնկարկների տարածքները (բացառությամբ տնամերձի)՝ համաձայն N 1 հավելվածի:
Տեղեկատվությունը ներկայացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.
4) սուբսիդավորման ենթակա տարում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից որպես սեփականություն տնօրինվող և վարձակալությամբ օգտագործվող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ցանքատարածքները` ըստ մշակաբույսերի տեսակների, և բազմամյա տնկարկների տարածքները (բացառությամբ տնամերձի)՝ համաձայն N 2 հավելվածի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը.
5) սուբսիդավորման ենթակա տարում նախատեսված և փաստացի մշակովի հողատարածքների (ցանքատարածություններ և բազմամյա տնկարկներ) տարբերությունը և նախատեսված սուբսիդիայի ու փաստացի մշակովի հողատարածքի հիման վրա հաշվարկված գումարի շեղումը` համաձայն N 3 հավելվածի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը:
9. Սուբսիդավորման ենթակա տարին ընդունել 2007 թվականը:
10. Սուբսիդավորման կազմակերպման գործընթացում պետք է ընդգրկվեն գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
11. Սուբսիդավորման գործընթացն իրականացվելու է հետևյալ փուլերով՝
1) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման գործընթացի և դրա պայմանների մասին իրազեկում` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների` պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.
2) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից սուբսիդավորման հայտերի նախապատրաստում և դրանք տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելը.
3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց ճշգրտում և ամփոփում.
4) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերանայված և ամփոփված սուբսիդավորման ելակետային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.
5) սուբսիդավորման գործընթացը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների կողմից կատարված փաստացի ցանքերի և բազմամյա տնկարկների զբաղեցրած տարածքների հիման վրա.
6) սուբսիդավորման ենթակա փաստացի մշակովի հողատարածքների (ցանքատարածություններ և բազմամյա տնկարկներ) ամփոփ տվյալները վավերացվում են համապատասխան համայնքի ավագանու կողմից:
12. Սուբսիդավորման կազմակերպական սխեման ներկայացված է սույն կարգի N 4 հավելվածում:
13. Սուբսիդավորման գումարները փոխանցելուց հետո, մինչև 2007 թվականի նոյեմբերի 15-ը, իրականացվելու է կատարված աշխատանքների մոնիթորինգ սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի պարտավորությունների կատարման, սուբսիդավորման ծրագրի արդյունքների և արդյունավետության գնահատման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ (2007 ԹՎԱԿԱՆ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԸՍՏ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ)
Ներկայացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում
(հեկտար)
|
Ընդամենը |
Այդ թվում` |
Սուբսիդավորման | |||||||||||
հացա- |
կար-տո-ֆիլ |
բանջա- րանո-ցային մշակա-բույսեր |
տեխնի-կական մշակա-բույսեր |
միամյա |
բազմ-ամյա |
այդ թվում` |
այլ |
խնձո-րենի |
տան-ձենի |
այլ | ||||
առաջին |
նախորդ | |||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
|
|
Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
|
|
Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
|
|
|
Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
|
|
|
Ընդամենը մշակովի հողատարածքները (սուբսիդավորման ենթակա տարածքը) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու (ֆիզիկական, իրավաբանական անձ) _______________________________ |
Համայնքի ղեկավար ________________________________________________ |
Կ.Տ.
_____ __________________ 200 թ.
Հավելված N 2 |
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ (2007 ԹՎԱԿԱՆ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԸՍՏ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՆԱՄԵՐՁԻ)
Ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը |
(հեկտար)
|
Ընդամենը |
Այդ թվում` |
Սուբսիդա- | |||||||||||
հացահատի-կային և |
կար-տո- ֆիլ |
բանջա-րանոցա- |
տեխնի- |
միամյա կերային մշակա-բույսեր |
բազմամյա կերային մշակա-բույսեր |
այդ թվում` |
այլ |
խնձո-րենի |
տան- ձենի |
այլ | ||||
առաջին տարվա |
նախորդ տարիների(սուբսիդա-վորվում է 50 | |||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
|
|
Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
|
|
Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
|
|
|
Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
|
|
|
Ընդամենը մշակովի հողատարածքները (սուբսիդավորման ենթակա տարածքը) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու (ֆիզիկական, իրավաբանական անձ) _______________________________ |
Համայնքի ղեկավար ________________________________________________ |
Կ.Տ.
_____ __________________ 200 թ.
Հավելված N 3 |
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՈՒՄ (2007 ԹՎԱԿԱՆ) ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՄՇԱԿՈՎԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐ) ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՈՒ ՓԱՍՏԱՑԻ ՄՇԱԿՈՎԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՇԵՂՈՒՄԸ
Ներկայացվում է մինչև 2007 թվականի հունիսի 15-ը |
|
Հացահատի- |
Կարտոֆիլ |
Բանջարանոցային մշակաբույսեր |
Տեխնիկական մշակաբույսեր |
Միամյա |
Բազմամյա | ||||||
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա բազմամյա |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա բազմամյա տնկարկները |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
Ընդամենը նախատեսված և փաստացի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու (ֆիզիկական, իրավաբանական անձ) _______________________________ |
Համայնքի ղեկավար ________________________________________________ |
Կ.Տ.
_____ __________________ 200 թ.
Այդ թվում՝ |
Այլ |
Խնձորենի |
Տանձենի |
Այլ |
Ընդամենը | ||||||||
առաջին տարվա |
նախորդ տարիների | ||||||||||||
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա |
դրամ |
հա (2+4+6+8+10+12+18+ |
դրամ (3+5+7+9+11+13+ |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված N 4 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԽԵՄԱՆ