Գլխավոր տեղեկություն
Номер
N 1870-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2007-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.116
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.2006
Дата вступления в силу
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1870-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «առաջին» բառից հետո լրացնել

«և անձնակազմի կառավարման» բառերով, իսկ «բաժնի» բառը փոխարինել «բաժինների» բառով.

բ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր».

գ) որոշման N 1 հավելվածի`

32-րդ կետից հանել «քարտուղարություն» բառը,

40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժզ» ենթակետով.

«ժզ) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ավիացիոն անվտանգության բաժինը վերակազմակերպել ավիացիոն անվտանգության վարչության.

բ) քարտուղարությունը բաժանման միջոցով վերակազմակերպել անձնակազմի կառավարման բաժնի և ընդհանուր բաժնի:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 28-ի N 1870-Ն որոշման

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Ավիացիոն անվտանգության վարչություն

Թռիչքների անվտանգության տեսչական վարչություն

Թռիչքային ստանդարտների վարչություն

Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն

Օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Իրավաբանական բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

Առաջին բաժին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան