ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 դեկտեմբերի 2006 թ. | թիվ 733-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳԱՅԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Գայանե Զաքարյանի 2006 թվականի նոյեմբերի 8-ի և 2006 թվականի դեկտեմբերի 14-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 57 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Գայանե Զաքարյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 16 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|