Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 749-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.12.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.01.2007
Дата вступления в силу
30.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2006 թ. թիվ 749-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԽԻԹԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Մխիթար Ստեփանյանի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 58 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Մխիթար Ստեփանյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը «քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի փողոցին հարող տարածք» հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2007 թ. հունվարի 8
Երևան