Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.11.01/27(204) Հոդ.364
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
10.10.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.10.2005
Дата вступления в силу
11.11.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605396

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան
N 48-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» N 27-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված կարգում`

ա)  9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հավատարմագրումից հետո հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը կարող է փոփոխություն (լրացում) կատարել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում: Եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների դադարեցման հիմքով, ապա փոփոխություն կատարելիս դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:»:

բ) 13-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար: Եթե տեղամասային կենտրոնում ներկա գտնվող դիտորդական առաքելություն իրականացնող՝ Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և (կամ) կուսակցությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում միաժամանակ ազատ կարող է տեղաշարժվել մինչև հինգ տեղական դիտորդ:

գ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չսահմանված գործառույթներ:»:

դ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության, կուսակցության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան հասարակական կազմակերպությանը, կուսակցությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:»:

ե) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Դիտորդական առաքելություն իրականացնող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունները, կուսակցությունները ընտրությունների (հանրաքվեի) վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:»:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան