Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-324-3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.17/21(256) Հոդ.36
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.12.2006
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
20.12.2006
Дата вступления в силу
27.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԿՏԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1961 թվականի հոկտեմբերի 5-ին Հաագա քաղաքում ստորագրված «Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին» կոնվենցիան (կից վերապահումներով):

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


20 դեկտեմբերի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-324-3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ «ԿՏԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կոնվենցիայի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում չճանաչելու բանավոր արված կտակային հանձնարարությունները, որոնք արվել են իր քաղաքացիներից մեկի կողմից, որը չունի այլ պետության քաղաքացիություն։

Կոնվենցիայի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել կտակային այն կետերը, որոնք, իր իրավունքի համաձայն, չեն վերաբերում ժառանգության հարցերին։

Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում Կոնվենցիան կիրառել միայն այն կտակային հանձնարարությունների նկատմամբ, որոնք արվել են Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո։