«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1833-Ա
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին «Բնակարանային ապահովագրում` բնակարանների գնման վկայագրերի տեղադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատասված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց` Աիդա Մովսիսյանի, Երջանիկ Ավագյանի, Նինա Համբարձումյանի, Վլադիմիր Դարբինյանի, Ռուբիկ Համբարյանի, Ռուսո Աբրահամյանի և Հասմիկ Քոչարյանի բնակարանային խնդիրները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարաին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, Հայաստանի Հանարապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի և 2006 թվականի մայիսի 18-ի N 656-Ն որոշման համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 23 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|