Գլխավոր տեղեկություն
Номер
N 246
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.01.2005-02.04.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1998
Дата вступления в силу
25.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.2005

040.0246.22.04.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1998 թվական N 246
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 14, 18 ԵՎ 21 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.03.99 157) 

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14, 18 և 21 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը (կցվում է).

բ) (կետն ուժը կորցրել է 30.12.04 N 1881-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի N 246 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) փաստաթղթերի պետական հաշվառումը:

2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը ՀԱԱՖ-ի փաստաթղթերի քանակային հանրագումարն է` ըստ «Գործավարություն և արխիվային գործ» Հայաստանի ստանդարտով (ՀՍՏ 105-95) սահմանված միավորների գործ, արխիվային ֆոնդ, արխիվային հավաքածու:

3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը կատարվում է պետական և գերատեսչական արխիվներում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության հաստատած հաշվառման հետևյալ ձևերի փաստաթղթերի մուտքագրման և դուրսգրման հաշվառման մատյան, ֆոնդերի ցուցակ, ֆոնդի թերթ, մշտական պահպանման ցուցակ, ֆոնդի հաշվառման քարտ, արխիվադարանի անձնագիր:

4. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառման ձև են նաև պետական և ոչ պետական արխիվների կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հաստատած ձևերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն ներկայացվող ամենամսյա վիճակագրական հաշվետվությունները:

5. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը կենտրոնացված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում:

6. ՀԱԱՖ-ի կազմի և ծավալի մեջ կատարված փոփոխությունների մասին տվյալները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ և ամփոփվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի N 246 որոշմամբ

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 30.12.04 N 1881-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2005, N 189-Ն 02.04.2005, N 246
30.12.2004, N 1881-Ն 27.01.2005, N 246
17.03.1999, N 157 11.04.1999, N 246
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան